Տիգրան Ավինյանը հստակ չպատասխանեց հարցին՝ տրանսպորտի գինը այսօրվա գնից թանկ լինելո՞ւ է, թե՞ ոչ (տեսանյութ) Ամեն ինչ կոորդինացվում է Ադրբեջանի կողմից. ՀՀ իշխանությունն է COP-29-ը զիջել Ադրբեջանին, ընդդեմ արշավ չի սկսելու. Տաթևիկ Հայրապետյան Բայդենի դուրս գալը նշանակում է, որ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական գործընթացները «անտեր» մնացին. Սուրեն Սարգսյան Քանի դեռ չկա պատժելիություն, Ադրբեջանը շարունակելու է իր այս քաղաքականությունը. Թաթոյան Սանոսյանը և ՄԱԿ մշտական համակարգողը քննարկել են համայնքային ենթակառուցվածքների զարգացման հարցը Մանկապարտեզի ճանապարհին թափառող շունը հարձակվել է 6-ամյա աղջկա վրա Հայաստանը Հնդկաստանից 600 միլիոն դոլարի սպառազինություն է գնել. IADN ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը հանդես է եկել «Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակը Մոսկվայում ռուսերենով տպագրելու նախաձեռնությամբ Հայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը. 1 տարում ընդհանուր արժեքը՝ 600 մլն դոլար Արտառոց դեպք՝ Երևանում․ փողոցում հայտնված անօգնական քաղաքացին մահացել է 

Հաղթանակ թաղամասում խմբով զինված խուլիգանության վարույթով նախաքննությունը, 7 մեղադրյալի մասով, ավարտվել է

Իրավունք

Ավարտվել է Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում մի խումբ անձանց կողմից զենքի գործադրմամբ խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, ապօրինի կերպով զենք կրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով, 7 մեղադրյալի մասով, նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում կատարված քննությամբ հիմնավորվել է, որ 2023թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում,  Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ Ա.Խ.-ին հանդիպելու և նախկինում Դ.Հ-ի հետ ունեցած չնչին առիթով տարաձայնության շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով, վերջինս իր ծանոթների և քննությամբ դեռևս չպարզված ևս երկու անձանց հետ խմբով այցելել են Հաղթանակ թաղամաս և շրջապատի համար վախի մթնոլորտ ստեղծելու խուլիգանական մղումով, հայհոյանքներ հնչեցնելով՝ մոտեցել Ա.Խ.-ի տանը:

Խմբի անդամներից մեկը, գործող իրավական և բարոյական նորմերի նկատմամբ ցուցաբերելով անթաքույց արհամարհական վերաբերմունք, դեպքի վայր ժամանած խմբի անդամների հանդուգն վարքագիծն ընդգծելու, տվյալ վայր ժամանելու և վիճաբանություն հրահրելու խուլիգանական մղումն ի ցույց դնելու նպատակով, տանը մոտեցել է ապօրինի ձեռք բերված ինքնաձիգը ցուցադրաբար ուսին գցած:

Դ.Հ.-ն, տեղեկացված լինելով ավտոմեքենայում ապօրինի պահվող, ապօրինի ձեռք բերված, հրազեն հանդիսացող «ԱԿՍ-74» տեսակի, 5.45մմ. տրամաչափի ինքնաձիգի, ինչպես նաև՝ խմբի անդամների մոտ զենքի առկայության մասին, գիտակցելով խմբի անդամների կողմից դրանք օգտագործելու իրական հնարավորությունը, խմբի անդամների ենթադրյալ առավելությունն ընդգծելու նպատակով, մոտեցել են Ա.Խ.-ի եղբոր՝ Արմ.Խ.-ին, և ագրեսիվ զրույցի բռնվել վերջինիս հետ։ Այդ ընթացքում, անտեսելով բնակելի թաղամասում գտնվելու հանգամանքը և շրջապատում կողմնակի մի շարք քաղաքացիների առկայությունը, համակեցության կանոնները ցուցադրաբար անտեսելով, հայհոյանքներ հնչեցնելով՝ խմբի անդամները, նախաքննության ընթացքում դեռևս չպարզված անձի հետ, խմբի կազմում, Արմ.Խ.-ի դիմադրությունը նվազագույնի հասցնելով, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին:

Այնուհետև շրջապատի մոտ վախի մթնոլորտ տարածելու, խմբի անդամների հակաբարոյական և հակահասարակական վարքագիծն ընդգծելու համար Դ.Հ.-ն ապօրինի պահվող «ԱԿՍ-74» տեսակի, 5.45մմ. տրամաչափի գործարանային արտադրության ինքնաձիգից կրակոցներ է արձակել, ապա շարունակել խմբի` վերը թվարկված անդամներով հարվածներ հասցնել Արմ.Խ.-ի մարմնի տարբեր մասերին։ Արդյունքում վերջինիս առողջությանը պատճառվել են միջին ծանրության մարմնական վնասվածքներ՝ առողջության տևական քայքայումով:

Չբավարարվելով կատարած խուլիգանական արարքներով՝ խմբի մյուս անդամների հետ դեպքի վայրը լքելու ընթացքում Դ.Հ.-ն շարունակել է ցուցադրաբար անտեսել համակեցության կանոնները և վերը նշված ինքնաձիգով անկանոն կրակոցներ արձակել՝ խախտելով մարդկանց անդորրը:

Բացի այդ, նույն վիճաբանության ընթացքում, խմբի երեք անդամները և նախաքննությամբ դեռևս չպարզված ևս մեկ անձ, խմբի կազմում, միմյանց գործողությունները փոխլրացնելով և դեպքի պահին ներկա գտնված հարևանի դիմադրությունը նվազագույնի հասցնելով՝ դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ են հասցրել նաև վերջինիս մարմնի տարբեր մասերին:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ խմբի անդամներից մեկն ապօրինի պահել է 12 հատ 5.45մմ. տրամաչափի «ԱԿ-74» ինքնաձիգների, դրանց մոդիֆիկացիաների և «ՌՊԿ-74» ձեռքի գնդացիրների համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ՝ լիցքավորված մեկ փամփշտատուփում, որոնք հայտնաբերվել են վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարված խուզարկությամբ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Դ.Հ.-ին մեղադրանք է ներկայացրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, խմբի անդամներից մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, երկու անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, յոթերորդ մասնակցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով:

Մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մեկի նկատմամբ՝ վարչական հսկողություն և բացակայելու արգելք, հինգ անձի նկատմամբ՝ տնային կալանք և բացակայելու արգելք: Մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Յոթ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը հանրապետության տարածքում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան. ՆԳՆ-ն զգուշացնում է (տեսանյութ) Տիգրան Ավինյանը հստակ չպատասխանեց հարցին՝ տրանսպորտի գինը այսօրվա գնից թանկ լինելո՞ւ է, թե՞ ոչ (տեսանյութ) Ամեն ինչ կոորդինացվում է Ադրբեջանի կողմից. ՀՀ իշխանությունն է COP-29-ը զիջել Ադրբեջանին, ընդդեմ արշավ չի սկսելու. Տաթևիկ ՀայրապետյանԿառավարությանն առաջարկել ենք վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը. Տիգրան Ավինյան Ո՞վ է Արաբկիրի նորանշանակ թաղապետը և ինչ ունեցվածք ունիԲայդենի դուրս գալը նշանակում է, որ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական գործընթացները «անտեր» մնացին. Սուրեն Սարգսյան Ռուսաստանը պատրաստ է Երևանին և Բաքվին հարթակ տրամադրել երկկողմ ձևաչափով բանակցությունների համար. ԶախարովաԵրևանում կկառուցվի Ռուս ուղղափառ եկեղեցու նոր թեմական կենտրոն Քանի դեռ չկա պատժելիություն, Ադրբեջանը շարունակելու է իր այս քաղաքականությունը. Թաթոյան Սանոսյանը և ՄԱԿ մշտական համակարգողը քննարկել են համայնքային ենթակառուցվածքների զարգացման հարցը Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող խումբ. երեք անձ կալանավորվել է Մանկապարտեզի ճանապարհին թափառող շունը հարձակվել է 6-ամյա աղջկա վրա Իշխան Սաղաթելյանը ԵՄ օրենսդիր իշխանության մի շարք ներկայացուցիչների հետ քննարկել է Արցախի հարցը Վարդան Ղուկասյանին, կնոջն ու զավակներին հրավիրել են գույքի բռնագանձման գործով վարչություն․ Հետք Մահացել է օպերային երգչուհի Աննա Նշանյանը Միջազգային լրագրողներին է ներկայացվել ՀՀ սահմանային բնակավայրերում ադրբեջանական հանցագործությունները Կիևը պատրաստ է բանակցել Մոսկվայի հետ. Ուկրաինայի ԱԳՆՍպանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Ագարակ քաղաքում Հայտնաբերվել է Երևանում ծանրամարտի նախկին չեմպիոնի վրա կրակnցներ արձակողը Հայաստանը Հնդկաստանից 600 միլիոն դոլարի սպառազինություն է գնել. IADN Արմավիր գյուղում կայացել է գյուղի բժշկական կենտրոնի բացման արարողությունը ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը հանդես է եկել «Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակը Մոսկվայում ռուսերենով տպագրելու նախաձեռնությամբԺաննա Անդրեասյանը մեկնում է արձակուրդ Հայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը. 1 տարում ընդհանուր արժեքը՝ 600 մլն դոլար Արտառոց դեպք՝ Երևանում․ փողոցում հայտնված անօգնական քաղաքացին մահացել է Վրաստանում հայտնել են՝ իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիին ուզում են սպանելՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման փորձը (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Արագածոտնում. տան բակում հայտնաբերվել է մաhացած տղամարդ Բասկետբոլի Հայաստանի Մ18 հավաքականը հաղթել է Մոլդովային. հաջորդ հանդիպումն Ադրբեջանի հետ է Անձնագրային բաժիններում խայտառակ հերթեր են․ Սոնա Աղեկյան Երբեք չեմ լսել, որ աշխարհի որևէ երկրի ղեկավար 29 օրյա արձակուրդ գնա․ Հարութ Սասունյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին Ալիևը շտապում է. Փաշինյանի պահվածքը հուշում է սպասվող նոր աղետի մասին. Մետաքսե Հակոբյան (տեսանյութ) Հուլիսի 24-ի աստղագուշակ Դիանա Գասպարյանը տուգանվել է 300 հազար դրամով ԱՄՆ սենատոր Մենենդեսը հրաժարական է տվել ՔՊ-ական պատգամավորի ավիաընկերությունը խախտել է ռուսաստանցիների իրավունքները. հայտարարություն Ադրբեջանցիները հնձել են սահմանազատում-սահմանագծումից հետո Ադրբեջան համարվող հողերում կիրանցեցիների ցանած հացահատիկը Վենսը Թրամփից ավելի «թրամփ» է, և նա է լինելու հաջորդ նախագահը. փորձագետ (տեսանյութ)ՌԴ քաղաքացուն առևանգել են և հարազատներից 650.000 դոլար պահանջել Ադրբեջանին սահմանակից 6 գյուղերի վարչական ղեկավարներին ազատել են պատոնից դիպլոմ չունենալու համար․ Ոսկան Սարգսյան Օրվա խորհուրդ. հուլիսի 24 Հայ մարզիկների ժամանակացույցը Փարիզի Օլիմպիական խաղերում Ջո Բայդենն այսօր ուղերձով կդիմի ժողովրդինՀյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման մանրամասներըՋուր չի լինի6 տարի, լավ օրվա խոստումով, քանդել են համակարգեր, ինստիտուտներ, բայց դեռ ոչինչ չեն սարքել. Տիգրան Աբրահամյան ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոններըԵրևանում 11-ամյա երեխան շենքի բակում ծեծի է ենթարկվել ու տեղափոխվել հիվանդանոց Եղանակը՝ առաջիկա օրերին
Ամենադիտված