Թուրքիայում տղամարդը 24 տարի է՝ կանգառում սպասում է իր սիրելիին
ԱյլԹուրքիայում տղամարդն արդեն 24 տարի է, ինչ սպասում է իր սիրելի կնոջը ճանապարհի եզրին գտնվող ավտոբուսի կանգառում։ Այս մասին հայտնում է Haber7 պորտալը։
Սինոպի 48-ամյա բնակիչ Էջևիթ Օկյուզջյուն տեղի բնակչությունից ստացել է «Սիրահարված Էջևիթ» մականունը։ Գրեթե քառորդ դար է, ինչ նա կանգառում սպասում է սիրելիին։ Նա դեռ չի կորցրել իր սերը գտնելու հույսը և, հետևաբար, սպասում է այնտեղ նույնիսկ ամենացուրտ օրերին:
Սևգի Ալթինալը, ով հաճախ է մեքենայով անցնում կանգառի կողքով, նկատել է տղամարդուն և որոշել է օգնել նրան։ Նա Էջևիթին մի փոքրիկ կոնտեյներային տուն է նվիրել, որը նրա համար ապաստան է դարձել։ Կինը կոչ է արել տեղի բնակիչներին մենակ չթողնել Էջևիթին և օգնել նրան առօրյա կարիքների հարցում։