Գևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը
Քաղաքական
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանի մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովայի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Գևորգ Պապոյանը կարևորել է Ասիական զարգացման բանկի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և բարձր գնահատել շարունակական աջակցությունը Հայաստանի տնտեսության առաջնահերթ ուղղությունների զարգացմանն ու բարեփոխումների իրականացմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև համագործակցության ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները, ինչպես նաև 2027 թվականի համար նախատեսվող նոր ծրագրերի ձևավորման առաջնահերթությունները։ Քննարկվել են նաև թվային գյուղատնտեսության զարգացման, Հայաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև առևտրի խթանման, տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ կապերի բարելավման հնարավորությունները։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել կլիմայական փոփոխություններին հարմարվողական գյուղատնտեսության զարգացմանը, պարենային անվտանգության ամրապնդմանը, գյուղատնտեսական արժեշղթաների կատարելագործմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, մասնավոր հատվածի խթանմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, ինչպես նաև կլիմայական և բնապահպանական կայունության ապահովմանը։ Կարևորվել է համատեղ աշխատանքի շարունակականությունը՝ ուղղված ներդրումային ծրագրերի ձևավորմանն ու Հայաստանի կայուն տնտեսական զարգացմանը։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան