Սիլիկյան թաղամասից 22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց․ նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինը
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Սիլիկյան թաղամասից, քավորի և քավորկնոջ կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով, «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ տուժածը Երևանի բնակիչ 22-ամյա Տաթևիկ Ա․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մաշտոցի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նրա հետ վիճաբանել են իր քավորն ու քավորկինը, որի ընթացքում վերջիները Տաթևիկ Ա․-ին մի քանի անգամ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է