Սալվադորը զինված ռոբոտներ է կիրառել Հաիթիի ավազակախմբերի դեմ
Աշխարհ
Սալվադորի զինված ուժերը Հաիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում ավազակախմբերի դեմ գործողության ընթացքում զինված ռոբոտներ են կիրառել։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ ներկայացնելով Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեի հրապարակած տեսանյութը։
Կադրերում երևում են չորսոտանի ռոբոտներ՝ ամրացված հրաձգային զենքերով։ Գործողությունն իրականացվել է Սիլվիո Կատոր մարզադաշտի տարածքում, որը շուրջ երկու տարի գտնվում էր զինված խմբավորումների վերահսկողության ներքո։
Հաիթիի ազգային ոստիկանությունը հաստատել է, որ մարզադաշտի նկատմամբ վերահսկողությունը վերականգնվել է համատեղ գործողության արդյունքում։ Տեղական HaitiLibre պարբերականի փոխանցմամբ՝ տարածքում նախատեսվում է բազա ստեղծել՝ հետագա գործողությունների համար։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան