Ամեն օր տարբեր ժամի՞ եք քնում․ հետազոտողները կապ են գտել դեպրեսիայի հետ
Հասարակություն
Քնի համար կարևոր կարող է լինել նաև այն, թե որքան կայուն են քնելու և արթնանալու ժամերը։ Կալիֆոռնիայի համալսարանի Սան Ֆրանցիսկոյի և Սան Դիեգոյի հետազոտողները կապ են հայտնաբերել անկանոն քնի ռեժիմի և դեպրեսիայի, անհանգստության ու միայնության ավելի արտահայտված ախտանշանների միջև։
Նոյեմբերի 12-ին Scientific Reports-ում հրապարակված աշխատանքում վերլուծվել են շուրջ 23 հազար մարդու տվյալներ։ Մասնակիցների քունը գրանցվել է խելացի մատանիներով՝ միջինը 154 օր, իսկ հոգեկան վիճակը գնահատվել է հարցաթերթիկներով։
Քնի կանոնավորության ցուցանիշը, որի առավելագույն արժեքը 100 է, դեպրեսիայի քիչ կամ բացակայող ախտանշաններով խմբում միջինը մոտ 84 էր, ծանր ախտանշաններով խմբում՝ մոտ 75։
Հետազոտությունը պատճառահետևանքային կապ չի ապացուցում։ Հեղինակների խոսքով՝ կապը կարող է երկկողմանի լինել, քանի որ հոգեկան առողջության խնդիրները նույնպես կարող են խանգարել քնի ռեժիմին։ Հետագա փորձարկումները պետք է պարզեն՝ ռեժիմի կարգավորումն ինչ ազդեցություն ունի ախտանշանների վրա։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան