Վաշինգտոնում հրաձգության հետևանքով մեկ մարդ է սպանվել, չորսը՝ վիրավորվել․ կասկածյալը ինքնասպան է եղել
Արտակարգ Պատահար
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում նոյեմբերի 12-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել։ Կրակոցներ արձակած 55-ամյա տղամարդը, որը բժիշկ էր, ավելի ուշ ինքնասպան է եղել։
Associated Press-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Լոգան Սըրքլ թաղամասում՝ Սպիտակ տնից մոտ 1,6 կմ հեռավորության վրա։
Ոստիկանության տվյալներով՝ զինված տղամարդը նախ կրակել և սպանել է այն շենքի կառավարչին, որտեղ բնակվում էր։ 46-ամյա Ջեյմս Ստյուարտը սպանվել է VIDA մարզասրահում, ապա հարձակվողը հեռացել է դեպքի վայրից և իր բնակարանի բակից կրակել ևս չորս մարդու ուղղությամբ։
Վիրավորներից երեքի վիճակը գնահատվել է կյանքին վտանգ սպառնացող, իսկ չորրորդը նույնպես ծանր վիճակում է եղել։
Կասկածյալը՝ 55-ամյա Մեթ Լամբերտը, երկարատև դատական վեճի մեջ է եղել շենքի կառավարման հետ՝ իր պենտհաուսում առկա բորբոսի, խոնավության և ջրի արտահոսքի խնդիրների պատճառով։ Քննիչները կարծում են, որ կրակոցները կարող էին կապված լինել այդ վեճի հետ։
Իրավապահների հետ հեռախոսազրույցից հետո տղամարդը ինքնասպան է եղել իր բնակարանում։ Ոստիկանությունը դեպքի վայրում հայտնաբերել է երեք զեն
Միջադեպի պատճառով շրջափակվել է թաղամասի մի մասը, փակվել են նաև մոտակա դպրոցները։ Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բոուզերը դատապարտել է տեղի ունեցածը՝ այն անվանելով անիմաստ բռնություն։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան