Վան Հոլենն ընդդեմ Շումերի․ պայքար ԱՄՆ Սենատի դեմոկրատների ղեկավարության համար
Աշխարհ
ԱՄՆ Մերիլենդ նահանգից դեմոկրատ սենատոր Քրիս Վան Հոլենը հայտարարել է, որ պայքարելու է Սենատի մեծամասնության առաջնորդի պաշտոնի համար՝ մարտահրավեր նետելով Չակ Շումերին։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Վան Հոլենի խոսքով՝ ընտրողները փոփոխությունների պահանջ են ներկայացրել, և կուսակցությանը նոր ղեկավարություն է անհրաժեշտ։ Շումերը, իր հերթին, վստահեցրել է, որ ունի պաշտոնը պահպանելու համար անհրաժեշտ աջակցությունը։
Ընտրությունը նախատեսվում է դեկտեմբերի սկզբին՝ գաղտնի քվեարկությամբ։ Այն կդառնա տասնամյակների ընթացքում Սենատի դեմոկրատների ղեկավարի պաշտոնի համար առաջին մրցակցային ընտրությունը։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան