Ինֆարկտից հետո ո՞վ է առավել վտանգված․ նոր մոդելը կարող է օգնել բժիշկներին
Հասարակություն
Ինֆարկտից հետո բուժում ստացած բոլոր հիվանդների ռիսկը նույնը չէ։ Նոր հետազոտությունում համակարգչային մոդելները խոստումնալից արդյունք են ցույց տվել՝ գնահատելով, թե ում մոտ է մահվան ռիսկն ավելի բարձր հիվանդանոցում և հաջորդ վեց ամիսներին։
Եվրոպական սրտաբանների ընկերության հաղորդմամբ՝ արդյունքները ներկայացվել են նոյեմբերի 13-ին՝ թվային բժշկության և արհեստական բանականության գագաթնաժողովում։ Աշխատանքը վերաբերում է ինֆարկտի որոշակի տեսակին՝ STEMI-ին, և կորոնար անոթի բացման միջամտություն անցած հիվանդներին։
Մոդելները մշակվել են ԱՄՆ-ի ավելի քան 38 հազար հիվանդի տվյալներով, ապա ստուգվել ամերիկյան ու նիդեռլանդական երկու այլ տվյալների բազաներում։ Դրանք ռիսկի տարբերակման հարցում գերազանցել են համեմատության համար օգտագործված գործող սանդղակը։
Հետազոտողների նպատակն է օգնել բժիշկներին ավելի վաղ որոշել, թե ում է անհրաժեշտ առավել ուշադիր հսկողություն։ Սակայն դեռ պետք է պարզել՝ այս գործիքի կիրառումն իրական բուժման ընթացքում բարելավո՞ւմ է բուժման արդյունքները։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան