Իրանի զինված ուժերը խոցել են ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք
Աշխարհ
Ուրբաթ օրը Իրանի ռազմածովային ուժերի հակաօդային պաշտպանության համակարգը Սիրիկ ափի Քուհեստակ շրջանում խափանել և ոչնչացրել է ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք, հաղորդում է Իրանի բանակի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Մի քանի ժամ առաջ ամերիկացի ագրեսոր թշնամուն պատկանող MQ-1 անօդաչու թռչող սարքը խափանվել և ոչնչացվել է Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի նոր հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, որը գործում է ՀՕՊ համատեղ շտաբի միասնական ցանցի շրջանակներում, Քուհեստակ տարածքում (Սիրիկ ափ) և ոչնչացվել է», - ասվում է Իրանի պետական հեռարձակողի կողմից մեջբերված հայտարարության մեջ։
Բանակը հայտարարել է, որ չի տատանվի ոչ մի պահ պաշտպանել Իրանի տարածքային ամբողջականությունը, ծովային սահմանները և շահերը։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան