NBA-ի պատմության մեջ առաջինը․ 52 միավոր, 11 արդյունավետ փոխանցում ու զրո կորուստ
Սպորտ
«Դետրոյթ Փիսթոնսի» առաջատար Քեյդ Քանինգհեմը բացառիկ հանդիպում է անցկացրել «Վաշինգտոն Ուիզարդսի» դեմ։ Նա վաստակել է 52 միավոր, կատարել 11 արդյունավետ փոխանցում և ոչ մի անգամ չի կորցրել գնդակը։
Associated Press-ի փոխանցմամբ՝ Քանինգհեմը դարձել է առաջին խաղացողը, որը նման համադրություն է գրանցել այն ժամանակից ի վեր, երբ NBA-ն սկսել է հաշվառել գնդակի կորուստները՝ 1977–78 մրցաշրջանից։
«Դետրոյթը» հաղթել է 144։140 հաշվով՝ երկու լրացուցիչ ժամանակներից հետո։ Վաշինգտոնցիները երկու անգամ վերջին վայրկյաններին փրկել են խաղը՝ պայքարը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ, սակայն վճռորոշ փուլում Քանինգհեմը կրկին առաջ է մղել հյուրերին։
52 միավորը նաև նրա կարիերայի լավագույն ցուցանիշն է։ Նախորդ անձնական առավելագույնը 46-ն էր՝ կրկին «Վաշինգտոնի» դեմ խաղում։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան