Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Դվալիշվիլիի մասնակցությունը մրցաշարին հարցականի տակ է
Հասարակություն
Աբու Դաբիի հյուրանոցում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլիի մասնակցությունը նոյեմբերի 14-ին նախատեսված ըմբշամարտի մրցաշարին դեռ անորոշ է։ Այս մասին հայտնում է The National-ը։
Մրցաշարի կազմակերպիչները հայտարարել են, որ համագործակցում են տեղական իշխանությունների հետ՝ Դվալիշվիլիի ազատ արձակման հարցը կարգավորելու նպատակով։ Նա չի մասնակցել մրցաշարին նախորդող մամուլի ասուլիսին։
Աբու Դաբիի ոստիկանության հաղորդմամբ՝ միջադեպի առնչությամբ ձերբակալվել է տասը մարդ՝ ութը ծեծկռտուքի, ևս երկուսը՝ այն նկարահանելու և տարածելու համար։ Կազմակերպիչները նաև հայտնել են, որ Ուսման Նուրմագոմեդովը չի մասնակցելու միջոցառմանը։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան