«Չէի կարողանում շարժվել»․ Սիները պատմել է ծնկի վնասվածքի մասին
Սպորտ
Յանիկ Սիները պատմել է, թե որքան ծանր է ընթացել ծնկի վնասվածքից հետո իր վերականգնումը։ Իտալացի թենիսիստի խոսքով՝ եղել են օրեր, երբ կարողացել է մարզվել առանց խնդիրների, իսկ այլ օրերին դժվարությամբ է շարժվել։
France-Presse-ի փոխանցմամբ՝ Սիները YouTube-ում հրապարակված տեսանյութում խոսել է նաև հարկադիր դադարի հոգեբանական դժվարությունների մասին։ Նրա համար ամենացավալին մրցելու հնարավորությունից զրկվելն է և մյուս թենիսիստների ելույթներին կողքից հետևելը։
Վնասվածքը նրան մրցաշարերից դուրս է պահում Ուիմբլդոնում հաղթելուց հետո։ Սիները բաց է թողնում նաև Թուրինի տարեվերջյան մրցաշարը, որտեղ պետք է պաշտպաներ իր տիտղոսը։
Թենիսիստը հայտնել է, որ վերադարձը ծրագրում է դեկտեմբերի վերջին՝ Սաուդյան Արաբիայում կայանալիք ցուցադրական մրցաշարում։ Նրա նպատակը հաջորդ մրցաշրջանին լիարժեք պատրաստվելն է։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան