Ժամերով հեռուստացույցի առջև․ կապ է հայտնաբերվել երիկամների աշխատանքի վատթարացման հետ
Հասարակություն
Հեռուստացույց դիտելուն ավելի շատ ժամանակ հատկացնելը կապված է երիկամների աշխատանքի ավելի արագ վատթարացման հետ։ Այսպիսի կապ են արձանագրել ավստրալական երկարատև հետազոտության հեղինակները՝ վերլուծելով 6220 մեծահասակի տվյալներ։
Աշխատանքը նոյեմբերի 11-ին հրապարակվել է Scientific Reports ամսագրում։ Մասնակիցներին հետևել են մինչև 12 տարի՝ գնահատելով երիկամների ֆիլտրացիոն գործառույթը, հեռուստացույց դիտելու տևողությունը, ֆիզիկական ակտիվությունն ու գլյուկոզայի նյութափոխանակության վիճակը։
Հեռուստացույցի առջև անցկացվող ժամանակի ավելացման և երիկամների գործառույթի անկման կապն ավելի արտահայտված է եղել երկրորդ տիպի շաքարային դիաբետ ունեցող մարդկանց շրջանում։
Սա դիտարկային հետազոտություն է․ այն չի ապացուցում, որ հեռուստացույց դիտելն ինքնին առաջացնում է երիկամային հիվանդություն։ Հեղինակները դիտարկում են այդ սովորությունը որպես նստակյաց վարքի ցուցիչ և ընդգծում երկարատև անշարժության ու երիկամների առողջության կապը հետագայում ավելի մանրամասն ուսումնասիրելու անհրաժեշտությունը։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան