Պենտագոնի ղեկավարի հետ միջադեպից հետո Հեգսեթը պարգևատրել է իրեն կշտամբած զինվորին
Աշխարհ
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը պարգևատրել է այն զինվորական ժամապահին, որը նախօրեին Անհայտ զինվորի գերեզմանի մոտ հրապարակավ կշտամբել էր Պենտագոնի ղեկավարին։
Հեգսեթը սոցիալական ցանցերում հրապարակել է զինվորին ուղղված իր խոսքերը՝ գովաբանելով նրա ծառայությունն ու կարգապահությունը։
«Մենք սիրում ենք զինվորներին։ Մենք սիրում ենք չափանիշները։ Գերազանց աշխատանք է, շարքայի՛ն։ Շարունակեք նույն ոգով, հայրենասերնե՛ր»,- գրել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։
Այսպիսով, Հեգսեթը միջադեպին արձագանքել է՝ զինվորին քննադատելու փոխարեն նրան հրապարակայնորեն գովաբանելով և պարգևատրելով։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան