Թունավոր մշուշ Դելիում․ օդի աղտոտվածության ցուցանիշը գերազանցել է 400-ը
Հասարակություն
Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում օդի աղտոտվածությունը նոյեմբերի 13-ի առավոտյան հասել է «ծանր» մակարդակի։ Պաշտոնական տվյալներով՝ օդի որակի ինդեքսը կազմել է 403՝ գերազանցելով այդ կատեգորիայի ստորին շեմը։
New Delhi Television-ի փոխանցմամբ՝ քաղաքի 58 դիտարկման կայաններից 33-ում արձանագրվել է «ծանր» աղտոտվածություն։ Խիտ մշուշը նվազեցրել է տեսանելիությունը, իսկ մի շարք հատվածներում ցուցանիշը գերազանցել է 450-ը։
Հնդկաստանի աղտոտման վերահսկման կենտրոնական խորհրդի դասակարգմամբ՝ 401-ից 500 միջակայքի ցուցանիշը համարվում է «ծանր»։ Դելիում օդի որակը վատթարացել է մի քանի օր շարունակ․ նոյեմբերի 10-ին ինդեքսը 299 էր, նոյեմբերի 12-ին՝ 350։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան