Ճապոնիան կարող է կիսով չափ կրճատել որոշ զենքերի գնումները․ Reuters
Աշխարհ
Ճապոնիան կարող է կրճատել որոշ տեսակի սպառազինության նախատեսված գնումները՝ ռազմական հզորացման ծրագրի ֆինանսավորման սահմանափակումների պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով քննարկումներին ծանոթ աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ խոսքը որոշ հրթիռների և ինքնաթիռների, այդ թվում՝ ամերիկյան F-35 կործանիչների գնումները մինչև կիսով չափ նվազեցնելու հնարավորության մասին է։
Ֆինանսների նախարարության առաջարկած գումարը գերազանցում է գործող հնգամյա ծրագրի բյուջեն, սակայն զիջում է պաշտպանական գերատեսչության և իշխող կուսակցության որոշ ներկայացուցիչների սպասումներին։ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը շեշտել է, որ հաջորդ ծրագրի ընդհանուր ծավալի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի ընդունվել։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան