Ladurée-ն շուտով Հայաստանում. ֆրանսիական պրեմիում հրուշակեղենի լեգենդար բրենդը գալիս է Երևան
Տնտեսություն
Maison Ladurée-ն հայտարարում է Հայաստանի շուկա մուտք գործելու մասին․ Երևանում կբացվի բրենդի առաջին բուտիկ-թեյասրահը` Հայաստան բերելով Ladurée-ի խորհրդանշական ֆրանսիական հրուշակեղենը և փարիզյան ապրելակերպի յուրահատուկ մթնոլորտը։
Նախագծի հիմնադիրն ու ղեկավարը հայ գործարար և ներդրող Նարեկ Մարգարյանն է։ Հայաստանում Ladurée-ի գործառնական կառավարումն ու ֆրանշիզային զարգացումը կիրականացնի Մհեր Փարվանյանի գլխավորած Parvanyan Consulting ընկերությունը։
Ladurée-ի առաջին բուտիկ-թեյասրահը շատ շուտով կբացվի Երևանում։ Այն կդառնա զարգացման ավելի լայն ծրագրի մեկնարկը, ըստ որի նախատեսվում է ապագայում Ladurée-ի մասնաճյուղային ցանցի ընդլայնում ողջ Հայաստանում։
1862 թվականին Փարիզում հիմնադրված Maison Ladurée-ն համաշխարհային ճանաչում ունի իր խորհրդանշական մակարուններով, նրբաճաշակ թեյասրահներով և փարիզյան ապրելակերպի նրբագեղությամբ։ Այսօր Ladurée-ն ներկայացված է աշխարհի առաջատար քաղաքներում և մարմնավորում է ֆրանսիական խոհարարական ժառանգության ու նրբագեղության ավելի քան 160-ամյա ավանդույթը։
Հայաստանում առաջին Maison Ladurée-ն հյուրերին հնարավորություն կտա ծանոթանալու Ladurée-ի յուրահատուկ աշխարհին, որտեղ միահյուսվում են ֆրանսիական նրբաճաշակ հյուրընկալությունը, հեղինակային հրուշակագործական վարպետությունը, թեյասրահային էլեգանտ մշակույթը և իրական փարիզյան ապրելակերպի մթնոլորտը։
Ladurée-ի մուտքը Հայաստան կարևոր քայլ է Ֆրանսիայի և Հայաստանի միջև մշակութային ու գործարար կապերի ամրապնդման ճանապարհին։ Այս նախաձեռնությունը նաև նպատակ ունի նպաստել Հայաստանում պրեմիում դասի հյուրընկալության և կենսակերպի ոլորտների հետագա զարգացմանը։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան