Ավտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհ
Արտակարգ Պատահար
Հնդկաստանի Ասսամ նահանգում կոնտեյներ տեղափոխող բեռնատարը բախվել է ավտոբուսին։ Ոստիկանության տվյալներով՝ առնվազն 23 մարդ զոհվել է, յոթը տեղափոխվել են հիվանդանոց, հայտնում է Reuters-ը։
Վթարը տեղի է ունեցել Կազիրանգա ազգային պարկի մերձակայքում։ Ավտոբուսում մոտ 30 մարդ է եղել, բեռնատարի վարորդը նույնպես վնասվածքներ է ստացել։ Նահանգի ղեկավարն իր ներկայացուցիչներից մեկին ուղարկել է դեպքի վայր՝ օգնության կազմակերպումը վերահսկելու համար։ Ոստիկանությունը չի բացառել զոհերի թվի աճը։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան