513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ Մոսկվայում
Աշխարհ
Իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի՝ պատին սկոտչով ամրացված բանանը ներկայացնող հայտնի «Կատակասեր» (Comedian) արվեստի գործն առաջին անգամ կցուցադրվի Ռուսաստանում։ Արվեստի գործը կներկայացվի Մոսկվայի «ԳԷՍ-2» մշակույթի տանը՝ «Իրեր։ Կուռքեր։ Բանաններ» ցուցահանդեսի շրջանակում, որը կմեկնարկի դեկտեմբերի 4-ին։
2024 թվականին այս աշխատանքի օրինակներից մեկը Sotheby’s աճուրդում վաճառվել է 6,2 միլիոն դոլարով՝ շուրջ 513 միլիոն ռուբլով։ Գնորդը՝ կրիպտո ձեռնարկատեր Ջասթին Սանը, գործարքից հետո կերել է գնված բանանը։
Սակայն դրանով արվեստի գործը չի անհետացել․ հեղինակի մտահղացմամբ՝ բանանը կարելի է փոխարինել 7-10 օրը մեկ՝ պահպանելով ինստալյացիայի հիմնական գաղափարը։ Ցուցահանդեսը կգործի մինչև 2027 թվականի ապրիլի 4-ը։ Բացի հայտնի բանանից, կներկայացվի շուրջ 50 արվեստի գործ՝ սկսած պալեոլիթյան քանդակներից մինչև Օգյուստ Ռոդենի և Ջեֆ Քունսի աշխատանքները։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան