Գվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդու
Աշխարհ
Բուրկինա Ֆասոն ուրբաթ հայտնել է Գվինեայից իր 45 406 քաղաքացու հայրենադարձման մասին։ Reuters-ի փոխանցմամբ՝ մարդիկ ստիպված էին հեռանալ Գվինեայից՝ փոքրածավալ ոսկու արդյունահանման արգելքից հետո։
Սիգիրիի ոսկեբեր շրջանում արգելքի կիրարկումը ուղեկցվել է բախումներով։ Գվինեայի իշխանությունների նախնական տվյալներով՝ նոյեմբերի 11-ի ընդհարումներում զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ հինգ օտարերկրացի, վիրավորվել՝ 13-ը։
Հայրենադարձման տվյալները Բուրկինա Ֆասոն ներկայացրել է նոյեմբերի 13-ին, իսկ բախումները տեղի էին ունեցել երկու օր առաջ։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան