Ղարիբյանի գոլը փրկեց մերոնց․ Հայաստան–Կիպրոս՝ 1։1
Սպորտ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության 5-րդ տուրում սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1։1 հաշվով ավարտեց հանդիպումը Կիպրոսի ընտրանու հետ։
Հանդիպումը կայացավ նոյեմբերի 12-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Հյուրերը հաշիվը բացեցին արդեն 9-րդ րոպեին․ աչքի ընկավ Իասոնաս Պիկիսը։ Հայաստանի հավաքականին հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը երկրորդ խաղակեսում։
58-րդ րոպեին Արթուր Սերոբյանի փոխանցումից հետո Արթուր Ղարիբյանը գրավեց մրցակցի դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը։
Հետագայում Հայաստանի հավաքականը շարունակեց գրոհները, սակայն հաշիվն այլևս չփոխվեց։
Այս ոչ-ոքիից հետո Հայաստանի հավաքականը C2 խմբում ունի 5 միավոր և զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Կիպրոսը 8 միավորով երկրորդն է։
Հայաստանի ընտրանին Ազգերի լիգայի հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 15-ին՝ արտագնա խաղում մրցելով Լատվիայի հավաքականի հետ։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան