Կիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքները
Աշխարհ
Գերմանական «Quantum Systems» ռազմական տեխնոլոգիաների ընկերությունը հաստատել է, որ ենթարկվել է կիբերհարձակման, որի հետևանքով Գերմանիայի զինված ուժերը ժամանակավորապես դադարեցրել էին ընկերության արտադրած անօդաչուների շահագործումը։ Այս մասին հայտնում է Euronews-ը։
Հարձակումը հայտնաբերվել է դեռ հոկտեմբերի վերջին։ Ընկերության փոխանցմամբ՝ անհայտ հակառակորդները փորձել են ներթափանցել ներքին տեղեկատվական համակարգեր, սակայն կիբերանվտանգության մասնագետներին հաջողվել է կանխել սպառնալիքը։ Գերմանական բանակը անվտանգության նկատառումներով որոշ ժամանակ դադարեցրել էր սարքերի թռիչքները, սակայն այժմ դրանք կրկին շահագործվում են։
Ընկերությունը ռազմական անօդաչուներ է մատակարարում նաև Ուկրաինային։ Միջադեպի հանգամանքները շարունակում են ուսումնասիրվել իրավասու մարմինների կողմից։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան