Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազին
Իրավունք
Սյունիքի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է։ Քննչական կոմիտեն Factor TV-ին հայտնել է, որ նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին։
Հոկտեմբերի 1-ին հայտնի էր դարձել, որ Հայաստանի սահմանը հատած զինծառայողը մտել է գյուղի բնակիչներից մեկի տուն և կրակոցներ արձակել։ Վիրավորվել էր 39-ամյա կինը, վնասվածք էր ստացել նաև նրա երեխաներից մեկը։ Զինծառայողը ձերբակալվել էր։
Գործի նոր զարգացումը նախաքննության ավարտն է։ ՔԿ նախագահը նախկինում ներկայացրել էր զինծառայողի ցուցմունքը, ըստ որի՝ նա մառախուղի պատճառով մոլորվել էր։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան