Տղամարդն անտառում առեղծվածային բունկեր է հայտնաբերել
ԱյլԲրիտանացի տղամարդն անտառում գետնի տակ տանող առեղծվածային սանդուղք է հայտնաբերել։ Այս մասին գրում է Daily Mirror-ը։
Josh the Intern կեղծանունով բլոգերը ճանապարհորդում է Մեծ Բրիտանիայի տարբեր շրջաններով, գտնում լքված շինություններ և սոցիալական ցանցերում իր հետևորդների համար տեսանյութեր է նկարահանում դրանց մասին։ Վերջերս բրիտանացին զբոսնելիս է եղել անտառում, երբ խիտ թավուտների մեջ գտել է տարօրինակ սանդուղք։ Նա իջել է դրանով և գետնի տակ հայտնաբերել մի հսկայական լքված բունկեր:
Իջնելուց հետո նա հայտնվել է միջանցքում՝ պողպատե դռներով և ներքև տանող մեկ այլ սանդուղքով։ «Իջնելով ամենաներքևը՝ ես հայտնաբերեցի էլ ավելի երկար թունել, որն ինձ տանում էր դեպի հսկայական մետաղական դուռ։ Բայց դրա միջով անցնելուց հետո գտա մեկ այլ ինչ–որ սարսափելի բան»,- նշել է Ջոշը։
Բլոգերը ցուցադրել է թունելի սպիտակ պատը, որի վրա մոտ մեկ մետր բարձրության վրա տեսանելի էին կոշիկների տասնյակ հետքեր։ Ընդ որում, թունելի հատակը հեղեղված էր։
Հետո տղամարդը բունկերում հայտնաբերել է սենյակներ, ինչպես նաև զուգարան։
Բլոգերը ենթադրել է, որ ինքը գտնվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի լքված ռազմական օբյեկտում։