Ապակին՝ մեծ արվեստի լեզու․ Վենետիկում բացվել է ավելի քան 100 գործի ցուցահանդես
Գիտություն և Մշակույթ
Վենետիկի Փեգի Գուգենհայմի հավաքածու թանգարանում նոյեմբերի 14-ին բացվել է Fucina degli Angeli ցուցահանդեսը։ Ավելի քան 100 գործի միջոցով այն ներկայացնում է, թե ինչպես ապակին դարձավ ժամանակակից արվեստի ինքնուրույն արտահայտչամիջոց։
Ցուցադրության հիմքում Էջիդիո Կոստանտինիի հիմնած արվեստի նախագծի պատմությունն է։ 1955-ին ստեղծված պատկերասրահի անունն առաջարկել էր Ժան Կոկտոն, իսկ Փեգի Գուգենհայմն աջակցել էր դրա զարգացմանն ու միջազգային ճանաչմանը։
Ներկայացված են ապակեգործների համագործակցությունները Ժան Արպի, Մաքս Էռնստի, Լուչո Ֆոնտանայի և այլ արվեստագետների հետ։ Ապակե աշխատանքները ցուցադրվում են գծանկարների, գեղանկարների, քանդակների ու արխիվային նյութերի կողքին։
Քրիստինա Բելտրամիի համադրած ցուցահանդեսը պատմում է հետպատերազմյան Մուրանոյի փորձարարական ապակեգործության մասին։ Այն բաց կլինի մինչև 2027 թվականի մարտի 29-ը՝ ընդգրկելով նաև Վենետիկի և ճապոնացի արվեստագետների կապերը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի