Չեչնիայում հարձակվել են «Ռոսգվարդիայի» վրա. կան զոհեր (տեսանյութ)
ԱշխարհՀոկտեմբերի 24-ին Չեչնիայում զինված հարձակում է տեղի ունեցել «Ուրալ» բեռնատարի վրա, որում գտնվել են «Ռոսգվարդիայի» աշխատակիցներ։ Միջադեպը տեղի է ունեցել կեսօրին մոտ Գրոզնիի շրջանի Պետրոպավլովսկայա գյուղում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհվել է երեք մարդ։
Ռուսական տելեգրամյան ալիքները հայտնում են, որ ենթադրաբար զոհվածների թվում է Դմիտրի Վերեշչենկոն։ Տեղական աղբյուրների համաձայն՝ ավտոշարասյունը շարժվելիս է եղել Չուրթ-Տոգի (Պետրոպավլովսկայա) և Բերկարտ-Յուրտ բնակավայրերի միջև ընկած մայրուղով, երբ կրակ է բացվել նրանց վրա։
Հաղորդվում է, որ հանցագործներին հաջողվել է փախչել դեպքի վայրից։