Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը
Աշխարհ
Միացյալ Նահանգները պետք է զբաղվի Իրանի մի քանի օբյեկտներով, որոնցից մեկը կարող է լինել Կոլանգ Գազ Լա լեռան տակ գտնվող ենթադրյալ միջուկային օբյեկտը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Ֆլորիդայի իր Մար-ա-Լագո նստավայրում լրագրողների հետ զրույցում։
«Մենք ոչնչացրել ենք նրանց գրեթե բոլոր զենքերը։ Մենք ոչնչացրել ենք նրանց արտադրական շատ օբյեկտներ։ Մենք ոչնչացրել ենք նրանց միջուկային հզորությունները։ Մենք դեռ ունենք, կասեի, մեկ կամ երկու վայր, որոնց հետ պետք է գործ ունենանք, բայց դա կարելի է անել 10 րոպեում»,-պնդել է նա, հավելելով.
«Հավանաբար արժե դիտարկել Քըրք լեռը և զբաղվել դրանով»։
Քըրք լեռ ԱՄՆ-ում անվանում են Քոլանգ Գազ Լա լեռնազանգվածին։
Իրանը նախկինում բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի պնդումները Իսլամական Հանրապետության ենթադրյալ նոր միջուկային օբյեկտի մասին անհիմն են։


















































Ամենադիտված
Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո