Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցում
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում «Deepal» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Մ2 հատվածում՝ Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին, ապա՝ հողաթմբերին ու քարերին, ինչից հետո հայտնվել է ձորակում։
Վթարի հետևանքով երկու մարդ է տուժել։ Նրանց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։ Շամշյանի տեղեկություններով՝ տուժածները ամուսիններ են։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության պարեկային և համայնքային ծառայությունների աշխատակիցները, ինչպես նաև Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները։
Դեպքի առթիվ Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և տուժածների ինքնությունը։
Քննիչի հանձնարարությամբ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից