ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնել Լեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել «Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվում Ավտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել Հրաժարական է տվել Սերբիայի նախագահը Հզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներ ՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը «Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել է Հայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում Իրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը» ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96% Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցությունները 

Դեսպանների ռոտացիան հենց այնպես չի լինում․ «Հրապարակ»

Հայկական Մամուլ

Հոկտեմբերի 18-ին Մոսկվայի Lotte հյուրանոցի մեծ սրահում Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը մեծ ընդունելություն է կազմակերպել` նվիրված Հայաստանի անկախության տոնին, որին 600-ից ավելի մարդ է մասնակցել, որից 100-ից ավելին հայ համայնքի ներկայացուցիչներն են եղել` բիզնեսմեններ, հեղինակավոր անձինք: Մոտ 80 երկրի դեսպաններ եւ նույնքան բարձրաստիճան դիվանագետներ, 3 փոխվարչապետ` Հայաստանից Մհեր Գրիգորյանը, ՌԴ-ից` Օվերչուկը եւ Ղազախստանի փոխվարչապետը, մեծ թվով մշակույթի գործիչներ, բիզնեսմեններ: Երաժշտական մասն ապահովել է Վահագն Հայրապետյանը` իր խմբով, հայկական եւ եվրոպական խոհանոցի հյուրասիրություն, կենդանի երաժշտություն եւ այլն: Ոմանց մոտ հարցեր են ծագել, թե ինչու են սեպտեմբերի 21-ի տոնը հոկտեմբերի կեսերին նշում, սակայն աշխարհում ընդունված է նաեւ, որ դեսպանությունները նման ընդունելություններ կազմակերպեն նշվող օրվանից հետո ցանկացած օր: Թերեւս այս ընդունելությունն ավելի շուտ նոր դեսպանի բեմելու արարողությունն էր` ոչ այնքան պետական տոնին նվիրված իրադարձություն, որից հայ համայնքը տպավորված է: Մենք մի քանի հարց ուղղեցինք Գուրգեն Արսենյանի վաղեմի ընկերոջը՝ Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանին:


- Գուրգեն Արսենյանին Ռուսաստանում Հայաստանի դեսպան նշանակելուց հետո մի քանի հրապարակում եղավ, մասնավորապես այն, որ նրա հավատարմագիրն ընդունեց կարգավիճակով ցածր պաշտոնյա` փոխնախարարը…

- Ներեցեք, դա հորինվածք էր, անտեղյակության կամ անբարեխղճության արդյունք։ Պետական արարողակարգը եւ ավանդույթը թելադրում են՝ նախ, հավատարմագրերի պատճենը հանձնվում է ԱԳՆ որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի, ապա՝ պետության գլխին։ Այլ կարգ չկա։

- Նման ճոխ ընդունելությունը Lotte Hotel Moscow-ում ի՞նչ է արժեցել, ո՞վ է հոգացել ծախսերը։

- Դիվանագիտական ընդունելությունը պետք է լինի սրտաբաց, հե՛նց ճոխ։ Դա հրավիրող կողմի համար կարեւոր իրադարձության առիթով հավաքույթ է, որը սովորաբար ուղեկցվում է ֆուրշեթով՝ հոտնկայս հյուրասիրությամբ։ Մասնակցում են դիվանագիտական կորպուսը, այլ պաշտոնյաներ, երեւելի անձինք։ Որքան ներկայացուցչական ու բարձրաստիճան, այնքան՝ պատվաբեր։

- «Լոտտե»-ում անցկացված ընդունելությունն այդպիսի՞ն էր։

- Անտարակույս։ Դատելով արձագանքներից՝ Հայաստանի անկախության տոնին նվիրված բարձրակարգ ընդունելություն է եղել։ Դեսպաններ, փոխվարչապետներ, ՌԴ փոխարտգործնախարար, այլ դիվանագետներ, պատգամավորներ, սենատորներ, լրագրողներ, հայ եւ ռուս եկեղեցականներ…

 - Եվ այդքան ծախս…

- Ծախսերը տրամադրվում են ԱԳՆ բյուջեից։ Ճիշտ որոշում է ընդունվել։ Ծախսին նայես՝ առաջ չես գնա։ Մեր որոշ դեսպաններ, ծախսերից խուսափելով, հայտնվում են խոցելի վիճակում, երբ պետության ազգային տոները չեն նշում։ Նաեւ ծիծաղելի է, երբ մասնակցում են այլ դեսպանությունների ընդունելություններին, իսկ իրենք հանդես չեն գալիս հյուրընկալողի դերում։ Տգեղ է։

- Հետաքրքիր է, այնուամենայնիվ, ինչո՞ւ հետ կանչվեց Վաղարշակ Հարությունյանը, եւ ինչո՞ւ նշանակվեց հենց Գուրգեն Արսենյանը։ Ո՞րն է Ձեր մեկնաբանությունը:

- Հետաքրքրասիրությունը մարդկության զարգացման խթան է, լավ հատկանիշ է, բայց ունի սահման։

 - Խուսափո՞ւմ եք պատասխանից։

- Ամենեւին։ Դեսպանների ռոտացիան հենց այնպես չի տեղի ունենում։ Դա գրեթե միշտ առնչակցվում է հավատարմագրման երկրի հետ հարաբերությունների հեռանկարին։

- Իսկ եթե ավելի պա՞րզ...

- Նոր դեսպանի անձը հուշում է՝ պահպանվո՞ւմ է հարաբերությունների նախկին կուրսը, դրակա՞ն փոփոխություն է սպասվում, թե՞ վատթարացում։

- Եվ ի՞նչ է հուշում Գուրգեն Արսենյանի անձը։

- Դեսպանության կայքի լրահոսին հետեւելով նկատում եմ, որ դեսպանի աշխատանքային ժամանակացույցը հագեցած է, մշտական հանդիպումների ռեժիմի մեջ է՝ նրան ընդունում են իշխանության տարբեր ճյուղերում…

- Ըստ գործող հոռի ավանդույթի, պակասում են «ի տարբերություն նախկին դեսպանի» բառերը։

- Պակասում են, այո, բայց չտրվենք հոռի բարքերին։ Յուրաքանչյուր դեսպան ներկայացնում է իր պետությունը, կատարում է Կենտրոնից տրված հրահանգները։ Խնդիրն այն է, թե ինչ արագությամբ, որակով, նվիրումով է դրանք կատարում, որքանով է նախաձեռնող, խիզախ, ինքնուրույն, ինչ խորությամբ է ընկալում վիզավիի խոսքը, անգամ թերասացությունը, տեղեկատվության ինչ աղբյուրներից է օգտվում եւ ինչ մեթոդաբանությամբ։ Դիվանագետից պահանջվում է պրոֆեսիոնալիզմ, նա պետք է լինի բանիմաց, լայն աշխարհընկալմամբ հասուն անհատականություն, որը նաեւ որոշումներ ընդունելու խիզախություն պետք է ցուցաբերի։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնելԼեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել«Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվումԱվտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվելՀրաժարական է տվել Սերբիայի նախագահըՀզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումԻրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը»ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո
Ամենադիտված