Էրդողանը հայտարարել է Ուկրաինայում հրադադար հաստատելու Պուտինի ցանկության մասին
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում տեսել է, որ Ռուսաստանի ղեկավարը ձգտում է հրադադար հաստատել Ուկրաինայում։
«Մենք համոզվեցինք, որ պարոն Պուտինը նույնպես ձգտում է կայուն հրադադարի: Դա արդեն հաստատել են մեր արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ստամբուլում իրենց հանդիպման ժամանակ»,- Կազանից վերադարձող ինքնաթիռում լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահը։
Նախօրեին BRICS-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում Պուտինը, խոսելով Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների հեռանկարի մասին, նշել էր, որ Կիևի ռեժիմը դա չի ցանկանում, գուցե այն պատճառով, որ պատրաստ չէ վերացնել ռազմական դրությունը և անցկացնել նախագահական ընտրություններ։ Սակայն, Ռուսաստանի ղեկավարը հավելել էր, որ «գնդակը նրանց դաշտում է»։