Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
ՀասարակությունԵրևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 232 կմ-ին (Լծեն-Տաթև հատված) հոկտեմբերի 25-ի առավոտյան տեղի է ունեցել քարաթափում (մոտ 6 խմ):
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ քարերի հեռացման աշխատանքներ իրականացնելու արդյունքում երկկողմանի երթևեկությունն արդեն վերականգնվել է։