«Հրապարակ». Ո՞վ է Բագրատ Սրբազանին հունից հանող աղջիկը «Ժողովուրդ»․ Արսեն Թորոսյանի ունեցվածքը «Հրապարակ». Փաշինյանը մղվում է դեպի Պուտինի գիրկը. կտեսնենք «ռսի սապոգը լիզելու» նոր դրվագներ «Հրապարակ». Շարժումը նոր թափով վերսկսվելու է «Ժողովուրդ». 79 հաստիք, 15 մեքենա, մեծ աշխատավարձի ֆոնդ և ոչ մի աշխատանք․ իրավիճակը «Սեւան» ազգային պարկում «Ժողովուրդ». Կարծես ՔՊ-ականները ԵՄ անդամակցության հանրաքվեի էին պատրաստվում, իսկ Փաշինյանը դրա կարիքը չի տեսնում Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 37.925-ի Հերթական «հայկական» սկանդալը օդանավակայանում. չեղարկվել է թռիչքից առաջ Քիշնև-Երևան չվերթը. պատասխանատու չկա Ուիմբլդոն․ Ավանեսյանը հաղթեց և դուրս եկավ հաջորդ փուլ Եվրո-2024. Նիդերլանդների թիմը շարունակում է պայքարը քառորդ եզրափակիչում 

Դեռ՝ առանց անունների. 3 անձին սպանողին՝ տնային կալանք, ոստիկանի ուղղությամբ դատարկ շիշ նետողին՝ «ուղեգիր» դեպի ՔԿՀ. 168.am

Իրավունք

168.am-ը գրել է.

Վերջին տարիներին փաստաբանների շրջանում խիստ նորաձև է դարձել իրենց համար բարենպաստ, գոհացուցիչ դատական որոշման կամ ակտի դեպքում սոցիալական ցանցի էջում դիֆերամբ ձոնել այդ որոշումը կայացրած դատավորին:

Դատավորին իր կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելը կանխավճարի նման մի բան է դարձել: Հետո այդ փաստաբանները հայտնվում են «Կարեն Անդրեասյան փրոդաքշըն»-ի պրոյեկտներից մեկում՝ «Փաստաբանները շնորհակալություն են հայտնում դատավորներին» խորագրով:

Կարեն Անդրեասյանի շոուբիզնեսյան անցյալը ճիշտ քայլեր է հուշում նրան: Այդ փոքր տեսահոլովակների նպատակն այն է, որ հանրությանը ցույց տան, թե որքան անկախ է դատական համակարգը, և, որ դրա համար բոլորն իրեն պետք է շնորհակալություն հայտնեն:

Հասկանալի է փաստաբանների մոտիվացիան: Բոլորն են ուզում, որ հնարավորինս շատ մարդիկ տեսնեն՝ ինչքան լավ են իրենք պաշտպանում իրենց վստահորդներին: Դա և՛ նոր վստահորդներ ներգրավելու եղանակ է, և՛ փաստաբանների հիերարխիայում վեր բարձրանալու միջոց: Սակայն այդ PR ակցիայի մեջ այնպիսի դատավորների անուններ շրջանառելը, ովքեր կենցաղային էպիզոդիկ գործով ի օգուտ որևէ փաստաբանի պաշտպանյալի որոշում են կայացնում, մեղմ ասած, ծիծաղելի է, եթե ոչ՝ վտանգավոր:

Երբեմն այնպիսի դատավորների անուններ են շրջանառվում, ովքեր ստաբիլ քաղաքական հնչեղ կամ ոչ այնքան գործերով կատարում են իշխանության քաղաքական պատվերը՝ ամենաաննշան գործերով անգամ կալանավորելով Նիկոլ Փաշինյան-Կարեն Անդրեասյան-Մնացական Մարտիրոսյան-Արգիշտի Քյարամյան-Աննա Վարդապետյան շղթայի համար անցանկալի անձանց, որ ակամայից ուզում ես հարցնել՝ ժողովուրդ, լա՞վ եք: Իսկ «սկզբունք, արդարություն, տրամաբանություն, ի վերջո, արդար դատաքննություն» հասկացությունները որտե՞ղ թաղեցիք:

Հիմա՝ ավելի առարկայական, բայց դեռ՝ առանց անունների:

Եթե վիճակագրությունը նայես, ապա նման դատավորների գոհունակության առարկա դարձած որոշումները հիմնականում վերաբերում են թմրանյութերի, վթարների, խուլիգանության, կենցաղային գողությունների, անգամ սպանության փորձերի և սպանությունների հետ կապված գործերին, բայց ոչ երբեք՝ օրինակ, ամենաանմեղ քաղաքական ակցիաների ժամանակ «խուլիգանության» մեջ մեղադրվող որևէ գործի:

Այսպես՝ Երևանի քրեական դատարանում կա դատավոր, ով 3 անձի սպանության մեջ մեղադրվողին տնային կալանք խափանման միջոցն է տալիս, բայց օրինակ՝ ցույցերի ժամանակ ոստիկանների ուղղությամբ դատարկ շիշ նետողին կալանավորում է:

Ի դեպ, այդ դատավորը պարբերաբար իշխանության սրտի այս կամ այն թեկնածուի համար որպես ուղեկցող՝ հայտնվում է առաջխաղացման ցուցակներում, անգամ Ազգային ժողով (ԱԺ) է գնում, բայց բաղձալի առաջխաղացումը չի ստանում: Թեպետ, ասում են, վերջերս մազ էր մնացել՝ հայտնվեր Վճռաբեկ դատարանում, և միայն վերջին պահին է ԱԺ-ի «Քաղաքացիական պայմանագիր» կառավարող խմբակցությունը ստացել այլ անվամբ հաղորդագրություն:

Որևէ մեկը հարցրե՞լ է՝ այդ ինչպե՞ս է պատահում, որ 3 անձի սպանության մեջ մեղադրվողի խափանման միջոցը տնային կալանքն է լինում, իսկ ոստիկանի ուղղությամբ շի՛շ նետողը դեպի քրեակատարողական հիմնարկ  «ուղեգիր» է ստանում: Ընդ որում, այդ դատավորը տնային կալանքը տալիս է այն ժամանակ, երբ մի անգամ Վերաքննիչ դատարանը բեկանում է այդ որոշումը, և վերջինս կրկին է որոշում 3 անձին սպանողին տնային կալանք տալ, ինչը ևս մեկ անգամ հետո բեկանվում է Վերաքննիչ դատարանում: Հիմա այստեղ շահագրգռվածություն կա՞, թե՞ չէ՞… Կարգապահականի թեմա՞ է, թե՞ չէ, որովհետև այդ որոշումը կայացնողն իրենց սրտի դատավորն է:

Առհասարակ նիկոլական իշխանության օրոք ամենահեշտը թմրանյութերի հետ կապված գործերով կալանքի որոշում չստանալն ամենահեշտ բանն է, իսկ այսօր թմրանյութերի շրջանառության ահռելի ծավալի պայմաններում, բնականաբար, այդպիսի գործերի պակաս դատավորների մոտ չկա:

Փաստաբանները հաստատ լավ են գիտակցում, որ 1-2 գործով դատավորի մասին կարծիք ու գնահատական չի ձևավորվում, որ պետք է նայել համակցության մեջ, տարատեսակ ու տարաբնույթ, այդ թվում՝ իշխանության քիմքին ոչ հաճելի գործերով դատավորի դրսևորած վարքագծին ուշադրություն դարձնելով, և այս իրենց համար կարևոր, բայց ընդհանուր առմամբ ոչինչ չասող ու ոչ մի նշանակություն չունեցող փառաբանության ցույցերն առ կոնկրետ գործերով դատավորներ սոսկ րոպեական ազդեցություն են ունենում, ու որևէ կապ չունեն իրերի իրական դրության հետ:

Այնպես որ մի՛ արեք, պարոնայք, սիրուն չէ: Ու առհասարակ, երբ հաջորդ անգամ կպատրաստվեք որևէ դատավորի իր կատարած աշխատանքի համար շնորհակալ լինել, մի հատ նայեք՝ ցույցերի ժամանակ խուլիգանության հոդվածով քանի անձի է նրանցից յուրաքանչյուրն ուղարկել ՔԿՀ-ներ:

Իսկ առհասարակ բողոքի ակցիաներին հաջորդող իրադարձությունները վաղուց փաստել են՝ Երևանի քրեական դատարանում բոլորն են «կոտրվել», ով էլ չի «կոտրվել», նրան(ց) վաղուց քաղաքական գործեր չեն մակագրվում:

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հրապարակ». Ո՞վ է Բագրատ Սրբազանին հունից հանող աղջիկը«Ժողովուրդ»․ Արսեն Թորոսյանի ունեցվածքը«Հրապարակ». Փաշինյանը մղվում է դեպի Պուտինի գիրկը. կտեսնենք «ռսի սապոգը լիզելու» նոր դրվագներ«Հրապարակ». Շարժումը նոր թափով վերսկսվելու է«Ժողովուրդ». 79 հաստիք, 15 մեքենա, մեծ աշխատավարձի ֆոնդ և ոչ մի աշխատանք․ իրավիճակը «Սեւան» ազգային պարկում«Ժողովուրդ». Կարծես ՔՊ-ականները ԵՄ անդամակցության հանրաքվեի էին պատրաստվում, իսկ Փաշինյանը դրա կարիքը չի տեսնումԳազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 37.925-իՀերթական «հայկական» սկանդալը օդանավակայանում. չեղարկվել է թռիչքից առաջ Քիշնև-Երևան չվերթը. պատասխանատու չկաՈւիմբլդոն․ Ավանեսյանը հաղթեց և դուրս եկավ հաջորդ փուլԵվրո-2024. Նիդերլանդների թիմը շարունակում է պայքարը քառորդ եզրափակիչումԱլեն Սիմոնյանը Երևանում է․ հերքում են Իսպանիայում նրա հանգստի մասին լուրերըՔաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջիցԿալանավորներ տեղափոխող «ՈւԱԶ»-ը բախվել է «Chevrolet Volt»-ինՎրաստանում մեքենանների տեխզննումը, հավանաբար, կթանկանաԵրևանում օտարերկրացիները երկաթյա ձողերով ծեծել են իրենց համերկրացուն ու կողոպտելԿարող են քաղաքացիների վրա նռնակ նետողին էլ «Ազգային հերոս»-ի կոչում տալ. Լևս ԴավթյանԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են BMW-ն ու Toyota-ն․ կան վիրավորներՀՀ-ում 2023-ին 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն ավելի բարձր է եղել, քան Վրաստանում և ԱդրբեջանումՄանթաշյան-Նժդեհ փողոցների խաչմերուկի մոտ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը վրաերթի էր ենթարկում հերթական քաղաքացուն, մի կերպ փրկվեց․ Րաֆֆի ԱսլանյանՀայկ Աղաջանյանն ու Տաթևը սպասում են 2-րդ բալիկինԿոտայքում շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին ու ցուցանակինԵթե լրանում է անձնագրի ժամկետը, այն չի երկարաձգվում ոչ մի դեպքումՌուսաստանը ցանկանում է «Հյուսիս-Հարավ» միջանցքի երթուղում ներառել Հայաստանի հետ սահմանային անցակետըՓաշինյանը «ՔՊ» նիստ է գումարելԴավիթ Տերտերյանն ու Յուրի Գարեգինյանը միացել են «Վանին» Աբազյանը, եթե մոռացել է, կարող է զննել իր հեռախոսը և տեսնել, որ ես ճիշտ եմ ասում. Վահան Քերոբյան Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու վարույթի նախաքննությունն ավարտվել էՉարիքի և բարու միջև միասնությունն անհնար է․ ՀրապարակԲագրատ Սրբազանի պայքարը ազգային ճիչ . Հակոբ Այնթապլյան (տեսանյութ)Բուխարեստի «Դինամո»-ից հայկական «Նոա» է տեղափոխվել պորտուգալացի հարձակվող Գոնսալո ԳրեգորիոնԻնչ են քննարկվել քաղաքական ուժերի հետ հանդիպմանը. Բագրատ սրբազանը փակագծեր է բացում (տեսանյութ)Ըմբիշ Յուրիկ Հովեյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՏավուշում Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ այն վերածվել է մոխրակույտիՊուտինը Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովում կհանդիպի Իլհամ Ալիևի հետ Սյունիքում նոր հուշարձաններ են հայտնաբերվել, կազմվել են պահպանական գոտիների նախագծերԵկեղեցու բակում թողնված երեխան վերադառնում է տուն (տեսանյութ) Հաագայում կառավարության երդման արարողության ժամանակ ցույց է սկսվելԱրցախի պետական համալսարանը վերականգնելու համար անհրաժեշտ է 1 մլրդ դրամԱՄՆ սենատորը իր պատվիրակությամբ կժամանի Հայաստան«Ավելին կտեսնեք». Բլինքենը՝ Վրաստանում «գործակալների օրենքի» վերաբերյալ ՀՀ-ում բացահայտ թշնամանք են օգտագործում՝ լռեցնելու ընդդիմացողներին․ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում Դեսպան Մկրտչյանը պարգևատրվել է մեդալով՝ Ցեղասպանության դատապարտման ուղղությամբ գործունեության համարՀնդկաստանում կրոնական փառատոնի ժամանակ հրմշտոցի հետևանքով ավելի քան հարյուր մարդ է մահացելԵթե ես այսօր ԱԳ նախարար լինեմ, խոստանում եմ՝ Սյունիքով միջանցքի հարցը 5 րոպում կհանեմ օրակարգից. Օսկանյան (տեսանյութ) Բանակում արգելում են զինվորներին իրենց մոտ պահել խաչ և աղոթագիրք․ ի՞նչ է պարզաբանում ՊՆ-ն. ArmLur.amԲանակցում են Ադրբեջանին միջանցք տալու մասին․ Տիրայր Խաչատրյան Խոշոր վթար Արտաշատի կամրջի մոտ․ Տուժածներին տեղափոխել են հիվանդանոցԿալավանում իր համար ապրում էր, Սյունիքի մարզպետ ես դրել, որ ի՞նչ.«Հրապարակ»Քննարկվել է «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 21-26թթ. ճանապարհային քարտեզի» իրականացումը Իշխանության սրտի դատավորի ունեցվածքը, գումար, ՍՊԸ-ները և գույքը
Ամենադիտված