Քաղաքացիները Սրբազան պայքարը խորհրդանշող պիտակներ են փակցրել Ջերմուկում (լուսանկարներ) ԱԳՆ-ի դիմացից բռնի ուժով բերման ենթարկված Աշոտ Հարությունյանը տուժող է ճանաչվել Երևան-Սևան ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ տուժածներ կան Արամ Ա-ն ՌԱԿ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Սփյուռք հարաբերությունները ՔՊ-ական ղեկավարի ընտանիքը դիմել է վարչապետին` նոր գազալցակայան կառուցելու համար «Վրեժ են լուծում Սամվելից»․ Վարդանյանի քույրը մանրամասնում է դատական պրոցեսը ՈՒՂԻՂ. Սրբազանն ու աջակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում նշում են ՀՀ Սահմանադրության օրը Արփի Դավոյան, մյուս գալուց շուտ ասեք, որ գանք շնորհակալություն հայտնենք Կիրանցն «ազատագրելու» համար. Կիրանցի բնակիչ Երևանում կառուցվող էլիտար շենքում վերամբարձ կռունկը պոկվել է․ կռունկավարը տեղում մшհшցել է Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Վոլոգդայի մարզում ներկա է գտնվել փառատոնի բացմանը 

Դիմանալու չի. Ավետիք Իշխանյան

Քաղաքական

Չնայած ինքս ինձ խոսք էի տվել այլևս հոդված չգրել, բայց չդիմացա և որոշեցի մինչև վերջ անկեղծանալ։ Չեմ հասկանում, մի՞թե կարելի է այդ աստիճան՝ լավագույն դեպքում անտարբեր, կամ ատելությամբ լցված լինել հայրենակից արցախցիների նկատմամբ։ Այն, ինչ կատարվում է արցախցիների հետ, այլ բացատրություն չունի։ Պարզվում է, որ արցախցիների տեղահանությունից դեռ մեկ տարի չլրացած՝ Հայաստանն արդեն լքել են ավելի քան 10 000 արցախցիներ։ Արցախցիների այս կրկնակի արտագաղթի պատճառներն են ոչ միայն իշխանության բացահայտ թշնամական, նաև չեմ բացառում, այլև համոզված եմ՝ Հայաստանի բնակչության մեծամասնության, կամ անտարբեր կամ բացասական վերաբերմունքը իրենց տառապած հայրենակիցների նկատմամբ: Վարչապետ կոչեցյալի ուղղակի ցուցումներով, նրան հավատարիմ, մարդկային դեմքը կորցրած չմարդները (ամենայն հավանականությամբ քաղաքացիական հագուստով ոստիկանները, ինչպես Սամվել Վարդանյանի դեպքում) դաժան ծեծի են ենթարկում արցախցիներին: Իսկ ի՞նչ կասեք Արցախի քաղաքապետերին մեղադրանքներ առաջադրելու, կալանավորելու, Արցախի ներկայացուցչության վրա վայրենի հարձակման մասին։ Փաստորեն, վարչապետ կոչեցյալը ոչ միայն համաձայնել է, որ իր «բարեկիրթ» գործընկերը գերեվարի Արցախի նախկին ղեկավարներին, այլ ցինիկաբար շարունակում է կատարել երկկողմ պայմանավորվածությունը։ Այլ բացատրություն չունեմ՝ կամ անթաքույց ատելություն արցախցիների նկատմամբ («մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից»), կամ պայմանավորվածություն թշնամու հետ։ Ամենայն հավանականությամբ և՛ և՛։ Բայց արդյոք այդ ատելությունը դրսևորվում է միայն արցախցիների՞ նկատմամբ։ Հիմնականում՝ այո, բայց նաև բոլոր նրանց, ովքեր իր հպատակները չեն։ Այն չի նշանակում, որ վարչապետ կոչեցյալն իր հպատակներին սիրում է։ Ո՛չ, նա մնացած բոլորին արհամարհում է ու նվաստացնում։ Նա հաճույք է ստանում իր կողմից ատելի գործիչներին ու մարդկանց խոշտանգելուց, ինչպես նաև հպատակներին նվաստացնելուց։

Ինչ վերաբերում է իրեն հավատարիմ ստրուկ պատգամավոր-նախարարներին, ապա դրանք վարչապետ կոչեցյալի համար ընդամենը բութ գործիքներ են՝ զուրկ մարդկային, ազգային արժանապատվությունից, որոնք նրան ծնկաչոք երկրպագում են միայն ու միայն հանուն փողի, անկախ այդ փողի ծագումից, այն կլինի թուրքա-ադրբեջանական, թե թմրամիջոցների վաճառքից (ի դեպ , ազգովին մոռացանք կոկաինի գործը)։ Նրանք բոլորը, իրենց ստրկատիրոջ հետ, զուրկ են մարդկային տարրական հատկություններից՝ գթասրտություն, խիղճ, կարեկցանք։ Այդ մասին է վկայում նաև, որ վարչապետ կոչեցյալին ու նրա հավատարիմ ստրուկներին բացարձակապես չեն հետաքրքրում Բաքվի զնդաններում տառապող մեր գերիների և Արցախի ղեկավար-պատանդների ճակատագրերը։ Չմոռանանք նաև տնազուրկ եղած կիրանցիներին, թշնամու թիրախում գտնվող սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին։ Եվ ինչպես 2021 թվականին, երբ դեռ թարմ էին պարտության վերքերը, այնպես էլ այս տարի, Արցախի ցեղասպանության մեկ տարին չլրացած, ուղղակի ապշում ես, տեսնելով քպ-ականների տարածած տարաբնույթ, ուրախ-զվարթ խնջույքների լուսանկարները։ Եվ ինչպես նույն 2021 թվականին Հունաստանի լողափներից, այնպես էլ այժմ Իսպանիայից ԱԺ խոսնակը տարածում է իր երջանիկ հանգստի լուսանկարները՝ բառի բուն իմաստով թքած ունենալով ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի և հայ ժողովրդի վրա։ Ամենացավալին այն է, որ իրականում մենք բոլորս այս ամենը հանդուրժում ենք։ Այլ բացատրություն գոյություն չունի։ Մի քանի օրինակներ այլ, այսպես կոչված ժողովրդավարական, քաղաքակիրթ երկրներից։ Հիշում եմ, տարիներ առաջ Հունաստանում ոստիկանական բաժանմունքում զոհվել էր 12-ամյա մի պատանի։ Ողջ Հունաստանը ոտքի կանգնեց և այո՛ ոչ խաղաղ, ագրեսիվ հակակառավարական ցույցերով հասան կառավարության հրաժարականին։ Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը մեծացնելու օրենքի նախագծի դեմ դուրս եկան միլիոնավոր քաղաքացիներ, բոլոր քաղաքներում։ Ցուցարարները քանդուքարափ էին անում ամեն ինչ՝ խանութներ, ավտոմեքենաներ։ Եվ վերջապես, Իսրայելում 100 000-ավոր քաղաքացիներ իրենց իշխանությունից պահանջում են վերադարձնել հրեա պատանդներին, ինչպես նաև կառավարության հրաժարականը։ Բնականաբար, ցուցարարների գերակշիռ մասը պատանդ-ազգական չուներ, բայց հրեաների համար բոլոր հրեաները հարազատներ են։ Իսկ մե՞նք․․ Իսկ մենք կարծես մոռացել ենք Արցախի կորուստը, ոչ միայն իրենց հոգսերով միայնակ ենք թողել արցախցիներին, այլ հազարավոր զոհվածների հարազատներին և ուրախությամբ մասնակցում ու վայելում ենք Գինու փառատոնը, պատրաստվում մեկնել ամառային հանգստի։ Այլ, ցանկացած երկրում, ոչ միայն պարտությունը, հայրենի տարածքների կորուստը, թշնամու զնդաններում գերիների տառապանքը, այլ Սոնա Մնացականյանի, Արմեն Գրիգորյանի ողբերգական մահերը, Ապարանում 3 երիտասարդների սպանությունը, 15 զինծառայողների ողջակիզումը, պատճառ կհանդիսանային, որ ողջ ժողովուրդը, բոլոր բնակավայրերում ոտքի կանգներ և վռնդեր, մեղմ ասած՝ ապիկար իշխանությանը։ Այս ամենի դեմ պայքարի ելան ընդամենը մի քանի տասնյակ հազարներ, իհարկե, միայն խաղաղ, սահմանադրական ճանապարհով։ 2021 թվականից սկիզբ առած ընդդիմադիր տարբեր ձևաչափերով շարժումների անհաջողության պատճառներն, իմ կարծիքով շարժման ղեկավարների մեծ մասի իրական ցավ չապրելն էր, ինչպես նաև վճռականության բացակայությունը՝ քողարկված «միայն սահմանադրական ճանապարհով» դատարկ խոսքերով։ Հարց է առաջանում, արդյոք հայ ժողովուրդն իր գերակշիռ մեծամասնությամբ անտարբե՞ր է մերձավորի ցավին, թե՞ ուղղակի վախկոտ է ու խեղճուկրակ։ Համոզված պնդում եմ՝ և՛ և՛։ Այժմ անկեղծանամ։ Իմ կյանքը բաժանվեց երկու մասի՝ մինչ 2020 թվականի նոյեմբերի 9-ը և դրանից հետո։ Նոյեմբերի 9-ից հետո իմ կյանքը փլուզվեց։ Վերանայեցի ողջ անցած տարիներս։ Փաստորեն, անիմաստ եղավ « Ղարաբաղ» կոմիտեի, Հայոց Համազգային Շարժման ստեղծումը, հետևաբար և իմ անդամակցությունը այդ կառույցներին։ Վերանայեցի իմ հարաբերությունները ու սաստիկ հիասթափվեցի իմ արդեն նախկին գործընկերներից, որոնք հիմնականում շարունակում են կրծքով պաշտպանել Արցախն ուրացած, հայրենի տարածքները վաճառքի հանած վարչապետ կոչեցյալին։ Հիասթափվեցի նաև հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնությունից, որ հանդուրժում են համազգային նվաստացումը։Այս ամենը քայքայեց առողջությունս․․․ Բնականաբար, ընթերցողի մոտ հարց կծագի․ «Է, դու լինեիր այդ վճռական ընդդիմադիր գործիչը»։Ընդունում եմ մեղադրանքը, չնայած իմ «քաշով» փորձել եմ լինել վճռական։ Ակտիվ մասնակցել եմ բոլոր ընդդիմադիր շարժումներին, կոչ արել շարժման ղեկավարներին լինել վճռական, երկու անգամ բերման եմ ենթարկվել։ Տարբեր հանդիպումներ եմ ունեցել ընդդիմադիր գործիչների հետ, փորձելով բոլորին համախմբել։ Ցավոք, փորձերն անհաջողության են մատնվել։ Պատճառները տարբեր են, կամ փոխադարձ վստահության պակաս, կամ ՝ չզարմանաք, զրուցակիցներս հետաքրքրվում էին, թե արդյոք ես ունե՞մ համապատասխան ֆինանսական ռեսուրսներ։ Անկեղծանամ, ես միակ անդամն եմ «Ղարաբաղ» կոմիտեի և ՀՀՇ-ի, որ հրաժարվել եմ տարբեր պաշտոններից և բացի նեղությունից՝ ոչ մի անձնական օգուտ չեմ ակնկալել և ստացել։ Լինելով «Ղարաբաղ» կոմիտեի, ՀՀՇ անդամ, «Մաշտոց» միավորման նախագահ՝ աշխատել եմ միայն էնտուզիազմով, առանց դրամական փոխհատուցման։ Նույնը «Հայաստանի հելսինկյան կոմիտեի» դեպքում, մինչև 2001 թվականը, երբ ՄԱԿ-ի գրասենյակից առաջարկեցին տրամադրել դրամաշնորհ («Հայաստանի հելսինկյան կոմիտեն» գրանցվել է 1995 թվականին)։ Դրանից հետո մինչև 2021 թվականը, կոմիտեն տարբեր միջազգային կազմակերպություններից ստացել է դրամաշնորհներ։ Սակայն 2018 թվականին արդեն զգացի, որ ինչ որ բան փոխվել է։ Չէի սխալվել, տարեցտարի կոմիտեն զրկվեց բոլոր դրամաշնորհներից, իմ կողմից իշխանությանը քննադատելու պատճառով։ Բայց, ներեցեք, հանուն փողի ինքս ինձ չէի կարող դավաճանել։ Այնուամենայնիվ, զղջում եմ, որ չեմ եղել ավելի վճռական, անձնազոհ. թքած, թե անձամբ ինձ հետ ինչ էր լինելու և գոնե Արցախի ցեղասպանությունը չէի տեսնի․․․ 

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քաղաքացիները Սրբազան պայքարը խորհրդանշող պիտակներ են փակցրել Ջերմուկում (լուսանկարներ)ԱԳՆ-ի դիմացից բռնի ուժով բերման ենթարկված Աշոտ Հարությունյանը տուժող է ճանաչվելԵրևան-Սևան ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ տուժածներ կան Արամ Ա-ն ՌԱԿ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Սփյուռք հարաբերություններըՔՊ-ական ղեկավարի ընտանիքը դիմել է վարչապետին` նոր գազալցակայան կառուցելու համար«Վրեժ են լուծում Սամվելից»․ Վարդանյանի քույրը մանրամասնում է դատական պրոցեսըՈՒՂԻՂ. Սրբազանն ու աջակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում նշում են ՀՀ Սահմանադրության օրըՇանը ծեծելու և 5-րդ հարկից դուրս նետելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվելԱրփի Դավոյան, մյուս գալուց շուտ ասեք, որ գանք շնորհակալություն հայտնենք Կիրանցն «ազատագրելու» համար. Կիրանցի բնակիչԵրևանում կառուցվող էլիտար շենքում վերամբարձ կռունկը պոկվել է․ կռունկավարը տեղում մшհшցել էՀակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Վոլոգդայի մարզում ներկա է գտնվել փառատոնի բացմանըՖրանսիայում հայտնել են պատգամավորության թեկնածուների վրա 51 հարձակման դեպքի մասինՀանդիպում ենք մեկ ժամ անց՝ 19։30-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Բագրատ Սրբազան Հնդիկ 3 խեղճ ու կրակ տիկնոջ և մեկ տղամարդու ստիպված եմ լինելու տանել Հնդկաստանի դեսպանատուն, որպեսզի հետ ուղարկեն. Գործատու«Nissan»-ը բախվել է ծառին ու ճանապարհը կարգավորող ցուցանակին․ կա վիրավորՔիր Ստարմերը նշանակվեց Բրիտանիայի վարչապետ ՀՀ իշխանությանը հրահանգել են ժամանակավորապես դադարեցնել հակառուսական քայլերը. ԱղաջանյանԺողովրդավարությունը դժվար է տրվում, բռնակալությանը հեշտ չէ պարտության մատնել. «Հրապարակ»Ստեփանակերտում մի ամբողջ թաղամաս է քանդվել, այդ թվում՝ ավտոկայանը ՔՊ-ական ղեկավարի ընտանիքը դիմել է վարչապետին՝ նոր գազալցակայան կառուցելու համար. «Հրապարակ»Ջուր չի լինելու Ստոլտենբերգը հուսով է` Ուկրաինան մինչև 2034-ը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա Մելիքյանը՝ ամսվա լավագույն մարզիչ, Օտուբանջոն՝ լավագույն խաղացող Քիր Սթարմերը պաշտոնապես նշանակվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Սահմանադրությունը՝ որպես Մայր օրենք, պետք է լավագույնս արտահայտի մեր ժողովրդի ձգտումները. Ավինյանի ուղերձը Միհրանն ու Արփին նշել են որդու տարեդարձը (լուսանկարներ) Վերին Լարսում կրկին հերթեր են. մաքսային կցորդը բացատրել է պատճառը Էկոնոմիկայի նախարարին է ներկայացվել ցորենի, գարու արտադրության գործընթացը, կիրառվող տեխնոլոգիաները Սահմանադրությունը հիմնովին փոխելու փորձերը միտված են կենսական իդեալների իսպառ դուրս մղմանը ԱՄՆ սենատորը ՌԴ-ի գերիշխող դիրքի վերականգնումն է տեսնում տարածաշրջանումՆա թուրքի երազած տղան է. Լևոն ՋավախյանՔարկոփի՝ տարհանված բնակիչները դեռ չեն վերադարձել իրենց բնակավայր, շենքերում խոնավությունը շատ է Ղրղզստանում իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ է կանխվելՉառլզ Երրորդն ընդունել է Սունակի հրաժարականը «ՀԷՑ»-ի 4 աշխատակից հրդեհի ահազանգով մեկնել են ենթակայան, որտեղ նրանց ծեծի են ենթարկել․ կա 3 վիրավոր Եռագույն Կասկադը․ Սահմանադրության օրվա խորհուրդը եռագույնով են համակցել (լուսանկարներ) Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ ՀՀ ժողովրդավարական տեսլականին աջակցության համար 35 միլիոն դրամով ոստիկանության զորքերի համար միկրոավտոբուսներով սպասարկման հերթական ծառայություններ են գնվել․ 168.am Վաղարշակ Հարությունյանը հեռանում է «Սահմանադրական» թակարդ. Հայաստանն ԱՄՆ-ի հաշվարկներում տաշեղի ֆունկցիա է կատարում. Անդրանիկ Թևանյան Մոսկվայում մեկնարկել են Պուտինի և Օրբանի բանակցությունները (տեսանյութ)Որքան է դոլարի առքի առավելագույն արժեքը. տարադրամի փոխարժեքներն այսօր Ծորակից ժանգաջուր է հոսում. ահազանգ (տեսանյութ)Պայմանավորվել ենք իրականացնել ծրագրեր համայնքային սոցիալական աշխատողների ինստիտուտի զարգացման համար Կիրանցին՝ ՔՊ-ին․ մյուս անգամ գալուց մի փոքր շուտ ասեք, գանք շնորհակալություն հայտնենքԱնհետ կորած զինծառայողների մարմինները հողին հանձնվեցին հայրենի գյուղերում. NEWS.am Խոշոր վթար և կիլոմետրանոց խցանում Երևան֊Սևան մայրուղու վրա (տեսանյութ) Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ սենատորն անդրադարձել են տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցին Բուհերի ընդունելության քննությունների լրացուցիչ փուլին մասնակցում է 139 դիմորդ Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը, գնդակն Ադրբեջшնի դաշտում է. Ալեն Սիմոնյան
Ամենադիտված