Ռուսական ինքնաթիռը մտել է Լիտվայի օդային տարածք. Լիտվան բողոքի նոտա է հղել ՌԴ-ին
Աշխարհ![Ռուսական ինքնաթիռը մտել է Լիտվայի օդային տարածք. Լիտվան բողոքի նոտա է հղել ՌԴ-ին](/timthumb.php?src=disc/03-07-24/7a1d0c7150f392bb0b8aa139fd0bbebf.jpg&w=780)
Լիտվան Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցչին բողոքի նոտա է հղել՝ կապված օդային տարածքի ենթադրյալ արձանագրված խախտման հետ։ Այս մասին հայտնել է Բալթյան Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 30-ին, երբ ռուսական «Պոբեդա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որը Մոսկվայից մեկնում էր Կալինինգրադ, ապօրինի ներխուժել է Լիտվայի օդային տարածք Բալթիկ ծովի վրայով, որտեղ այն մնացել է մոտ մեկ րոպե»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Լիտվական կողմը պահանջել է պարզաբանում, և որ նման միջադեպերը այլևս չկրկնվեն։
![](banners/armflix.jpg)