Սահմանադրությունը ոտնահարվում է` թուլացնելով ՀՀ-ն, ավելի սանձարձակ դարձնելով Թուրքիային և Ադրբեջանին Մրոի ազգագրական երգերը` Սուրբ Աննա եղեկեցու բակում (տեսանյութ) Եթե կառավարությանը դուր չի գալիս Սահմանադրությունը, փոխում են կառավարությունը, ոչ թե՝ Սահմանադրությունը․ Արամ Օրբելյան «Արցախ իմ սեր». Շուշան Պետրոսյանի կատարումը Խորհրդարանականները Տավուշի մարզում հետեւել են սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներին Իրանում քվեարկության ավարտը 2-րդ անգամ հետաձգվել է Գաղտագողի գնացել ծառի տակ նկարվել են․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականների Կիրանց այցի մասին Միջուկային բժշկությանը նվիրված առաջին գիտաժողովը Հայաստանում Հայաստանը դիմել է Հնդկաստանին՝ Pralay քվազի բալիստիկ հրթիռներ ձեռք բերելու համար Գեղարքունիքում «07»-ը բախվել է հաստաբուն ծառին․ կան վիրավորներ 

«Շոկ ա, մեզ հանգիստ թողեք»․ անհետ կորած զինծառայողների մասունքները փոխանցվում են հարազատներին

Հասարակություն

2022-ի սեպտեմբերին ադրբեջանական հարձակման հետևանքով Գեղարքունիքի մարզի դիրքերում անհետ կորած երկու զինծառայողների ընտանիքները հերթական սթրեսն են ապրում․ հունիսի 2-ին նրանց տեղեկացրել են, որ նույնականացման արդյունքները հայտնի են, ու մասնունքները պատկանում են Շիրազ Խաչատրյանին և Թոռնիկ Սարգսյանին։

«Փորձաքննության եզրակացություններն ստացվել են, որոնց արդյունքում 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիվ պատերազմի հետևանքով գտնվելու վայրն անհայտ՝ ՀՀ ԶՈւ երկու զինծառայողների ինքնությունները պարզվել են։ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով գտնվելու վայրն անհայտ անձ այլևս չկա», -տեղեկացնում են ՀՀ Քննչական կոմիտեից։

Կոմիտեի նախագահի խորհրդական Գոռ Աբրահամյանը Forrights.am-ին տեղեկացրեց, որ փորձաքննության արդյունքները հունիսի 2-ին փոխանցվել են զինծառայողների հարազատներին։

34-ամյա Շիրազ Խաչատրյանը Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղից էր։  Սկզբում Օմարի լեռներն է հսկել, 44-օրյա պատերազմի ընթացքում եղել տարբեր ճակատներում, իսկ պատերազմից հետո տեղափոխվել է Կուտականի դիրքեր, որտեղ էլ 2022-ի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվել էր: Նա երկու մանկահասակ երեխաների հայր էր։ Forrights.am-ը 2022-ին եղել էր Խաչատրյանների ընտանիքում, լսել որդեկորույս ծնողներին, այրիացած կնոջը, ներկայացրել նրանց սոցիալական վիճակը։ Մարտերից հետո Շիրազ Խաչատրյանի մարմինը Կուտականի միջդիրքային գոտում էր մնացել, ու ադրբեջանական կողմը թույլ չէր տալիս մոտենալ, վերցնել: Նրա հարազատները տեսահսկող սարքերի միջոցով, նաև՝ անօդաչու թռչող սարքով նկարել ու տեսել էին սկզբում՝ զինվորական հագուստով Շիրազին, հետո արդեն նրա ոսկորները: Որդու մարմնից գոնե մի հատված ստանալու խնդրանքով դիմել էին գրեթե բոլոր պատկան կառույցներին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Արցախում ՌԴ նախկին խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը, նույնիսկ՝ Վլ. Պուտինին են նամակ գրել, բայց ապարդյուն՝ ոչ մի կառույց չէր ստանձնել պատասխանատվություն Շիրազի մարմինը միջդիրքային հատվածից իջեցնելու համար: Շիրազի հայրը՝ 61-ամյա Հովիկ Խաչատրյանը, նույնիսկ առաջարկել է դիվերսիայի փորձ կազմակերպել ու հետ բերել որդու դին, բայց դրան էլ չէին համաձայնել:

Շիրազի մարմինը ընտանիքին հասնում է մարտական կարճատև գործողություններից ավելի քան մեկ տարի անց․ Բաքուն երկու հայ զինծառայողների դիակ-մասունքները հայկական կողմին էր փոխանցել հունիսի 21-ին։ Սոցիալական ցանցում Շիրազի կնոջ՝ Մարիամի էջում հարատև սիրո խոստովանություններ են,  կարոտ ու սպասում, նաև՝ խոստում՝ մյուս կյանքում լինել նրա հետ։

Փոքր Մասրիկ գյուղի վարչական ղեկավար Սաքո Նշանյանը Forrights.am-ին փոխանցեց, որ հարազատները հուլիսի 3-ին Շիրազի ծնողները կստանան մասունքները, իսկ հուլիսի 5-ին կհուղարկավորեն։ Շիրազին կհուղարկավորեն հենց Փոքր Մասրիկ գյուղում։

Մյուս մասունքը, որ փոխանցվել է հայկական կողմին, զինծառայող Թոռնիկ Սարգսյանինն է։ Նա ժամկետային զինծառայող էր, Արագածոտնի մարզի Հարթավան գյուղից։ Ծառայությունն անցնում էր Ճամբարակում։ 2022-ի սեպտեմբերի 13-ի մարտերի ժամանակ Վերին Շորժայի դիրքերում է եղել։ Հարազատները պատկան տարբեր մարմիններին էին դիմել Թոռնիկի դին հետ բերելու համար, սակայն չի ստացվել․ Թոռնիկի գտնվելու տեղը հայտնի է եղել, բայց հնարավոր չի եղել ստանալ այն։

Զոհված զինծառայողի հայրը Forrights.am-ին ասաց՝ տեղյակ են փորձաքննության արդյունքների մասին ու այլ հարցերի չպատասխանեց․ «Շոկ ա, մեզ հանգիստ թողեք»։

Հիշեցնենք՝ 2022-ի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական բանակը երեք ուղղություններով ներխուժել էր Հայաստանի ինքնիշխան տարածք՝ օկուպացնելով Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի մի շարք հատվածներ։ Հայկական կողմը 224 զոհ ունեցավ։ Մարտերից հետո Բաքուն հայկական կողմին էր վերադարձրել 156 զինծառայողի մարմին։

Հասմիկ Համբարձումյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սահմանադրությունը ոտնահարվում է` թուլացնելով ՀՀ-ն, ավելի սանձարձակ դարձնելով Թուրքիային և ԱդրբեջանինՄրոի ազգագրական երգերը` Սուրբ Աննա եղեկեցու բակում (տեսանյութ)Եթե կառավարությանը դուր չի գալիս Սահմանադրությունը, փոխում են կառավարությունը, ոչ թե՝ Սահմանադրությունը․ Արամ Օրբելյան«Արցախ իմ սեր». Շուշան Պետրոսյանի կատարումըՀնդկաստանում անձրևների և սողանքների հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել․ կան անհետ կորածներ Խորհրդարանականները Տավուշի մարզում հետեւել են սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներինԻրանում քվեարկության ավարտը 2-րդ անգամ հետաձգվել էԳաղտագողի գնացել ծառի տակ նկարվել են․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականների Կիրանց այցի մասինՄիջուկային բժշկությանը նվիրված առաջին գիտաժողովը ՀայաստանումՀայաստանը դիմել է Հնդկաստանին՝ Pralay քվազի բալիստիկ հրթիռներ ձեռք բերելու համարԳեղարքունիքում «07»-ը բախվել է հաստաբուն ծառին․ կան վիրավորներԻնչու է ինքնասպшնnւթյուն գործել զինծառայողըԱՄՆ կոնգրեսականները աներկբա իրենց աջակցությունը հայտնեցին ՀՀ տարածքային ամբողջականությանը. ԽանդանյանԱրդեն 10 մլն իրանցի ընտրող քվեարկել է նախագահական ընտրություններումԲժիշկ Գևորգ Թամամյանը սամուրայի թուր նվիրեց Բագրատ ՍրբազանինՄոսկվայում և մարզում մոլեգնող տարերքի կադրերը (տեսանյութ)Միասնական սոցիալական ծառայությունը և Ռումինիայի հանրային ծառայություններ տրամադրող պետական մարմինը կհամագործակցենԲագրատ Սրբազանը կայցելի Արագածոտնի մարզԵրևան-Մոսկվա տոմսերը կտրուկ թանկացել ենԱյսօրվա իշխանությունը հարցականի տակ է դնում ՀՀ Սահմանադրությունն ու նրա գոյությունն այսօրվա տեսքով․ սահմանագրագետ Վարդան Պողոսյան Քաղաքացիները Սրբազան պայքարը խորհրդանշող պիտակներ են փակցրել Ջերմուկում (լուսանկարներ)ԱԳՆ-ի դիմացից բռնի ուժով բերման ենթարկված Աշոտ Հարությունյանը տուժող է ճանաչվելԵրևան-Սևան ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ տուժածներ կան Արամ Ա-ն ՌԱԿ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Սփյուռք հարաբերություններըՔՊ-ական ղեկավարի ընտանիքը դիմել է վարչապետին` նոր գազալցակայան կառուցելու համար«Վրեժ են լուծում Սամվելից»․ Վարդանյանի քույրը մանրամասնում է դատական պրոցեսըՈՒՂԻՂ. Սրբազանն ու աջակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում նշում են ՀՀ Սահմանադրության օրըՇանը ծեծելու և 5-րդ հարկից դուրս նետելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվելԱրփի Դավոյան, մյուս գալուց շուտ ասեք, որ գանք շնորհակալություն հայտնենք Կիրանցն «ազատագրելու» համար. Կիրանցի բնակիչԵրևանում կառուցվող էլիտար շենքում վերամբարձ կռունկը պոկվել է․ կռունկավարը տեղում մшհшցել էՀակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Վոլոգդայի մարզում ներկա է գտնվել փառատոնի բացմանըՖրանսիայում հայտնել են պատգամավորության թեկնածուների վրա 51 հարձակման դեպքի մասինՀանդիպում ենք մեկ ժամ անց՝ 19։30-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Բագրատ Սրբազան Հնդիկ 3 խեղճ ու կրակ տիկնոջ և մեկ տղամարդու ստիպված եմ լինելու տանել Հնդկաստանի դեսպանատուն, որպեսզի հետ ուղարկեն. Գործատու«Nissan»-ը բախվել է ծառին ու ճանապարհը կարգավորող ցուցանակին․ կա վիրավորՔիր Ստարմերը նշանակվեց Բրիտանիայի վարչապետ ՀՀ իշխանությանը հրահանգել են ժամանակավորապես դադարեցնել հակառուսական քայլերը. ԱղաջանյանԺողովրդավարությունը դժվար է տրվում, բռնակալությանը հեշտ չէ պարտության մատնել. «Հրապարակ»Ստեփանակերտում մի ամբողջ թաղամաս է քանդվել, այդ թվում՝ ավտոկայանը ՔՊ-ական ղեկավարի ընտանիքը դիմել է վարչապետին՝ նոր գազալցակայան կառուցելու համար. «Հրապարակ»Ջուր չի լինելու Ստոլտենբերգը հուսով է` Ուկրաինան մինչև 2034-ը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա Մելիքյանը՝ ամսվա լավագույն մարզիչ, Օտուբանջոն՝ լավագույն խաղացող Քիր Սթարմերը պաշտոնապես նշանակվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Սահմանադրությունը՝ որպես Մայր օրենք, պետք է լավագույնս արտահայտի մեր ժողովրդի ձգտումները. Ավինյանի ուղերձը Միհրանն ու Արփին նշել են որդու տարեդարձը (լուսանկարներ) Վերին Լարսում կրկին հերթեր են. մաքսային կցորդը բացատրել է պատճառը Էկոնոմիկայի նախարարին է ներկայացվել ցորենի, գարու արտադրության գործընթացը, կիրառվող տեխնոլոգիաները Սահմանադրությունը հիմնովին փոխելու փորձերը միտված են կենսական իդեալների իսպառ դուրս մղմանը ԱՄՆ սենատորը ՌԴ-ի գերիշխող դիրքի վերականգնումն է տեսնում տարածաշրջանում
Ամենադիտված