Շուրջ 3 տոննա թմրանյութ է առգրավվել. այս անգամ ևս՝ բանաններում թաքցված
Իրավունք![Շուրջ 3 տոննա թմրանյութ է առգրավվել. այս անգամ ևս՝ բանաններում թաքցված](/timthumb.php?src=disc/03-07-24/f2c42f5454987a274c00a982e5768f95.jpg&w=780)
Թմրանյութի բեռը առգրավվել է հուլիսի 1-ին Էլ Օրո նահանգի նավահանգստում իրականացված գործողության ընթացքում։
«Կատարվել է Ռուսաստան արտահանման համար նախատեսված բանանով կոնտեյների ընդհանուր զննում։ Բեռի մեջ հայտնաբերվել է 3190 բրիկետ, որի մեջ եղել է սպիտակավուն նյութ՝ կոկաինի հիդրոքլորիդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Թմրամիջոցների ընդհանուր քաշը կազմել է 3,1 տոննա, դրա արժեքը սև շուկայում գնահատվում է 6,3 մլն դոլար։ Նշվում է, որ նշանակման վայր հասնելուն պես արժեքը կարող էր աճել մինչև 254 միլիոն դոլար։
Հիշեցնենք, որ նախորդ տարի Իտալիայի տարածքում առգրավվել էր շուրջ 3 տ կոկաին, որն Էկվադորից առաքվում էր Հայաստան։
![](banners/armflix.jpg)