Վաղը՝ հուլիսի 6-ին, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կայցելի Արագածոտնի մարզ․ «Սիրելի հայրենակիցներ, լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, վաղը՝ հուլիսի 6-ին, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ կայցելենք Արագածոտնի մարզ»։ Հայտնում է ԱԺ պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Գառնիկ Դանիելյանը։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի գլխավորած հայկական մեծ պատվիրակությունը Վոլոգդայի մարզում ներկա է գտնվել «Ավանդույթների ժառանգներ» համառուսաստանյան փառատոնի բացմանը: Առաջին անգամ մասնակցում են երեխաներ Հայաստանից։ Այցի շրջանակներում հյուրերը, որոնց թվում են Հայաստանի և Ռուսաստանի դեսպաններ Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Կոպիրկինը, եղել են Ֆերպոնտի վանքում: Նրանք նաև այցելել են «Կորաբելի Պրիոնեժյա» կադետական դպրոց և փառատոնի մասնակիցների աշխատանքների ցուցահանդես: Դե, իսկ երկու գործընկերների՝ Արշակյա...
Հայաստանը շուտով ՌԴ-ում նոր դեսպան կունենա։ Այս մասին հայտնել է Ալեն Սիմոնյանը՝ ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակության անդամների հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ։ Ալեն Սիմոնյանն ասել է, որ արդեն ներկայացված է նոր դեսպանի թեկնածությունը։ Ըստ մամուլի՝ նոր դեսպանը լինելու է ՔՊ-ական պատգամավոր, խոշոր գործարար Գուրգեն Արսենյանը։ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը մեկնաբանելով Երևանի՝ Ռուսաստանում ՀՀ դեսպանին փոխելու ծրագրերը նշել է. «Ուղարկող պետության իրավասությունն է ...
Կրեմլում մեկնարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի բանակցությունները։ Վլադիմիր Պուտինն ասել է, որ քննարկելու են ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ ուկրաինական ճգնաժամը։ Հանդիպման բաց հատվածում Վլադիմիր Պուտինը նշել է, որ Վիկտոր Օրբանը ժամանել է Մոսկվա, այդ թվում՝ որպես ԵՄ խորհրդի նախագահ։ Նա խոստացել է Հունգարիայի վարչապետին ծանոթացնել Ուկրաինայի խաղաղ կարգավորման վերաբերյալ Մոսկվայի առաջարկների մանրամասներին։ Նա նաև խնդրել է Վիկտոր Օրբանին ծանոթացնել Հունգարիայի և ԵՄ դիրքորոշմանը...
Հայաստանն արագ տեմպերով ՀԱՊԿ-ից տեղափոխվում է դեպի Հյուսիսատլանտյան դաշին։ Այն մասին, թե դա ինչպես է ազդում երկրի ազգային անվտանգության վրա, EADaily-ի հետ զրուցել է հրատարակության ղեկավար-գործընկեր, «Վերելք» տեղեկատվական և վերլուծական կենտրոնի փորձագետ Վիգեն Հակոբյանը։ «Թուրքիան ՆԱՏՕ-ի երկիր է: Պաշտոնական Երևանը քայլեր է ձեռնարկում դեպի դաշինք։ Սա նշանակու՞մ է, որ Հայաստանը կարող է ընկնել Թուրքիայի ազդեցության գոտի»,-հարցնում է պարբերականի լրագրողը։ «Հայաստանը գտնվում է թուրքական ազդեցությ...
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է օկուպացված Արցախ` Շուշի և Ստեփանակերտ, գրում է APA-ն:Շուշիում Ալիևը մասնակցել է Հանրային ծառայությունների կենտրոնի բացմանը, իսկ Ստեփանակերտում ծանոթացել է յուրացրած Արցախի պետական համալսարանում կատարված աշխատանքներին: