Գերմանիայում 19 թուրք երկրպագու է ձերբակալվել
Սպորտ![Գերմանիայում 19 թուրք երկրպագու է ձերբակալվել](/timthumb.php?src=disc/03-07-24/b6ca5b4282399b8581a0f075db0a208b.jpg&w=780)
19 անձ բերման է ենթարկվել այն բանից հետո, երբ հազարավոր թուրք երկրպագուներ դուրս են եկել Գերմանիայի փողոցներ՝ տոնելու իրենց հավաքականի ԵՎՐՈ-2024-ի քառորդ եզրափակիչ դուրս գալը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ թուրք երկրպագուները Գելզենկիրխենում ճայթրուկներ են բաց թողել ոստիկանների ուղղությամբ, մեկ ոստիկան վիրավորվել է։
Թուրքիայի հավաքականը Եվրոպայի առաջնության 1/8-րդ եզրափակչում 2։1 հաշվով հաղթեց Ավստրիային և դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ հուլիսի 6-ին կահնդիպի Նիդերլանդների հետ։
![](banners/armflix.jpg)