Մեծ Բրիտանիայի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Պռոշյան գյուղի Վանահովիտ թաղամասում
Հասարակություն![Մեծ Բրիտանիայի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Պռոշյան գյուղի Վանահովիտ թաղամասում](/timthumb.php?src=disc/04-07-24/66ec6fc36843febb0f3261c746ffd54e.jpg&w=780)
Իրավապահների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 2-ին Պռոշյան գյուղի Վանահովիտ թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել և Նաիրիի բաժին է տեղափոխվել 44-ամյա Էյմի Բ.-ն:
ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, նա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության իրավապահների կողմից հետախուզվում էր սպանություն կատարելու շուրջ նախնական համաձայնության և ապօրինի կերպով հրազեն պահելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք։
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
![](banners/armflix.jpg)