Եվրո 2024. Անգլիան անցավ կիսաեզրափակիչ փուլ Կրակnցներ՝ Երևանի կենտրոնում. Քաջազնունու փողոցում «Նաչո Հոթել Երևան»-ի դիմաց հայտնաբերվել են պարկուճներ Աշխարհի ամենահարուստ մարդը ծաղրել է Մարկ Ցուկերբերգին վիրուսային տեսանյութի պատճառով Վարդավառին անձրև կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ ահաբեկչական խմբավորում է ձերբակալվել ԵՊՀ-ն բուհերի համաշխարհային վարկանիշում առաջ է անցել Բաքվի պետական համալսարանից Ինքնասպանություն Ամասիայում․ 41-ամյա տղամարդուն մահացած վիճակում հայտնաբերել է եղբայրը ԱԺ-ում մեկնարկում է «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը Տարատեսակ ՀԿ-ների ճնշման ներքո Հայաստանի Ամերիկյան համալսարանի կողմից չեղարկվել է Քևին Սփեյսիի հետ հանդիպումը․ Կարեն Ավետիսյան Սեղանին դրված է մեր պետականությունը, հայրենիքն ու չարիքից ազատվելը. Սրբազան (տեսանյութ) 

Իսկ Հայաստանում դեռ հեծանիվ են քշում.... «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ Հայաստանում պետության ղեկավարի մակարդակով զբաղված են «հեծանիվ հայտնագործելով», լավ, համոզեցիք, թեկուզ՝ քշելով, մեր շուրջբոլորը տրանսպորտային լուրջ տեղաշարժեր են նախանշվում, որոնք շատ ավելի հեռուն գնացող հետևանքներ ու նպատակներ ունեն: Նախ՝ Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղով (ՏՄՏԵ, նշվում է նաև որպես «Միջին միջանցք») գործարկվել է Չինաստանից Թուրքիա առաջին բեռնատար գնացքը՝ բեռնված կենցաղային տեխնիկայով և առաջին անհրաժեշտության ապրանքներով 110 կոնտեյներով: Գնացքը մեկնել է չինական Ցզյանսու նահանգի մայրաքաղաք Նանկինից և պետք է ժամանի Ստամբուլ՝ անցնելով Միջին Ասիա-Կասպից ծով-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա երթուղով:

Նկատենք, որ ներկայում Չինաստանից դեպի Եվրոպա բեռնափոխադրումներն իրականացվում են մի քանի երթուղով, որոնք անցնում են Կենտրոնական Ասիայի երկրներով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով, Սև ծովով: Այդ հանգամանքը, ինչպեսև Չինաստանի՝ դեպի եվրոպական երկրներ ելնելու, իսկ հընթացս նաև երթուղու երկրների շուկաներ ու ներդրումային միջավայր ավելի մեծ ծավալով ներթափանցելու մղումը նկատի ունենալով՝ Ադրբեջանը ձգտում է ավելի ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում: Այստեղ նշենք, որ նմանապես Վրաստանն է ձգտում Չինաստանի հետ ավելի սերտորեն համագործակցել՝ համաձայնելով ավելի մեծ խորություն ունեցող նոր նավահանգիստհանգույցի շինարարությունը վստահել ՉԺՀ-ին: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այն վերջերս Չինաստանի հետ հուշագիր ստորագրեց «Միջին միջանցքի» (ՏՄՏԵ) վերաբերյալ:

Կողմերը քննարկել են նաև այդ երթուղի նոր բեռնահոսքեր ներգրավելու, երկու երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Խոսք կարող է լինել Չինաստանի կողմից Ադրբեջանով տարանցիկ բեռնափոխադրումների սուբսիդավորման մասին: Ավելին, նախօրեին «Համագործակցության Շենհայի կազմակերպության» անդամ-պետությունների ղեկավարների խորհրդի 24-րդ նիստին մասնակցող ՉԺՀ նախագահը Աստանայում մի շարք հայտարարություններ է արել այս առնչությամբ: Մասնավորապես, նա նշել է, որ անհրաժեշտ է մեծացնել համագործակցությունը այնպիսի ավանդական ոլորտներում, ինչպիսիք են առևտուրն ու տնտեսությունը, նպաստել Չինաստան-Եվրոպա բեռնատար գնացքների սպասարկումը բարելավելուն, Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու կառուցմանը՝ նպատակ ունենալով տրանսպորտային փոխկապակցվածության ճյուղավորված և բարձր արդյունավետությամբ ցանցի կատարելագործումը:

Ձևավորվել է մի իրավիճակ, որի պայմաններում այդ ցանցը կարծես ձեռնտու է բոլորին, բայց առաջին հերթին դրանից կարող են շահել Թուրքիան, Ադրբեջանը, Կենտրոնական Ասիայի թյուրքախոս երկրները: Կոնկրետ Թուրքիայի համար հիշատակված «Միջին միջանցքը» լավ հնարավորություն է նշված երկրների ու Ադրբեջանի միավորման, պարզ ասած՝ «Մեծ Թուրանի» ծրագրի համար գետնի վրա շատ կոնկրետ հենք ստեղծելու տեսանկյունից: Գործնականում դա կարող է լինել «պանթյուրքիզմի» «կյանքի ճանապարհը»:

Այստեղ հետաքրքիրն այն է, որ այդ նախագծի հիմնական շարժիչ ուժը՝ ֆինանսատնտեսական ու բեռների ապահովման տեսանկյունից, հենց Չինաստանն է: Մինչդեռ Չինաստանն ինքը որոշակի խնդիրներ ունի թյուրքախոս փոքրամասնության հետ, մասնավորապես, ույղուրական ինքնավարության մասով: Մյուս կողմից՝ Չինաստանի համար այդ երթուղին ելք է դեպի Կենտրոնական Ասիա, Կովկաս, Սև ծով, ըստ որում՝ ԱՄՆ վերահսկողությունից դուրս: Գաղտնիք չէ, որ Ասիա-Խաղաղօվկիանոսյան ընդգրկուն տարածաշրջանում ԱՄՆ-ն որոշակիորեն վերահսկողություն ունի, ինչը Չինաստանին, մեղմ ասած՝ դուր չի գալիս: Ի դեպ, այս թեմային արդեն իսկ բավական անդրադարձներ կան:

Ի մասնավորի, տելեգրամյան ալիքներից մեկը գրում է. ««Միջին միջանցքը» կարող է անցնել նաև Հայաստանով, սակայն դրա համար պետք է իրագործվի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը: Բաքուն և Անկարան Հայաստանի հետ սահմանների ապաշրջափակումը շաղկապում են նախապայմանների հետ. ՀՀ Սահմանադրության փոփոխություն, Սյունիքով միջանցքի տրամադրում, անկլավների վերադարձ Ադրբեջանին և այդպես շարունակ: Դա նշանակում է, որ ռազմաքաղաքական, տնտեսական, ժողովրդագրական և ռազմավարական առումներով Թուրքիան ու Ադրբեջանը ձգտում են Հայաստանը վերածել «ձախողված պետության» («failed state») ու պարզապես օգտագործել Հայաստանի տարածքը՝ զուտ որպես տրանզիտային գոտի կամ միջանցք՝ Մեծ Թուրան ծրագրի համար, որն ուղղված է Ռուսաստանի, Իրանի, ինչպես նաև՝ ՉԺՀ-ի դեմ»: Իսկ Հայաստանում դեռ հեծանիվ են քշում՝ «խաղաղության խաչմերուկի» մասին ժամկետանց խոսակցություններով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եվրո 2024. Անգլիան անցավ կիսաեզրափակիչ փուլԿրակnցներ՝ Երևանի կենտրոնում. Քաջազնունու փողոցում «Նաչո Հոթել Երևան»-ի դիմաց հայտնաբերվել են պարկուճներԱշխարհի ամենահարուստ մարդը ծաղրել է Մարկ Ցուկերբերգին վիրուսային տեսանյութի պատճառովՎարդավառին անձրև կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասելԻրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ ահաբեկչական խմբավորում է ձերբակալվելԵՊՀ-ն բուհերի համաշխարհային վարկանիշում առաջ է անցել Բաքվի պետական համալսարանիցԵրևանի ՀԷԿ-ում բռնկված հրդեհը մարվել էԵվրո-2024. Նիդերլանդներ-Թուրքիա. մեկնարկային կազմերԻնքնասպանություն Ամասիայում․ 41-ամյա տղամարդուն մահացած վիճակում հայտնաբերել է եղբայրըԱԺ-ում մեկնարկում է «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրըՏարատեսակ ՀԿ-ների ճնշման ներքո Հայաստանի Ամերիկյան համալսարանի կողմից չեղարկվել է Քևին Սփեյսիի հետ հանդիպումը․ Կարեն ԱվետիսյանՍեղանին դրված է մեր պետականությունը, հայրենիքն ու չարիքից ազատվելը. Սրբազան (տեսանյութ)Երևանի ՀԷԿ-ում հրդեհ է բռնկվել. մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներում լույս չկաՀետևորդների քանակի «նվազումը» մեր իսկ ձեռքի գործն է. «Սրբազան պայքար»Սլովակիայի վարչապետը մահափորձից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջԽոշոր վթար՝ Զովունիում․ բախվել են Honda-ն և Toyota-ն. Honda-ն հայտնվել է դաշտում. կան վիրավորներՆոր մանրամասներ Սյունիքում 7 հոգանոց ընտանիքի թունավորման դեպքիցԱստանան պատրաստ է հարթակ առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների համար․ ՏոկաևԴшնակահարություն՝ Նոր Հաճնում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՀեռուստաաստղ Քլոե Քարդաշյանը նշել է 40-ամյակըԱլիևը մտադիր է մինչև տարեվերջ 20 հազար մարդ բնակեցնել օկուպացված ԱրցախումՀնդկաստանում կայծակի հարվածից 19 մարդ է զոհվելՋրափրկարարները քաղաքացիներին ափ են դուրս բերել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի հրամանով կադրային նշանակումներ են տեղի ունեցելՓարիզի Պոմպիդու կենտրոնը փակ է անձնակազմի գործադուլի պատճառովԿիրանց գյուղի նույն հատվածը` սահմազատումից առաջ և հետո. Կիրանցի բնակիչՀսկայական դիմագիծ ունեցող Բյուրական գյուղն այսօր դարձել է Արագածոտնի հերթական գյուղերից մեկը. Օշականի բնակիչ (տեսանյութ)Վրաստանի նախագահը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ զորավարժությունների հետաձգումըՍյունիքում ընտանիքի 7 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, հոսպիտալացվել են, 4 ամյա աղջնակը մահացել էԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը ֆեյք թեմա է․ Արմեն ԱշոտյանԹուրքական իշխանությունը Հայաստանից պետք ա քշվի. Բյուրականի բնակիչ (տեսանյութ)ՊՆ-ն, ԱԱԾ-ն, ՊԵԿ-ը, Դատախազությունը մրցել են բանակային խաղերումԺովորդի մեջ չպետք է երբեք թշնամություն լինի. Սրբազան (տեսանյութ)Ինձ համար հայրենիքը սկսվում է Տավուշից. Օշականի բնակիչ (տեսանյութ) Հույս ունեմ, որ արդարադատությունը դեռ չի սատկել Հայաստանում. ՀՐԱՊԱՐԱԿԿիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է աշխատանքների ընթացքին Չինաստանում տորնադոյի հետևանքով՝ 5 մարդ է զոհվել Համոզված եմ, որ Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունը կշարունակի ընդլայնվել․ նախագահ Հայաստանը կուսումնասիրի աշխատանքային վեճերի արտադատական համակարգի լիտվական փորձը «ՀՐԱՊԱՐԱԿ». Մարդիկ զարմացել էին, ասում էին` դեսպաններն այլ բան են մեզ ասում, փաստորեն, իրականությունն այլ էԱդրբեջանի յուրաքանչյուր հաջողություն Հայաստանի համար ստեղծում է մարտահրավերներ. Արա Պողոսյան Հնդկաստանի վարչապետը կժամանի Ռուսաստան Ամեն ինչ անում ենք մեր բնակիչների համար․ քաղաքի արտաքին լուսավորությունն ապահովող Հայկազ Սարգսյան Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար. ՏոկաևԱմերիկայի գավաթ․ Կանադայի հավաքականը կիսաեզրափակիչում է Բրազիլիայում ավտոբուսի վթարի հետևանքով` առնվազն 10 մարդ է զոհվել Որպես բարեկամ ժողովուրդներ՝ միասին ձեռնամուխ կլինենք նոր ծրագրերին․ Փաշինյանը՝ Իրանի նոր նախագահին Վա'յ, վա'յ, էս ի՞նչ ավազակների խումբ է եկել, արի' տեսնեմ, զու՞յգ եք. Բագրատ Սրբազանը` երեխաներին Մեզ մնացել է այս չարիքի ճանապարհը կտրել, որ Մաշտոցի առաջնորդությունը բացվի մեր ժողովրդի առջև Հուլիսի 8-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
Ամենադիտված