Տարոն Ոսկանյանը կրկին «Փյունիկ»-ում է Չեխիայում 130 կգ-ից ավելի կշռող ձուկ են բռնել Եվրո 2024. Անգլիան անցավ կիսաեզրափակիչ փուլ Կրակnցներ՝ Երևանի կենտրոնում. Քաջազնունու փողոցում «Նաչո Հոթել Երևան»-ի դիմաց հայտնաբերվել են պարկուճներ Աշխարհի ամենահարուստ մարդը ծաղրել է Մարկ Ցուկերբերգին վիրուսային տեսանյութի պատճառով Վարդավառին անձրև կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ ահաբեկչական խմբավորում է ձերբակալվել ԵՊՀ-ն բուհերի համաշխարհային վարկանիշում առաջ է անցել Բաքվի պետական համալսարանից Ինքնասպանություն Ամասիայում․ 41-ամյա տղամարդուն մահացած վիճակում հայտնաբերել է եղբայրը ԱԺ-ում մեկնարկում է «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը 

Անհրաժեշտ է հրատապ գործնական քայլեր ձեռնարկել. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը լուրջ աջակցության կարիք ունի։ Ընդդիմադիր գործչի դիմակ հագած հանձնակատարներին ու «եվրոպամետ» մի քանի կուսակցություններին մի կողմ թողնելով՝ համաձայնենք, որ իրական ընդդիմադիր դաշտում կան լուրջ գործիչներ, որոնք, ներքուստ անկեղծորեն շարժմանը աջակցելով հանդերձ, ակտիվ քայլեր չեն ձեռնարկում և շարժման շրջանակներում որևէ նախաձեռնություններով հանդես չեն գալիս։ Նրանք գործիչներ են, ովքեր կարող են դա անել, բայց չեն անում տարբեր, այդ թվում՝ հասկանալի և ընդունելի պատճառներով։ Պատճառներից մեկն, ըստ իս, կարող է լինել այն, որ հայ հասարակությունը բաղկացած չէ միայն Հայ առաքելական եկեղեցու հետևորդներով։ Կա մի հատված, որը կարող է բարդույթավորվել, և «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդի՝ ՀԱԵ հոգևորական լինելու հանգամանքը պատճառ դառնա շարժմանը նրա չմիանալուն։

Եվ այդ մարդիկ երբեք դրա մասին չեն խոսի։ Սա շատ նուրբ խնդիր է, որին նույնպես պետք է լուրջ վերաբերվել։ Նմանատիպ պատճառներ շատ կան։ Ուստի, այս ամենը հիմք է տալիս մտածելու նաև նոր շարժում ձևավորելու մասին։ Այն կարող է նաև որպես այլընտրանքային շարժում լինել։ Բոլոր դեպքերում «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման հետ կողք կողքի կպայքարի՝ մեկը մյուսի հետ սերտ կապեր պահպանելով և մեկը մյուսին լրացնելով, հետագայում գուցե նաև միավորվելով։

Ի դեպ, նման տեսակետներ արդեն հնչել են, և դրա մասին արժե մտածել ու իրագործել։ Սա վատ գաղափար չէ։ Սրանով չի նսեմանում «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման առաքելությունը, այլ ճիշտ հակառակը՝ շարժումը ավելի կհզորանա այն առումով, որ ընդդիմադիր այն հատվածը, որը ինչ-ինչ պատճառներով նպատակահարմար չի գտնում ակտիվ մասնակցություն ունենալ շարժման գործողություններում, հնարավորություն կունենա իրեն դրսևորել նոր շարժման շրջանակներում։ Իշխանություններն արդեն փաստացի «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումն իրենց համար անվտանգ են համարում։ Կարծում եմ՝ դա է պատճառը, որ «օրինակելի ժողովրդական պետության» իշխանություններին ծառայող սոցիալական ցանցերի կեղծ օգտատերերը, քաղտեխնոլոգները, վերլուծաբաններն ու քարոզիչները ամենօրյա ռեժիմով շարժման մասին զանգվածային տարբեր լրատվամիջոցներով ելույթներ են ունենում։

Ընդ որում, բացառիկ ակտիվություն է ցուցաբերում նշված շերտերի միայն ծախու, ագրեսիվ, գռեհիկ ու լկտի հատվածը, որոնց գլխուղեղի ձախ կիսագունդը անզգայացած վիճակում է և այլևս չի արձագանքում արտաքին նշաններին։ Ինչո՞ւ եմ հատկապես սա շեշտում, որովհետև, հանուն արդարության, պետք է նշեմ նաև, որ ինչքան էլ զարմանալի հնչի, ՔՊԿ շրջանակներում էլ կան գլխուղեղի աջ և ձախ կիսագնդերը ներդաշնակ օգտագործող գործիչներ, որոնց ուսերին է ընկած կուսակցության գոյության ծանր բեռը, և նրանք շատ լավ հասկանում են, «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման հետ կողք կողքի պայքարող ևս մեկ ընդդիմադիր շարժման պարագայում իշխանության հենասյուները կփլուզվեն։ Հենց այս մտավախությամբ էլ իրենց ամենօրյա քննադատություններով արհեստականորեն նոր ինտրիգներ են ստեղծում շարժման շուրջ՝ մինչև իրենց նոր «ծոցագրպանային ընդդիմադիրները» կդիրքավորվեն։ Խոսքը վերաբերում է նաև ՔՊԿ առաջնորդի քավորությամբ ստեղծված իբր եվրոպամետ կուսակցություններին, որոնք իշխանություններին «ընդդիմանալու» համար առնվազն երկու կեղծ ուղղություն ունեն. մեկն այն է, որ վարչապետը Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելը նպատակահարմար չի գտնում, իսկ իրենք շատ են ուզում, և երկրորդ՝ որ Հայաստանի պետական սահմանները հսկելու խնդրանքով Ռուսաստանին դիմած իշխանությունները շատ են ձգձգում ԵԱՏՄ և ՀԱՊԿ կառույցներից դուրս գալու գործընթացը, իսկ իրենք կարծում են, որ այդ գործընթացը պետք է արագացնել։

Ահա, այսպիսի կեղծ օրակարգերով նրանք փորձելու են մոռացության մատնել ՔՊԿ համար իրականում վտանգավոր թեմաները, այն է՝ սահմանազատում, Սահմանադրության փոփոխում, Արարատ-Արագած, զինանշան, հիմն, «զուգընկերոջ» մասին օրենքի վերանայում և այլ հրատապ խնդիրներ, որոնք հայ ազգի համար ունեն զգայուն նշանակություն, և որոնց մասին իրենց հնարավորության սահմաններում բարձրաձայնում են «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդները, սակայն, ինչպես վերը նշեցի, դա բավարար չէ, և անհրաժեշտություն կա կազմակերպելու նոր հզոր շարժում, և չեմ հոգնի՝ ասելով, որ անհրաժեշտ է հրատապ գործնական քայլեր ձեռնարկել և արտահերթ ընտրություններ անցկացնելու միջոցով հեռացնել այսօրվա Քրիստոսամարտ իշխանություններին։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տարոն Ոսկանյանը կրկին «Փյունիկ»-ում էՉեխիայում 130 կգ-ից ավելի կշռող ձուկ են բռնելԵվրո 2024. Անգլիան անցավ կիսաեզրափակիչ փուլԿրակnցներ՝ Երևանի կենտրոնում. Քաջազնունու փողոցում «Նաչո Հոթել Երևան»-ի դիմաց հայտնաբերվել են պարկուճներԱշխարհի ամենահարուստ մարդը ծաղրել է Մարկ Ցուկերբերգին վիրուսային տեսանյութի պատճառովՎարդավառին անձրև կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասելԻրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ ահաբեկչական խմբավորում է ձերբակալվելԵՊՀ-ն բուհերի համաշխարհային վարկանիշում առաջ է անցել Բաքվի պետական համալսարանիցԵրևանի ՀԷԿ-ում բռնկված հրդեհը մարվել էԵվրո-2024. Նիդերլանդներ-Թուրքիա. մեկնարկային կազմերԻնքնասպանություն Ամասիայում․ 41-ամյա տղամարդուն մահացած վիճակում հայտնաբերել է եղբայրըԱԺ-ում մեկնարկում է «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրըՏարատեսակ ՀԿ-ների ճնշման ներքո Հայաստանի Ամերիկյան համալսարանի կողմից չեղարկվել է Քևին Սփեյսիի հետ հանդիպումը․ Կարեն ԱվետիսյանՍեղանին դրված է մեր պետականությունը, հայրենիքն ու չարիքից ազատվելը. Սրբազան (տեսանյութ)Երևանի ՀԷԿ-ում հրդեհ է բռնկվել. մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներում լույս չկաՀետևորդների քանակի «նվազումը» մեր իսկ ձեռքի գործն է. «Սրբազան պայքար»Սլովակիայի վարչապետը մահափորձից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջԽոշոր վթար՝ Զովունիում․ բախվել են Honda-ն և Toyota-ն. Honda-ն հայտնվել է դաշտում. կան վիրավորներՆոր մանրամասներ Սյունիքում 7 հոգանոց ընտանիքի թունավորման դեպքիցԱստանան պատրաստ է հարթակ առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների համար․ ՏոկաևԴшնակահարություն՝ Նոր Հաճնում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՀեռուստաաստղ Քլոե Քարդաշյանը նշել է 40-ամյակըԱլիևը մտադիր է մինչև տարեվերջ 20 հազար մարդ բնակեցնել օկուպացված ԱրցախումՀնդկաստանում կայծակի հարվածից 19 մարդ է զոհվելՋրափրկարարները քաղաքացիներին ափ են դուրս բերել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի հրամանով կադրային նշանակումներ են տեղի ունեցելՓարիզի Պոմպիդու կենտրոնը փակ է անձնակազմի գործադուլի պատճառովԿիրանց գյուղի նույն հատվածը` սահմազատումից առաջ և հետո. Կիրանցի բնակիչՀսկայական դիմագիծ ունեցող Բյուրական գյուղն այսօր դարձել է Արագածոտնի հերթական գյուղերից մեկը. Օշականի բնակիչ (տեսանյութ)Վրաստանի նախագահը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ զորավարժությունների հետաձգումըՍյունիքում ընտանիքի 7 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, հոսպիտալացվել են, 4 ամյա աղջնակը մահացել էԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը ֆեյք թեմա է․ Արմեն ԱշոտյանԹուրքական իշխանությունը Հայաստանից պետք ա քշվի. Բյուրականի բնակիչ (տեսանյութ)ՊՆ-ն, ԱԱԾ-ն, ՊԵԿ-ը, Դատախազությունը մրցել են բանակային խաղերումԺովորդի մեջ չպետք է երբեք թշնամություն լինի. Սրբազան (տեսանյութ)Ինձ համար հայրենիքը սկսվում է Տավուշից. Օշականի բնակիչ (տեսանյութ) Հույս ունեմ, որ արդարադատությունը դեռ չի սատկել Հայաստանում. ՀՐԱՊԱՐԱԿԿիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է աշխատանքների ընթացքին Չինաստանում տորնադոյի հետևանքով՝ 5 մարդ է զոհվել Համոզված եմ, որ Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունը կշարունակի ընդլայնվել․ նախագահ Հայաստանը կուսումնասիրի աշխատանքային վեճերի արտադատական համակարգի լիտվական փորձը «ՀՐԱՊԱՐԱԿ». Մարդիկ զարմացել էին, ասում էին` դեսպաններն այլ բան են մեզ ասում, փաստորեն, իրականությունն այլ էԱդրբեջանի յուրաքանչյուր հաջողություն Հայաստանի համար ստեղծում է մարտահրավերներ. Արա Պողոսյան Հնդկաստանի վարչապետը կժամանի Ռուսաստան Ամեն ինչ անում ենք մեր բնակիչների համար․ քաղաքի արտաքին լուսավորությունն ապահովող Հայկազ Սարգսյան Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար. ՏոկաևԱմերիկայի գավաթ․ Կանադայի հավաքականը կիսաեզրափակիչում է Բրազիլիայում ավտոբուսի վթարի հետևանքով` առնվազն 10 մարդ է զոհվել Որպես բարեկամ ժողովուրդներ՝ միասին ձեռնամուխ կլինենք նոր ծրագրերին․ Փաշինյանը՝ Իրանի նոր նախագահին Վա'յ, վա'յ, էս ի՞նչ ավազակների խումբ է եկել, արի' տեսնեմ, զու՞յգ եք. Բագրատ Սրբազանը` երեխաներին
Ամենադիտված