Չեխիայում 130 կգ-ից ավելի կշռող ձուկ են բռնել Եվրո 2024. Անգլիան անցավ կիսաեզրափակիչ փուլ Կրակnցներ՝ Երևանի կենտրոնում. Քաջազնունու փողոցում «Նաչո Հոթել Երևան»-ի դիմաց հայտնաբերվել են պարկուճներ Աշխարհի ամենահարուստ մարդը ծաղրել է Մարկ Ցուկերբերգին վիրուսային տեսանյութի պատճառով Վարդավառին անձրև կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ ահաբեկչական խմբավորում է ձերբակալվել ԵՊՀ-ն բուհերի համաշխարհային վարկանիշում առաջ է անցել Բաքվի պետական համալսարանից Ինքնասպանություն Ամասիայում․ 41-ամյա տղամարդուն մահացած վիճակում հայտնաբերել է եղբայրը ԱԺ-ում մեկնարկում է «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը Տարատեսակ ՀԿ-ների ճնշման ներքո Հայաստանի Ամերիկյան համալսարանի կողմից չեղարկվել է Քևին Սփեյսիի հետ հանդիպումը․ Կարեն Ավետիսյան 

«Այնքան ուժեղ եմ, որ դեռ կարողանում եմ ապրել, ուժ տվողը նաև Արթուրն է». Արթուր Թորոսյանն անմահացել է սեպտեմբերի 13-ին Իշխանասարում․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մանկության տարիներին շատ խելոք, համեստ երեխա էր, բայց նաև ժիր էր, ճարպիկ: Երբ փոքր տարիքում հիվանդ էր լինում, որևէ մեկին նեղություն չէր տալիս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Աննան՝ Արթուրի մայրիկը:

Նշում է՝ որդին չէր փայլում սովորելու տեսանկյունից: «Բայց շատ ընկերասեր էր, աշխատասեր, ուղղակի չէր սովորում: Իրեն աշխարհագրությունն էր հետաքրքրում, քարտեզներ էր ուսումնասիրում: Հիմա փոքր տղաս նույն հետաքրքրությունն ունի, նա շատ նման է Արթուրիս՝ տեսքով, դեմքով, ամեն ինչով: Բայց նա լավ է սովորում, ռոբոտներով է հետաքրքրված: Գյուղատնտեսությունն էր նաև Արթուրին գրավում: Սպորտով էր զբաղվում, լողի, ֆուտբոլի ու ըմբշամարտի հաճախում»: Մինչև ծառայության մեկնելը Արթուրը քոլեջոււմ խոհարարություն է ուսումնասիրել:

«Երբ պրակտիկայի էր գնում, իրեն առաջարկել էին, որ ծառայությունից հետո կարող է իրենց մոտ աշխատանքի անցնել: Շատ նպատակներ ուներ, արդեն բանակում ծառայելու ժամանակ մտքեր ուներ, որ վերադառնալուց հետո ֆերմա ստեղծեր, կենդանիներ պահեր: Երբ սկսեցինք սեփական տանն ապրել, դրսում կենդանիների համար բներ էր պատրաստում և պահում: Երբ իրեն գումար էինք տալիս իր ծախսերի համար, հավաքում էր, ճուտիկներ, ճագարի ձագեր գնում: Ծառայելու ժամանակ արդեն հայրիկի հետ խոսելիս պատմում էր իր պլանների մասին, թե՝ գամ, սա կանենք, այն կանենք: Նպատակները շատ էին, հիմա մենք ենք փորձում դրանք կյանքի կոչել, որ իր հոգին մի քիչ հանգիստ լինի»: Արթուրը ծառայության է զորակոչվել 2021 թ. հուլիսի 25-ին: Ծառայել է Գորիսի «Զանգերում», որոշ ժամանակ՝ Խնձորեսկում:

«Շատ ուրախ, լավ տրամադրությամբ մեկնեց ծառայության: Ու ոչ միայն ինքը, այլ բոլոր տղաները, որոնք ծառայության էին մեկնում պատերազմից հետո, ժպիտները դեմքներին ենք իրենց ճանապարհել: Երբ հուզվում էինք, մեզ սաստում էին՝ լաց մի եղեք: Տրամադրված էր ծառայությանը: Անգամ ծառայության վայրից զանգահարել է՝ պա՛պ, առաջարկում են պայմանագրային ծառայության անցնել, ի՞նչ կասես: Հայրիկն ասում էր՝ ոչ, հանգիստ ծառայի ու զորացրվի»: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի սահմաններին պատերազմ էր, որը երկու հարյուրից ավելի կյանք խլեց: Զոհերի հստակ թիվն այդպես էլ չհրապարակվեց, իսկ ռազմական գործողությունները բախում ու ագրեսիա կոչվեցին և ոչ պատերազմ: Այդ օրերի մասին խոսելիս ծնողները հաճախ են բարձրաձայնում՝ շատերը կան, չգիտեն էլ, որ այդ օրերին Հայաստանի սահմաններին պատերազմ է եղել:

«Այդ ժամանակ Արթուրս իջել էր դիրքերից, սահմանված ժամկետից էլ շատ էին մնացել դիրքերում: Իրենց պետք է արձակուրդ տային, բայց չտվեցին: Մի տեսակ նեղսրտել էր, որ արձակուրդ չի գալու, այդ ժամանակ իրեն որոշ իրեր էինք ուղարկել: Կռվից երկու օր առաջ՝ սեպտեմբերի 10-ի երեկոյան, զանգահարեց հայրիկին՝ պա՛պ, մեզ տագնապով հանում են վերև, ասում են՝ կռիվ է լինելու, մամային ու Լուսինեին բան չասես: Լուսինեն աղջիկս է: Դա իր ու հայրիկի վերջին զրույցն է եղել, անգամ մեզ հետ չի խոսել: Ասաց նաև, որ հեռախոսները հավաքելու են, կապ հաստատել գուցե չկարողանա: Արդեն անհանգիստ էինք»: Սեպտեմբերի 13-ի առավոտյան Արթուրի ընտանիքը լսում է պատերազմի բոթը: Արթուրը զոհվել է սեպտեմբերի 13-ին Իշխանասարում: 29 հոգի՝ մեկ հրամանատար և զինծառայողներ, բոլորը զոհվել են: Դատաբժշկական փաստաթղթերի համաձայն, Արթուրը հրազենային վիրավորումներ է ստացել:

«Հրազենային վիրավորումները մի քանի տեղից են եղել՝ ոտքից, սրտից: Մինչև լույս տղաները պայքարել են իրենց դիրքը պահելու համար: Տասն օր իրեն էինք փնտրում, 95 տղաներից մեկը, որոնք տուն «վերադարձան» Կարմիր խաչի միջոցով, Արթուրն էր: Մեզ համար մի բան է հանելուկ մնացել: Արթուրս երրորդ վաշտում էր, որը դիրքերից իջել էր, ինչպե՞ս էր Արթուրս առաջին վաշտում հայտնվել: Ինքը և էլի մի քանի տղա հայտնվել էին առաջին վաշտում և բարձրացել դիրքեր»: Մայրիկը նեղսրտում է անտարբերությունից: «Երբ պատերազմից հետո գնացել էին Արթուրիս մասին տեղեկություն իմանալու, փեսաս հարցրել էր՝ մեր զինվորն ո՞ւր է: Պատասխանը եղել էր՝ չգիտենք: Առհասարակ, ծնողներն այնքան հարցեր ունեն, թե իրենց տղան որ դիրքում է կռվել, ինչպես է զոհվել, ինչու: Տղաները սպասել են օգնության, որն այդպես էլ նրանց չի հասել:

Վեց ժամ կարողացել են պահել դիրքը: Գուցե ինչ-որ մեկը թեթև վիրավորում է ունեցել, գուցե հնարավոր էր մի քանիսի կյանքը փրկել, բայց տղաների մոտ չեն բարձրացել: Արթուրս հրամանատարի կողքին է զոհվել: Ուզում ենք, որ արդարություն հաստատվի, մեր հարցերն էլ պատասխաններ ստանան, իհարկե, դա մեր երեխաներին հետ չի բերելու: Բայց գիտեմ, որ պետությունը ոչինչ չի անելու, ոչ մի մեղավոր չի պատժվելու: 44-օրյա պատերազմի 4-րդ տարին կլրանա շուտով, ո՞վ պատժվեց: Անընդհատ վերքիդ վրա աղ է լցվելու, երբ հասկանաս, որ մեղավորները չեն պատժվում, երբ քո բողոքը տեղ չի հասնում: Իրենց զորամասից անգամ որևէ մեկը մեր տուն չի եկել: «Մարտական ծառայության» մեդալով է պարգևատրվել, ասում էին, որ այլ մեդալ էլ պետք է տան, դեռ սպասում ենք: Ասում էր՝ մա՛մ, այստեղ եմ, դուք չվախենաք:

Իսկ հիմա իմ աչքն անընդհատ իր ճանապարհին է, սպասում եմ, որ պիտի գա: Բոլոր ծնողներն անվերջանալի սպասման մեջ են: Ես գոնե տեսել եմ իմ տղայի դեմքը, ծնողներ կան, որ այդ հնարավորությունից էլ են զրկված եղել»: Ապրելու ուժի մասին: «Այնքան ուժեղ եմ, որ կարողանում եմ դեռ ապրել: Մի կողմից՝ ինքն է ինձ ուժ տալիս, ասում էր՝ չեմ ուզում տատիկ-պապիկ դառնաք, ուզում եմ միշտ ջահել մնաք: Բայց իրենից հետո 10-20 տարով ծերացանք: Ծառայում էր, աղջիկս այդ ժամանակ բալիկի էր սպասում, ուզում էր բոլորին անակնկալ անել, երեխայի սեռը չէր ասում, միայն Արթուրին էր ասել: «Մա՛մ, որ արձակուրդ գամ, երեխեն արդեն ծնված կլինի, պետք է իր համար շոկոլադ գնեմ»:

Իր զոհվելուց երկու ամիս հետո մեր տղա թոռնիկը ծնվեց, նրան Արթուրիս անունով անվանակոչեցին: Մյուս կողմից էլ՝ նա է ուժ տալիս, ապրեցնում: Եվ, իհարկե, նաև մեր փոքր տղան: Երեխաներս իրար շատ են սիրում: Աղջիկս ամուսնացել էր, երկու եղբայրով մի տեսակ ավելի կապվեցին իրար հետ, ավելի նմանվեցին: Արթուրն էր եղբորը մանկապարտեզից բերում, միասին ժամանակ էին անցկացնում, փոքր տղաս էլ այլ կերպ է տանում եղբոր կորստի ցավը»:

Հ. Գ. - Արթուր Թորոսյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է հայրենի Վանաձորի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Չեխիայում 130 կգ-ից ավելի կշռող ձուկ են բռնելԵվրո 2024. Անգլիան անցավ կիսաեզրափակիչ փուլԿրակnցներ՝ Երևանի կենտրոնում. Քաջազնունու փողոցում «Նաչո Հոթել Երևան»-ի դիմաց հայտնաբերվել են պարկուճներԱշխարհի ամենահարուստ մարդը ծաղրել է Մարկ Ցուկերբերգին վիրուսային տեսանյութի պատճառովՎարդավառին անձրև կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասելԻրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ ահաբեկչական խմբավորում է ձերբակալվելԵՊՀ-ն բուհերի համաշխարհային վարկանիշում առաջ է անցել Բաքվի պետական համալսարանիցԵրևանի ՀԷԿ-ում բռնկված հրդեհը մարվել էԵվրո-2024. Նիդերլանդներ-Թուրքիա. մեկնարկային կազմերԻնքնասպանություն Ամասիայում․ 41-ամյա տղամարդուն մահացած վիճակում հայտնաբերել է եղբայրըԱԺ-ում մեկնարկում է «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրըՏարատեսակ ՀԿ-ների ճնշման ներքո Հայաստանի Ամերիկյան համալսարանի կողմից չեղարկվել է Քևին Սփեյսիի հետ հանդիպումը․ Կարեն ԱվետիսյանՍեղանին դրված է մեր պետականությունը, հայրենիքն ու չարիքից ազատվելը. Սրբազան (տեսանյութ)Երևանի ՀԷԿ-ում հրդեհ է բռնկվել. մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներում լույս չկաՀետևորդների քանակի «նվազումը» մեր իսկ ձեռքի գործն է. «Սրբազան պայքար»Սլովակիայի վարչապետը մահափորձից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջԽոշոր վթար՝ Զովունիում․ բախվել են Honda-ն և Toyota-ն. Honda-ն հայտնվել է դաշտում. կան վիրավորներՆոր մանրամասներ Սյունիքում 7 հոգանոց ընտանիքի թունավորման դեպքիցԱստանան պատրաստ է հարթակ առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների համար․ ՏոկաևԴшնակահարություն՝ Նոր Հաճնում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՀեռուստաաստղ Քլոե Քարդաշյանը նշել է 40-ամյակըԱլիևը մտադիր է մինչև տարեվերջ 20 հազար մարդ բնակեցնել օկուպացված ԱրցախումՀնդկաստանում կայծակի հարվածից 19 մարդ է զոհվելՋրափրկարարները քաղաքացիներին ափ են դուրս բերել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի հրամանով կադրային նշանակումներ են տեղի ունեցելՓարիզի Պոմպիդու կենտրոնը փակ է անձնակազմի գործադուլի պատճառովԿիրանց գյուղի նույն հատվածը` սահմազատումից առաջ և հետո. Կիրանցի բնակիչՀսկայական դիմագիծ ունեցող Բյուրական գյուղն այսօր դարձել է Արագածոտնի հերթական գյուղերից մեկը. Օշականի բնակիչ (տեսանյութ)Վրաստանի նախագահը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ զորավարժությունների հետաձգումըՍյունիքում ընտանիքի 7 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, հոսպիտալացվել են, 4 ամյա աղջնակը մահացել էԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը ֆեյք թեմա է․ Արմեն ԱշոտյանԹուրքական իշխանությունը Հայաստանից պետք ա քշվի. Բյուրականի բնակիչ (տեսանյութ)ՊՆ-ն, ԱԱԾ-ն, ՊԵԿ-ը, Դատախազությունը մրցել են բանակային խաղերումԺովորդի մեջ չպետք է երբեք թշնամություն լինի. Սրբազան (տեսանյութ)Ինձ համար հայրենիքը սկսվում է Տավուշից. Օշականի բնակիչ (տեսանյութ) Հույս ունեմ, որ արդարադատությունը դեռ չի սատկել Հայաստանում. ՀՐԱՊԱՐԱԿԿիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է աշխատանքների ընթացքին Չինաստանում տորնադոյի հետևանքով՝ 5 մարդ է զոհվել Համոզված եմ, որ Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունը կշարունակի ընդլայնվել․ նախագահ Հայաստանը կուսումնասիրի աշխատանքային վեճերի արտադատական համակարգի լիտվական փորձը «ՀՐԱՊԱՐԱԿ». Մարդիկ զարմացել էին, ասում էին` դեսպաններն այլ բան են մեզ ասում, փաստորեն, իրականությունն այլ էԱդրբեջանի յուրաքանչյուր հաջողություն Հայաստանի համար ստեղծում է մարտահրավերներ. Արա Պողոսյան Հնդկաստանի վարչապետը կժամանի Ռուսաստան Ամեն ինչ անում ենք մեր բնակիչների համար․ քաղաքի արտաքին լուսավորությունն ապահովող Հայկազ Սարգսյան Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար. ՏոկաևԱմերիկայի գավաթ․ Կանադայի հավաքականը կիսաեզրափակիչում է Բրազիլիայում ավտոբուսի վթարի հետևանքով` առնվազն 10 մարդ է զոհվել Որպես բարեկամ ժողովուրդներ՝ միասին ձեռնամուխ կլինենք նոր ծրագրերին․ Փաշինյանը՝ Իրանի նոր նախագահին Վա'յ, վա'յ, էս ի՞նչ ավազակների խումբ է եկել, արի' տեսնեմ, զու՞յգ եք. Բագրատ Սրբազանը` երեխաներին Մեզ մնացել է այս չարիքի ճանապարհը կտրել, որ Մաշտոցի առաջնորդությունը բացվի մեր ժողովրդի առջև
Ամենադիտված