Ռոնալդուն դիմել է Պորտուգալիայի հավաքականի երկրպագուներին՝ Եվրո-2024-ից դուրս մնալուց հետո Տարոն Ոսկանյանը կրկին «Փյունիկ»-ում է Չեխիայում 130 կգ-ից ավելի կշռող ձուկ են բռնել Եվրո 2024. Անգլիան անցավ կիսաեզրափակիչ փուլ Կրակnցներ՝ Երևանի կենտրոնում. Քաջազնունու փողոցում «Նաչո Հոթել Երևան»-ի դիմաց հայտնաբերվել են պարկուճներ Աշխարհի ամենահարուստ մարդը ծաղրել է Մարկ Ցուկերբերգին վիրուսային տեսանյութի պատճառով Վարդավառին անձրև կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ ահաբեկչական խմբավորում է ձերբակալվել ԵՊՀ-ն բուհերի համաշխարհային վարկանիշում առաջ է անցել Բաքվի պետական համալսարանից Ինքնասպանություն Ամասիայում․ 41-ամյա տղամարդուն մահացած վիճակում հայտնաբերել է եղբայրը 

«Հրապարակ». Աննա Վարդապետյանը ստում է

Հայկական Մամուլ

Դատախազության կազմավորման 106-ամյակի եւ Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ Գլխավոր դատախազությունում հուլիսի 1-ին տեղի ունեցած կոլեգիայի հանդիսավոր նիստում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը գերազանցիկ աշակերտի կեցվածքով վարչապետին էր զեկուցում, թե ինչ մեծ ու կարեւոր գործեր է արել ինքը, ինչպես է «թալանը» հետ բերել պետբյուջե եւ այլն: Վարդապետյանը մասնավորապես նշել է. «Դատարաններում բավարարվել է 4 մլրդ 503 մլն 686 հազար դրամ բռնագանձելու պահանջով 8 հայց (2023 թվականին՝ 318 մլն 759 հազար դրամ պահանջով 22 հայց): Դրանցից միայն մեկը ներկայացնեմ. Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 5-ի վճռով բավարարվել է դատախազության կողմից ներկայացված հայցը: Որոշվել է գործարար Սամվել Մայրապետյանից եւ «Գլոբուս» ՍՊ ընկերության տնօրեն Գագիկ Հակոբջանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 4.4 մլրդ դրամ»: 

Դատարանում Սամվել Մայրապետյանի շահերը ներկայացնող փաստաբանական խմբի անդամ Արսեն Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դատախազ Վարդապետյանի այս հայտարարությունն առնվազն հասկանալի չէ, որովհետեւ այն իրականության հետ կապ չունեցող հայտարարություն է, անմեկնաբանելի։ «Դատական ակտը բողոքարկվել է եւ այս պահին գտնվում է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանում: Այսինքն` Վարդապետյանը հիմք է ընդունում առաջին ատյանի որոշումը, որն անգամ ուժի մեջ չի մտել, վճիռ է հրապարակվել, որից հետո օրենքով սահմանված ժամկետում մենք ներկայացրել ենք վերաքննիչ բողոք: Գումար չի բռնագանձվել: Վերաքննիչում էլ դեռեւս միայն վարույթ է ընդունվել, չկա նոր բան: Իրականության հետ կապ չունի դատախազի ասածը, բայց թե ինչու է նման հայտարարություններ անում, ես չեմ կարող մեկնաբանել: Իրականությունն այլ է»,- նշեց փաստաբանը: 

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում Սամվել Մայրապետյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով։ Դատախազությունից հայտնել էին, որ 2002թ. մայիսի 16-ից Գ. Հակոբջանյանը Ս. Մայրապետյանի առաջարկով ստանձնել է փաստացի վերջինիս պատկանող «Գլոբուս» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը։ Ընկերությունը պայմանագիր է կնքել այլ ՍՊԸ-ի հետ, որի հիմքով վերջինիս իրականացրած շինարարական աշխատանքների արդյունքում Երեւանի Տերյան 66 հասցեում 2006թ. կառուցվել է ընդհանուր 28650,63 քմ մակերեսով բնակելի շենք․ «Կառուցումից անմիջապես հետո Ս. Մայրապետյանը, ի սկզբանե նպատակ ունենալով չվճարել ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացվելիք փաստացի եկամտից առաջացող առանձնապես խոշոր չափերով հարկերը, 2006թ. ընթացքում ընկերության տնօրեն Գ. Հակոբջանյանի միջոցով կազմակերպել է «Գլոբուս» ՍՊԸ-ին պատկանող՝ նշված բնակելի շենքի թվով 141 միավոր անշարժ գույքերն ընկերության կողմից առքուվաճառքի պայմանագրերում կեղծ՝ շուկայական արժեքներից էականորեն ցածր գներ նշելու գործընթացը: Գործընթացի հետեւանքով Հակոբջանյանը «Գլոբուս» ՍՊ ընկերության փաստացի եկամուտը չի ներառել հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում՝ այդկերպ պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 5.678.764.260 դրամի հարկ»։ 

Նշվում է, որ առկա է պետության գույքային շահի խախտման հանգամանք։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ Ս. Մայրապետյանից եւ Գ. Հակոբջանյանից 5 մլրդ 678 մլն 764 հազար 260 դրամ բռնագանձելու պահանջով: Նրա հաշիվների եւ գույքի վրա կալանք է դրվել: Սամվել Մայրապետյանը 2019 թվականին` բուժման նպատակով, մեկնել է Գերմանիա եւ այլեւս չի վերադարձել: Նրա նկատմամբ դատավարություններն իրականացվում են նրա բացակայության պայմաններում, փաստաբանների մասնակցությամբ:
 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռոնալդուն դիմել է Պորտուգալիայի հավաքականի երկրպագուներին՝ Եվրո-2024-ից դուրս մնալուց հետոՏարոն Ոսկանյանը կրկին «Փյունիկ»-ում էՉեխիայում 130 կգ-ից ավելի կշռող ձուկ են բռնելԵվրո 2024. Անգլիան անցավ կիսաեզրափակիչ փուլԿրակnցներ՝ Երևանի կենտրոնում. Քաջազնունու փողոցում «Նաչո Հոթել Երևան»-ի դիմաց հայտնաբերվել են պարկուճներԱշխարհի ամենահարուստ մարդը ծաղրել է Մարկ Ցուկերբերգին վիրուսային տեսանյութի պատճառովՎարդավառին անձրև կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասելԻրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ ահաբեկչական խմբավորում է ձերբակալվելԵՊՀ-ն բուհերի համաշխարհային վարկանիշում առաջ է անցել Բաքվի պետական համալսարանիցԵրևանի ՀԷԿ-ում բռնկված հրդեհը մարվել էԵվրո-2024. Նիդերլանդներ-Թուրքիա. մեկնարկային կազմերԻնքնասպանություն Ամասիայում․ 41-ամյա տղամարդուն մահացած վիճակում հայտնաբերել է եղբայրըԱԺ-ում մեկնարկում է «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրըՏարատեսակ ՀԿ-ների ճնշման ներքո Հայաստանի Ամերիկյան համալսարանի կողմից չեղարկվել է Քևին Սփեյսիի հետ հանդիպումը․ Կարեն ԱվետիսյանՍեղանին դրված է մեր պետականությունը, հայրենիքն ու չարիքից ազատվելը. Սրբազան (տեսանյութ)Երևանի ՀԷԿ-ում հրդեհ է բռնկվել. մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներում լույս չկաՀետևորդների քանակի «նվազումը» մեր իսկ ձեռքի գործն է. «Սրբազան պայքար»Սլովակիայի վարչապետը մահափորձից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջԽոշոր վթար՝ Զովունիում․ բախվել են Honda-ն և Toyota-ն. Honda-ն հայտնվել է դաշտում. կան վիրավորներՆոր մանրամասներ Սյունիքում 7 հոգանոց ընտանիքի թունավորման դեպքիցԱստանան պատրաստ է հարթակ առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների համար․ ՏոկաևԴшնակահարություն՝ Նոր Հաճնում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՀեռուստաաստղ Քլոե Քարդաշյանը նշել է 40-ամյակըԱլիևը մտադիր է մինչև տարեվերջ 20 հազար մարդ բնակեցնել օկուպացված ԱրցախումՀնդկաստանում կայծակի հարվածից 19 մարդ է զոհվելՋրափրկարարները քաղաքացիներին ափ են դուրս բերել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի հրամանով կադրային նշանակումներ են տեղի ունեցելՓարիզի Պոմպիդու կենտրոնը փակ է անձնակազմի գործադուլի պատճառովԿիրանց գյուղի նույն հատվածը` սահմազատումից առաջ և հետո. Կիրանցի բնակիչՀսկայական դիմագիծ ունեցող Բյուրական գյուղն այսօր դարձել է Արագածոտնի հերթական գյուղերից մեկը. Օշականի բնակիչ (տեսանյութ)Վրաստանի նախագահը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ զորավարժությունների հետաձգումըՍյունիքում ընտանիքի 7 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, հոսպիտալացվել են, 4 ամյա աղջնակը մահացել էԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը ֆեյք թեմա է․ Արմեն ԱշոտյանԹուրքական իշխանությունը Հայաստանից պետք ա քշվի. Բյուրականի բնակիչ (տեսանյութ)ՊՆ-ն, ԱԱԾ-ն, ՊԵԿ-ը, Դատախազությունը մրցել են բանակային խաղերումԺովորդի մեջ չպետք է երբեք թշնամություն լինի. Սրբազան (տեսանյութ)Ինձ համար հայրենիքը սկսվում է Տավուշից. Օշականի բնակիչ (տեսանյութ) Հույս ունեմ, որ արդարադատությունը դեռ չի սատկել Հայաստանում. ՀՐԱՊԱՐԱԿԿիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է աշխատանքների ընթացքին Չինաստանում տորնադոյի հետևանքով՝ 5 մարդ է զոհվել Համոզված եմ, որ Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունը կշարունակի ընդլայնվել․ նախագահ Հայաստանը կուսումնասիրի աշխատանքային վեճերի արտադատական համակարգի լիտվական փորձը «ՀՐԱՊԱՐԱԿ». Մարդիկ զարմացել էին, ասում էին` դեսպաններն այլ բան են մեզ ասում, փաստորեն, իրականությունն այլ էԱդրբեջանի յուրաքանչյուր հաջողություն Հայաստանի համար ստեղծում է մարտահրավերներ. Արա Պողոսյան Հնդկաստանի վարչապետը կժամանի Ռուսաստան Ամեն ինչ անում ենք մեր բնակիչների համար․ քաղաքի արտաքին լուսավորությունն ապահովող Հայկազ Սարգսյան Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար. ՏոկաևԱմերիկայի գավաթ․ Կանադայի հավաքականը կիսաեզրափակիչում է Բրազիլիայում ավտոբուսի վթարի հետևանքով` առնվազն 10 մարդ է զոհվել Որպես բարեկամ ժողովուրդներ՝ միասին ձեռնամուխ կլինենք նոր ծրագրերին․ Փաշինյանը՝ Իրանի նոր նախագահին
Ամենադիտված