Ռոնալդուն դիմել է Պորտուգալիայի հավաքականի երկրպագուներին՝ Եվրո-2024-ից դուրս մնալուց հետո Տարոն Ոսկանյանը կրկին «Փյունիկ»-ում է Չեխիայում 130 կգ-ից ավելի կշռող ձուկ են բռնել Եվրո 2024. Անգլիան անցավ կիսաեզրափակիչ փուլ Կրակnցներ՝ Երևանի կենտրոնում. Քաջազնունու փողոցում «Նաչո Հոթել Երևան»-ի դիմաց հայտնաբերվել են պարկուճներ Աշխարհի ամենահարուստ մարդը ծաղրել է Մարկ Ցուկերբերգին վիրուսային տեսանյութի պատճառով Վարդավառին անձրև կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ ահաբեկչական խմբավորում է ձերբակալվել ԵՊՀ-ն բուհերի համաշխարհային վարկանիշում առաջ է անցել Բաքվի պետական համալսարանից Ինքնասպանություն Ամասիայում․ 41-ամյա տղամարդուն մահացած վիճակում հայտնաբերել է եղբայրը 

Սրբազանի հետ հանդիպումն անցել է բուռն մթնոլորտում. խորհրդի ձևավորումը հետաձգվել է. «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի եւ քաղաքական կուսակցությունների նախօրեին կայացած փակ հանդիպումն անցել է բավականին թեժ մթնոլորտում, բուռն բանավեճեր են ծավալվել։
Շարժման ակտիվը համախոհ ուժերի ներկայացուցիչներին առաջարկել է խորհրդակցական մարմին ձեւավորել՝ քաղաքական խորհուրդ անունով, եւ ներկայացրել է, որ այն գործելու է շարժման համակարգող խորհրդին կից. որոշումներ չի կայացնելու, լինելու է զուտ խորհրդատվական մարմին։ Նշենք, որ համակարգող խորհուրդը ղեկավարում է Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը, ով նաեւ ընդգրկված է Արցախի հարցով զբաղվող քաղաքական հանձնախմբի կազմում, ասում են՝ սրբազանից հետո երկրորդ մարդն է, որ իրավասություն ունի շարժման վերաբերյալ որոշումներ կայացնել։ 


Հանդիպմանը ներկա գտնված քաղաքական ուժերը, մեղմ ասած, չեն ողջունել այդ առաջարկը, իսկ որոշները նույնիսկ ընդվզել են՝ ներկայացնելով փաստարկված առարկություններ։ Մեզ պատմեցին, որ բավականին ռացիոնալ հարցադրումներ է բարձրաձայնել Սուրեն Սուրենյանցը՝ ասելով, թե ինչ կարիք կա ստեղծել քաղաքական խորհուրդ, եթե չկա քաղաքական պլատֆորմ։ Ասել է, որ չնայած ունեն համախոհություն սրբազանի հայտարարած շարժման նպատակների վերաբերյալ, բայց կան հարցեր, որոնք պարզաբանումների, ճշգրտումների կարիք ունեն։ Մոտավորապես ասել է՝ եթե հիվանդի վիճակը ճիշտ չախտորոշենք, չենք կարող բուժումը գտնել։ Հիշեցրել է մայիսի 9-ի մեծ հանրահավաքին հաջորդած հանդիպումը, որը տեղի ունեցավ սրբազանի եւ քաղաքական ուժերի միջեւ։ Այդ հանդիպման ժամանակ համաձայնություն՝ կոնսենսուս էր ձեռք բերվել երկու հարցի շուրջ։ Առաջինն այն էր, որ վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է, եւ երկրորդը` հենց նրա թեկնածությամբ էլ պետք է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանում անվստահություն հայտնելու գործընթաց սկսել։ 

Սուրենյանցն արձանագրել է, որ երկու պայմանավորվածություններն էլ, ըստ էության, կյանքի չեն կոչվել, չկա քաղաքական հստակ ծրագիր, գործողությունների պլան, այսինքն՝ քաղաքական պլատֆորմ, եւ քանի դեռ այդ պլատֆորմը չկա, վաղ է խոսել քաղաքական խորհրդի մասին։ Նախ պետք է հասկանաս շարժման օրակարգն ու անելիքները, որ հետո պատասխանատվություն, հանձնառություն ստանձնես՝ խորհրդատվություն ներկայացնելու կամ չներկայացնելու համար։ Սուրենյանցի առաջարկին ներկաները չեն առարկել, անգամ ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն: Իհարկե, բացահայտ չեն էլ ողջունել, բայց հավատավոր զինվորի պես չեն թելել միայն սրբազանի ասեղը։ Մեզ ասացին, որ «Ապրելու երկիր», «Ժառանգություն», «Սասնա ծռեր» կուսակցությունների ներկայացուցիչներն ու «Նուռ» մականունով Արամ Հարությունյանը` «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը, անառարկելիորեն ընդունում են շարժման գիծը՝ ասելով, որ ցանկացած առաջարկի կողմ են։

Սրբազանը, սովորույթի համաձայն, սպառիչ պատասխաններ չի ներկայացրել, ասել է միայն, որ սեպտեմբեր-հոկտեմբերին շարժումը նոր թափով է ասպարեզ գալու, եւ այդ ժամանակ հաստատ հաջողելու են։ Ի դեպ, շարժմանն աջակցող որոշ ուժեր էլ չեն թաքցնում, որ այլեւս վստահ չեն, թե շարժումը կհաջողի, ուստի չեն ուզում կցորդի կարգավիճակ ստանձնել եւ կոլեկտիվ պատասխանատվություն կրել ձախողումների համար: Մանավանդ՝ այն պարագայում, երբ որոշումները միանձնյա կայացնում է սրբազանը՝ համակարգող խորհրդի հետ։ 

Պատմեցին, որ սրբազանի կողմնակիցների եւ Սուրենյանցի միջեւ բուռն խոսակցություն է ծավալվել: Սուրենյանցն արձանագրել է, որ սրբազանի առաջնորդած շարժումը ոչ թե համաժողովրդական է, այլ 2018-ից հետո ամենազանգվածային գործընթացն է, որը տեղի է ունենում մեր երկրում։ Նա կարծիք է հայտնել նաեւ, որ փողոցով եւ իմպիչմենթի գործընթացով հնարավոր չէ հասնել իշխանությունների հեռացմանը, լավագույն հաղթանակը, որ կարող են արձանագրել, արտահերթ խորհրդարանական ընտրություններն են։ Ի վերջո, պայմանավորվել են, որ քաղաքական խորհրդի ձեւավորումը երկու շաբաթով հետաձգեն, մինչ այդ քննարկեն եւ հստակեցնեն իրենց անելիքները, փորձեն ձեւավորել քաղաքական պլատֆորմ։ 

Ուշագրավ առաջարկ է արել Գառնիկ Իսագուլյանը` առաջարկել է, որ քաղաքական խորհուրդը բաղկացած լինի 107 անդամից՝ որպես այլընտրանք գործող Ազգային ժողովին։

Առաջիկա շաբաթների ընթացքում սրբազանը ստիպված է լինելու գործողությունների եւ իր ծրագրերի մասին խոսել ավելի կոնկրետ, ինչը, ըստ աջակիցների, պակասում է: Սակայն սրբազանը բոլոր բարդ իրավիճակներում հիշեցնում է, որ իր կյանքն է դրել այս շարժման մեջ եւ վստահ է, որ հաջողելու է։

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռոնալդուն դիմել է Պորտուգալիայի հավաքականի երկրպագուներին՝ Եվրո-2024-ից դուրս մնալուց հետոՏարոն Ոսկանյանը կրկին «Փյունիկ»-ում էՉեխիայում 130 կգ-ից ավելի կշռող ձուկ են բռնելԵվրո 2024. Անգլիան անցավ կիսաեզրափակիչ փուլԿրակnցներ՝ Երևանի կենտրոնում. Քաջազնունու փողոցում «Նաչո Հոթել Երևան»-ի դիմաց հայտնաբերվել են պարկուճներԱշխարհի ամենահարուստ մարդը ծաղրել է Մարկ Ցուկերբերգին վիրուսային տեսանյութի պատճառովՎարդավառին անձրև կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասելԻրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ ահաբեկչական խմբավորում է ձերբակալվելԵՊՀ-ն բուհերի համաշխարհային վարկանիշում առաջ է անցել Բաքվի պետական համալսարանիցԵրևանի ՀԷԿ-ում բռնկված հրդեհը մարվել էԵվրո-2024. Նիդերլանդներ-Թուրքիա. մեկնարկային կազմերԻնքնասպանություն Ամասիայում․ 41-ամյա տղամարդուն մահացած վիճակում հայտնաբերել է եղբայրըԱԺ-ում մեկնարկում է «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրըՏարատեսակ ՀԿ-ների ճնշման ներքո Հայաստանի Ամերիկյան համալսարանի կողմից չեղարկվել է Քևին Սփեյսիի հետ հանդիպումը․ Կարեն ԱվետիսյանՍեղանին դրված է մեր պետականությունը, հայրենիքն ու չարիքից ազատվելը. Սրբազան (տեսանյութ)Երևանի ՀԷԿ-ում հրդեհ է բռնկվել. մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներում լույս չկաՀետևորդների քանակի «նվազումը» մեր իսկ ձեռքի գործն է. «Սրբազան պայքար»Սլովակիայի վարչապետը մահափորձից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջԽոշոր վթար՝ Զովունիում․ բախվել են Honda-ն և Toyota-ն. Honda-ն հայտնվել է դաշտում. կան վիրավորներՆոր մանրամասներ Սյունիքում 7 հոգանոց ընտանիքի թունավորման դեպքիցԱստանան պատրաստ է հարթակ առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների համար․ ՏոկաևԴшնակահարություն՝ Նոր Հաճնում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՀեռուստաաստղ Քլոե Քարդաշյանը նշել է 40-ամյակըԱլիևը մտադիր է մինչև տարեվերջ 20 հազար մարդ բնակեցնել օկուպացված ԱրցախումՀնդկաստանում կայծակի հարվածից 19 մարդ է զոհվելՋրափրկարարները քաղաքացիներին ափ են դուրս բերել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի հրամանով կադրային նշանակումներ են տեղի ունեցելՓարիզի Պոմպիդու կենտրոնը փակ է անձնակազմի գործադուլի պատճառովԿիրանց գյուղի նույն հատվածը` սահմազատումից առաջ և հետո. Կիրանցի բնակիչՀսկայական դիմագիծ ունեցող Բյուրական գյուղն այսօր դարձել է Արագածոտնի հերթական գյուղերից մեկը. Օշականի բնակիչ (տեսանյութ)Վրաստանի նախագահը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ զորավարժությունների հետաձգումըՍյունիքում ընտանիքի 7 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, հոսպիտալացվել են, 4 ամյա աղջնակը մահացել էԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը ֆեյք թեմա է․ Արմեն ԱշոտյանԹուրքական իշխանությունը Հայաստանից պետք ա քշվի. Բյուրականի բնակիչ (տեսանյութ)ՊՆ-ն, ԱԱԾ-ն, ՊԵԿ-ը, Դատախազությունը մրցել են բանակային խաղերումԺովորդի մեջ չպետք է երբեք թշնամություն լինի. Սրբազան (տեսանյութ)Ինձ համար հայրենիքը սկսվում է Տավուշից. Օշականի բնակիչ (տեսանյութ) Հույս ունեմ, որ արդարադատությունը դեռ չի սատկել Հայաստանում. ՀՐԱՊԱՐԱԿԿիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է աշխատանքների ընթացքին Չինաստանում տորնադոյի հետևանքով՝ 5 մարդ է զոհվել Համոզված եմ, որ Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունը կշարունակի ընդլայնվել․ նախագահ Հայաստանը կուսումնասիրի աշխատանքային վեճերի արտադատական համակարգի լիտվական փորձը «ՀՐԱՊԱՐԱԿ». Մարդիկ զարմացել էին, ասում էին` դեսպաններն այլ բան են մեզ ասում, փաստորեն, իրականությունն այլ էԱդրբեջանի յուրաքանչյուր հաջողություն Հայաստանի համար ստեղծում է մարտահրավերներ. Արա Պողոսյան Հնդկաստանի վարչապետը կժամանի Ռուսաստան Ամեն ինչ անում ենք մեր բնակիչների համար․ քաղաքի արտաքին լուսավորությունն ապահովող Հայկազ Սարգսյան Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար. ՏոկաևԱմերիկայի գավաթ․ Կանադայի հավաքականը կիսաեզրափակիչում է Բրազիլիայում ավտոբուսի վթարի հետևանքով` առնվազն 10 մարդ է զոհվել Որպես բարեկամ ժողովուրդներ՝ միասին ձեռնամուխ կլինենք նոր ծրագրերին․ Փաշինյանը՝ Իրանի նոր նախագահին
Ամենադիտված