Ռոնալդուն դիմել է Պորտուգալիայի հավաքականի երկրպագուներին՝ Եվրո-2024-ից դուրս մնալուց հետո Տարոն Ոսկանյանը կրկին «Փյունիկ»-ում է Չեխիայում 130 կգ-ից ավելի կշռող ձուկ են բռնել Եվրո 2024. Անգլիան անցավ կիսաեզրափակիչ փուլ Կրակnցներ՝ Երևանի կենտրոնում. Քաջազնունու փողոցում «Նաչո Հոթել Երևան»-ի դիմաց հայտնաբերվել են պարկուճներ Աշխարհի ամենահարուստ մարդը ծաղրել է Մարկ Ցուկերբերգին վիրուսային տեսանյութի պատճառով Վարդավառին անձրև կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ ահաբեկչական խմբավորում է ձերբակալվել ԵՊՀ-ն բուհերի համաշխարհային վարկանիշում առաջ է անցել Բաքվի պետական համալսարանից Ինքնասպանություն Ամասիայում․ 41-ամյա տղամարդուն մահացած վիճակում հայտնաբերել է եղբայրը 

Կառավարության որոշման հետևանքով վտանգվում է Կոնդի եկեղեցին. Hraparak.am

Հասարակություն

Hraparak.am-ը գրում է

«Նախօրեին կառավարությունն իր նիստում՝ չզեկուցվող հարցերի շարքում, ընդունել է մի որոշում, համաձայն որի՝ տրվել է «Երեւան քաղաքի Սարյան եւ Պարոնյան փողոցների միջնամասում (Սարյան 22 հասցեում գտնվող գույքին հարակից) գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու եւ պետության սեփականությունը հանդիսացող հողամասը (13200.54 քմ) ուղղակի վաճառքի ձեւով օտարելու համաձայնություն»: Մասնավորապես, կառավարությունը հավանություն է տվել այդ տարածքում «Ռենշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված՝ Համաշխարհային առեւտրի կենտրոն (World Trade Center (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրին։

Համաձայն որոշման՝ ծրագրի իրականացման արդյունքում կներգրավվեն նոր ներդրումներ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, «կբարելավվեն գործարար միջավայրն ու զբոսաշրջության մակարդակը, կվերանան Երեւանի կենտրոնում առկա հին եւ խարխուլ, ինչպես նաեւ տարերայնորեն տեղակայված շինությունները։ Փոխարենը կկառուցվի քաղաքաշինական տեսակետից կարեւոր նշանակություն ունեցող Համաշխարհային առեւտրի կենտրոն (World Trade Center (WTC) անվամբ Ա դասի գերժամանակակից բիզնես էկոհամակարգ, ինչը, բնականաբար, կունենա սոցիալ-տնտեսական բարձր նշանակություն Երեւանի եւ ամբողջ հանրապետության համար»։

Օտարվող սեփականության ձեռքբերող է հանդիuանում Հայաստանի Հանրապետության, «Ռենշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության եւ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության հետ համատեղ հիմնադրվող «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան» փակ բաժնետիրական ընկերությունը։ Դեռեւս չստեղծված ՓԲԸ-ն որպես գույքի ձեռքբերող նախատեսելն այս պարագայում առնվազն խնդրահարույց է։
Նախատեսված օտարման գործառույթների իրականացումը համակարգելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, իսկ սեփականության օտարման գործընթաց սկսելու վերջնական ժամկետը 24 ամիս է, սկսած որոշման՝ ուժի մեջ մտնելու օրվանից։

Նախագծի շուրջ շահագրգիռ գերատեսչությունների առարկություններն ու առաջարկությունները ներկայացվել են ամփոփաթերթում։ Այսպես, օրինակ, քաղաքապետարանն առաջարկել է այս պահին ձեռնպահ մնալ քննարկվող տարածքը հանրության գերակա շահ ճանաչելու գործընթացից՝ մասնավորապես նշելով․ «Պարզ չէ, թե Նախագծին կից ներկայացված հավելվածներում նշված ծածկագրերով հողամասերը ստացե՞լ են իրավունքի պետական գրանցում, թե՞ ոչ, ներկայացված ծածկագրերում առկա՞ են շենք-շինություններ եւ ի՞նչ կարգավիճակով, ո՞ւմ կողմից է իրականացվել ակնկալվող տարածքում առկա շենք-շինությունների եւ դրանց զբաղեցրած հողամասերի հաշվառումը, ի՞նչ չափորոշիչներով են որոշվել քննարկվող հողամասի սահմանները, քննարկվող տարածքում առկա՞ են պատմամշակութային հուշարձաններ, թե՞ ոչ: Վերոգրյալի համատեքստում հայտնում ենք նաեւ, որ ներկայում քննարկվում են Կոնդ թաղամասում գտնվող բնակելի տների զբաղեցրած հողամասերի սահմանների ճշտման եւ հողօգտագործման իրավունքների ձեւակերպման հետ կապված հետագա կարգավորումները, ուստի, հաշվի առնելով սույն կետով նշված խնդիրները, առաջարկում ենք ներկայում ձեռնպահ մնալ քննարկվող տարածքը հանրության գերակա շահ ճանաչելու գործընթացից»։ Միաժամանակ քաղաքապետարանն առաջարկում է շահագրգիռ գերատեսչությունների, այդ թվում՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական ոլորտը համակարգող ստորաբաժանումների հետ աշխատանքային կարգով իրականացնել քննարկումներ՝ բարձրացված հարցերի վերաբերյալ:

Հատկանշական է, որ դեռ նախորդ տարվա նոյեմբերին Տ․ Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր Կոնդի թեմային․ «Մայրաքաղաքի համար պատմամշակութային խոշոր արժեք ներկայացնող թաղամասի՝ Կոնդի վերակառուցման ծրագիրը գործնական ընթացք է ստացել։ ․․․ Երկար սպասված այս նախագծի հիմքում դրված է մեկ նպատակ՝ պահպանելով պատմական թաղամասի ինքնատիպ կոլորիտը՝ համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը»: Իսկ Կոնդի վերակառուցման համար էլ դեռ 2021-ին Քաղշինկոմիտեն միջազգային մրցույթ էր հայտարարել՝ ժյուրիի կազմում ներառելով ինչպես հայ, այնպես էլ միջազգային ճանաչում ունեցող մասնագետների։ Ի դեպ, Քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայում հայտարարված է Կոնդ թաղամասի պատմական միջավայրի վերականգնման նախագծային մրցույթի 2-րդ փուլը, որը դեռ չի էլ ավարտվել, նախատեսված է մրցույթի արդյունքներն ամփոփել հոկտեմբեր ամսին։

Երեւանի փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչով է բացատրում, որ քաղաքապետարանի դիտողությունների, առաջարկությունների մեծ մասը չի ընդունվել նախագիծը մշակող մարմնի կողմից։ «Ցանկացած խոշոր ներդրումային ծրագրի դեպքում պետք է բազմակողմանի քննարկում տեղի ունենա եւ տարբեր կառույցների կողմից, որոնցից մեկը Երեւանի քաղաքապետարանն է։ Մենք մեր կարծիքները ներկայացրել ենք ամփոփաթերթում, առավել մանրամասների համար պետք է ինքս խորանամ, ուսումնասիրեմ, որ կարողանամ պատասխանել։ Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ վերջնական տարբերակը կշտկվի»: Բայց որոշումն արդեն ընդունվել է վարչապետի կողմից։ «Ամեն դեպքում, եթե ընդունվել է, արդեն բոլոր գերատեսչությունների, նաեւ մեր կարծիքը հաշվի առնելով՝ կշտկվի, եւ վերջնական տեսքը կամբողջանա։ Վստահ եմ՝ այնպիսի տեսք կստանա, որ բոլոր կողմերի համար կլինի ընդունելի»,- հույս հայտնեց Լ․ Հովհաննիսյանը։        

Հետաքրքիր է, որ Քաղաքաշինության կոմիտեն նշել է, թե դիտողություններ չունի «Հայաստանի Հանրապետության Երեւան քաղաքի Սարյան եւ Պարոնյան փողոցների միջնամասում (Սարյան 22 հասցեում գտնվող գույքին հարակից) գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ։ Քաղշինկոմիտեն միայն առաջարկել է նշված տարածքները հանրության գերակա շահ ճանաչելու հետ կապված խնդիրները դիտարկել կից գտնվող հանրապետական նշանակության հուշարձանի՝ Կոնդի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու պահպանական գոտու եւ դրանով սահմանված ռեժիմի ապահովման համատեքստում:
Նկատենք, որ առաջարկվող հողամասը, ըստ Երեւանի գլխավոր հատակագծի եւ Երեւանի կենտրոնի գոտիավորման նախագծի, գտնվում է Կոնդ պատմական թաղամասի տարածքում: Բացի այդ, օտարվող հողակտորն անմիջապես հարում է Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցուն եւ գտնվում է նրա պահպանական գոտում:

Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ ԿԳՄՍ նախարարությունն էլ նկատել է, որ նախագծով ներկայացված հատվածները ներառված են Երեւանի Կենտրոն թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագծով հաստատված եւ Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի հուշարձանների պետական ցուցակում ներառված Կոնդի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու պահպանության գոտու սահմաններում․ «Տեղեկացնում ենք նաեւ, որ տարածքը գտնվում է Կոնդ պատմական թաղամասի հյուսիսարեւելյան մասում։ Այն կառուցապատված է մինչեւ 3 հարկանի բնակելի տներով։ Բարձունքում գերիշխում է խորհրդային ժամանակաշրջանում վերակառուցված Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, գոտին ամրագրվել է՝ հաշվի առնելով եկեղեցու թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի, ինչպես նաեւ եկեղեցու՝ գլխավոր պողոտայից ընկալումը պահպանելու համար»։         

Ինչպե՞ս է ստացվում, որ, մի կողմից, Քաղշինկոմիտեն միջազգային մրցույթ է հայտարարում Կոնդի վերակառուցման համար, մյուս կողմից՝ կառավարությունը հենց այդ նույն տարածքները գերակա շահ է ճանաչում։ Չհաշված այն հանգամանքը, որ օտարվող հողակտորն անմիջապես հարում է Կոնդի եկեղեցու պահպանական գոտուն, ինչը մեկ այլ քաղաքաշինական խնդիր է ստեղծում թե՛ հուշարձանի պահպանության, թե՛ օրենքի գերակայության տեսանկյունից։ Այս հարցերն ուղղեցինք քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանին, ով, սակայն, խոստացավ դրանց գրավոր պատասխանել»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռոնալդուն դիմել է Պորտուգալիայի հավաքականի երկրպագուներին՝ Եվրո-2024-ից դուրս մնալուց հետոՏարոն Ոսկանյանը կրկին «Փյունիկ»-ում էՉեխիայում 130 կգ-ից ավելի կշռող ձուկ են բռնելԵվրո 2024. Անգլիան անցավ կիսաեզրափակիչ փուլԿրակnցներ՝ Երևանի կենտրոնում. Քաջազնունու փողոցում «Նաչո Հոթել Երևան»-ի դիմաց հայտնաբերվել են պարկուճներԱշխարհի ամենահարուստ մարդը ծաղրել է Մարկ Ցուկերբերգին վիրուսային տեսանյութի պատճառովՎարդավառին անձրև կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասելԻրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ ահաբեկչական խմբավորում է ձերբակալվելԵՊՀ-ն բուհերի համաշխարհային վարկանիշում առաջ է անցել Բաքվի պետական համալսարանիցԵրևանի ՀԷԿ-ում բռնկված հրդեհը մարվել էԵվրո-2024. Նիդերլանդներ-Թուրքիա. մեկնարկային կազմերԻնքնասպանություն Ամասիայում․ 41-ամյա տղամարդուն մահացած վիճակում հայտնաբերել է եղբայրըԱԺ-ում մեկնարկում է «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրըՏարատեսակ ՀԿ-ների ճնշման ներքո Հայաստանի Ամերիկյան համալսարանի կողմից չեղարկվել է Քևին Սփեյսիի հետ հանդիպումը․ Կարեն ԱվետիսյանՍեղանին դրված է մեր պետականությունը, հայրենիքն ու չարիքից ազատվելը. Սրբազան (տեսանյութ)Երևանի ՀԷԿ-ում հրդեհ է բռնկվել. մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներում լույս չկաՀետևորդների քանակի «նվազումը» մեր իսկ ձեռքի գործն է. «Սրբազան պայքար»Սլովակիայի վարչապետը մահափորձից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջԽոշոր վթար՝ Զովունիում․ բախվել են Honda-ն և Toyota-ն. Honda-ն հայտնվել է դաշտում. կան վիրավորներՆոր մանրամասներ Սյունիքում 7 հոգանոց ընտանիքի թունավորման դեպքիցԱստանան պատրաստ է հարթակ առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների համար․ ՏոկաևԴшնակահարություն՝ Նոր Հաճնում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՀեռուստաաստղ Քլոե Քարդաշյանը նշել է 40-ամյակըԱլիևը մտադիր է մինչև տարեվերջ 20 հազար մարդ բնակեցնել օկուպացված ԱրցախումՀնդկաստանում կայծակի հարվածից 19 մարդ է զոհվելՋրափրկարարները քաղաքացիներին ափ են դուրս բերել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի հրամանով կադրային նշանակումներ են տեղի ունեցելՓարիզի Պոմպիդու կենտրոնը փակ է անձնակազմի գործադուլի պատճառովԿիրանց գյուղի նույն հատվածը` սահմազատումից առաջ և հետո. Կիրանցի բնակիչՀսկայական դիմագիծ ունեցող Բյուրական գյուղն այսօր դարձել է Արագածոտնի հերթական գյուղերից մեկը. Օշականի բնակիչ (տեսանյութ)Վրաստանի նախագահը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ զորավարժությունների հետաձգումըՍյունիքում ընտանիքի 7 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, հոսպիտալացվել են, 4 ամյա աղջնակը մահացել էԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը ֆեյք թեմա է․ Արմեն ԱշոտյանԹուրքական իշխանությունը Հայաստանից պետք ա քշվի. Բյուրականի բնակիչ (տեսանյութ)ՊՆ-ն, ԱԱԾ-ն, ՊԵԿ-ը, Դատախազությունը մրցել են բանակային խաղերումԺովորդի մեջ չպետք է երբեք թշնամություն լինի. Սրբազան (տեսանյութ)Ինձ համար հայրենիքը սկսվում է Տավուշից. Օշականի բնակիչ (տեսանյութ) Հույս ունեմ, որ արդարադատությունը դեռ չի սատկել Հայաստանում. ՀՐԱՊԱՐԱԿԿիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է աշխատանքների ընթացքին Չինաստանում տորնադոյի հետևանքով՝ 5 մարդ է զոհվել Համոզված եմ, որ Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունը կշարունակի ընդլայնվել․ նախագահ Հայաստանը կուսումնասիրի աշխատանքային վեճերի արտադատական համակարգի լիտվական փորձը «ՀՐԱՊԱՐԱԿ». Մարդիկ զարմացել էին, ասում էին` դեսպաններն այլ բան են մեզ ասում, փաստորեն, իրականությունն այլ էԱդրբեջանի յուրաքանչյուր հաջողություն Հայաստանի համար ստեղծում է մարտահրավերներ. Արա Պողոսյան Հնդկաստանի վարչապետը կժամանի Ռուսաստան Ամեն ինչ անում ենք մեր բնակիչների համար․ քաղաքի արտաքին լուսավորությունն ապահովող Հայկազ Սարգսյան Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար. ՏոկաևԱմերիկայի գավաթ․ Կանադայի հավաքականը կիսաեզրափակիչում է Բրազիլիայում ավտոբուսի վթարի հետևանքով` առնվազն 10 մարդ է զոհվել Որպես բարեկամ ժողովուրդներ՝ միասին ձեռնամուխ կլինենք նոր ծրագրերին․ Փաշինյանը՝ Իրանի նոր նախագահին
Ամենադիտված