Ո՞ր հասցեներում ջուր չի լինի Եղանակը՝ առաջիկա օրերին Սա դժվար ընկալելի է հատկապես հայերիս համար․ իրանագետ Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Moody's. Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր էսկալացիայի հավանականությունը պահպանվում է Վարդավառի տոնին նվիրված՝ ջրցաններն անցել են Հրապարակով (տեսանյութ) Հայկո Գասպարյանը՝ Եվրոպայի Մ20 առաջնության բրոնզե մեդալակիր Ներքին Կարմիրաղբյուրում բնակչության պատսպարման և տարհանման վարժանքներ կանցկացվեն Գեղարքունիքի մարզի նախկին դատախազի դին են հայտնաբերել. Armlur.am Եվրո-2024. Նիդերլանդների հավաքականը կիսաեզրափակչում է 

Քաղաքացուն ծեծի են ենթարկել, ապա սափրել են գլուխը և ստիպել մերկանալ․ ՔԿ-ն՝ հայտնի միջադեպի մասին

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկելու, նրան ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի էական մի շարք հանգամանքներ:

2024թ. մայիսի 24-ին քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ իր երկու ծանոթները, գումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանությունից հետո, իր կամքին հակառակ, իրեն պահել են Երևան քաղաքի Տիտոգրադյան փողոցի բնակարաններից մեկում և ծեծի ենթարկել։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 195-րդ հոդվածի 2-րդ  մասի 5-րդ կետով  նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկված մի շարք գործողություններով պարզվել են առերևույթ հանցագործություն կատարած հիշյալ անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ:

Նախաքննությամբ պարզվել է, որ  դեպքից օրեր առաջ տուժողը վարձակալությամբ վերցված ավտոմեքենայով վթարի է ենթարկվել և չի կարողացել փոխհատուցել պատճառված 1000 ԱՄՆ դոլար վնասը, ինչի շուրջ վիճաբանություն է ունեցել ավտոմեքենայի սեփականատիրոջ հետ:

Վիճաբանությանը միջամտել են Երևան քաղաքի հիշյալ երկու բնակիչներ, տուժողի ծանոթները, ովքեր վերջինիս փոխարեն ավտոմեքենայի սեփականատիրոջը հավաստիացրել են, որ գումարը կփոխանցվի՝ միաժամանակ տուժողին ստիպելով, պարտք-գումարը մարելու նպատակով, հափշտակություն կատարել, ինչը, սակայն, վերջինս չի կատարել և դիմել է փախուստի։ 

Նույն օրը նշված անձինք այցելել են տուժողի բնակության հասցե, որտեղից խաբեությամբ նրան տեղափոխել են Երևան քաղաքի Տիտոգրադյան փողոցի բնակարաններից մեկը, որտեղ նախ՝ ծեծի են ենթարկել նրան, ապա՝ սափրել են գլուխը և ստիպել մերկանալ ու մտնել զուգարան, կատարել արժանապատվությունը նվաստացնող գործողություններ, ինչն ամբողջությամբ տեսաձայնագրել են բջջային հեռախոսով։ Այդ ամենից հետո հարազատների միջոցով գումարը փոխանցվել է տղամարդուն առևանգած հիշյալ անձանց, և նրան բաց են թողել։ 

Ձեռք բերված նոր փաստական տվյալների հիման վրա նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, որը միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին: 

2024թ․ հունիսի 28-ին նշված անձինք, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել և ներկայացվել են վարույթ իրականացնող մարմնին:

Քրեական վարույթի ընթացքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում նա ներկայացրել է դեպքի մանրամասները, իսկ վերջինիս բջջային հեռախոսի զննությամբ հայտնաբերվել են քննության համար նշանակություն ունեցող, դեպքին վերաբերելի տեսաձայնագրությունները։

Քննիչը միջնորդություն է ներկայացրել քրեական վարույթի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ վերոհիշյալ երկու անձանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է: Որպես խափանման միջոց՝ վերջիններիս նկատմամբ ընտրվել է կալանքը։         

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ո՞ր հասցեներում ջուր չի լինիԵղանակը՝ առաջիկա օրերինՍա դժվար ընկալելի է հատկապես հայերիս համար․ իրանագետ Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Moody's. Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր էսկալացիայի հավանականությունը պահպանվում է Վարդավառի տոնին նվիրված՝ ջրցաններն անցել են Հրապարակով (տեսանյութ) Հայկո Գասպարյանը՝ Եվրոպայի Մ20 առաջնության բրոնզե մեդալակիր Ներքին Կարմիրաղբյուրում բնակչության պատսպարման և տարհանման վարժանքներ կանցկացվեն Գեղարքունիքի մարզի նախկին դատախազի դին են հայտնաբերել. Armlur.am Եվրո-2024. Նիդերլանդների հավաքականը կիսաեզրափակչում է Հուլիսի 7-ի աստղագուշակԼարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ավտոմեքենան շղթայական ամբարձիչից ընկել է 73-ամյա տղամարդու վրա․ վերջինս մահացել է Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինԱյսօր Վարդավառ էԵրևանում և մարզերում լույս չի լինիՌոնալդուն դիմել է Պորտուգալիայի հավաքականի երկրպագուներին՝ Եվրո-2024-ից դուրս մնալուց հետոՏարոն Ոսկանյանը կրկին «Փյունիկ»-ում էՉեխիայում 130 կգ-ից ավելի կշռող ձուկ են բռնելԵվրո 2024. Անգլիան անցավ կիսաեզրափակիչ փուլԿրակnցներ՝ Երևանի կենտրոնում. Քաջազնունու փողոցում «Նաչո Հոթել Երևան»-ի դիմաց հայտնաբերվել են պարկուճներԱշխարհի ամենահարուստ մարդը ծաղրել է Մարկ Ցուկերբերգին վիրուսային տեսանյութի պատճառովՎարդավառին անձրև կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասելԻրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ ահաբեկչական խմբավորում է ձերբակալվելԵՊՀ-ն բուհերի համաշխարհային վարկանիշում առաջ է անցել Բաքվի պետական համալսարանիցԵրևանի ՀԷԿ-ում բռնկված հրդեհը մարվել էԵվրո-2024. Նիդերլանդներ-Թուրքիա. մեկնարկային կազմերԻնքնասպանություն Ամասիայում․ 41-ամյա տղամարդուն մահացած վիճակում հայտնաբերել է եղբայրըԱԺ-ում մեկնարկում է «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրըՏարատեսակ ՀԿ-ների ճնշման ներքո Հայաստանի Ամերիկյան համալսարանի կողմից չեղարկվել է Քևին Սփեյսիի հետ հանդիպումը․ Կարեն ԱվետիսյանՍեղանին դրված է մեր պետականությունը, հայրենիքն ու չարիքից ազատվելը. Սրբազան (տեսանյութ)Երևանի ՀԷԿ-ում հրդեհ է բռնկվել. մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներում լույս չկաՀետևորդների քանակի «նվազումը» մեր իսկ ձեռքի գործն է. «Սրբազան պայքար»Սլովակիայի վարչապետը մահափորձից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջԽոշոր վթար՝ Զովունիում․ բախվել են Honda-ն և Toyota-ն. Honda-ն հայտնվել է դաշտում. կան վիրավորներՆոր մանրամասներ Սյունիքում 7 հոգանոց ընտանիքի թունավորման դեպքիցԱստանան պատրաստ է հարթակ առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների համար․ ՏոկաևԴшնակահարություն՝ Նոր Հաճնում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՀեռուստաաստղ Քլոե Քարդաշյանը նշել է 40-ամյակըԱլիևը մտադիր է մինչև տարեվերջ 20 հազար մարդ բնակեցնել օկուպացված ԱրցախումՀնդկաստանում կայծակի հարվածից 19 մարդ է զոհվելՋրափրկարարները քաղաքացիներին ափ են դուրս բերել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի հրամանով կադրային նշանակումներ են տեղի ունեցելՓարիզի Պոմպիդու կենտրոնը փակ է անձնակազմի գործադուլի պատճառովԿիրանց գյուղի նույն հատվածը` սահմազատումից առաջ և հետո. Կիրանցի բնակիչՀսկայական դիմագիծ ունեցող Բյուրական գյուղն այսօր դարձել է Արագածոտնի հերթական գյուղերից մեկը. Օշականի բնակիչ (տեսանյութ)Վրաստանի նախագահը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ զորավարժությունների հետաձգումըՍյունիքում ընտանիքի 7 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, հոսպիտալացվել են, 4 ամյա աղջնակը մահացել էԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը ֆեյք թեմա է․ Արմեն ԱշոտյանԹուրքական իշխանությունը Հայաստանից պետք ա քշվի. Բյուրականի բնակիչ (տեսանյութ)
Ամենադիտված