Հայկո Գասպարյանը՝ Եվրոպայի Մ20 առաջնության բրոնզե մեդալակիր Ներքին Կարմիրաղբյուրում բնակչության պատսպարման և տարհանման վարժանքներ կանցկացվեն Գեղարքունիքի մարզի նախկին դատախազի դին են հայտնաբերել. Armlur.am Եվրո-2024. Նիդերլանդների հավաքականը կիսաեզրափակչում է Հուլիսի 7-ի աստղագուշակ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ավտոմեքենան շղթայական ամբարձիչից ընկել է 73-ամյա տղամարդու վրա․ վերջինս մահացել է Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Այսօր Վարդավառ է Երևանում և մարզերում լույս չի լինի 

Հույս ունեմ, որ արդարադատությունը դեռ չի սատկել Հայաստանում. Կարապետ Գուլոյան

Քաղաքական

«Հրապարակի» զրուցակիցը Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանն է:

- Առաջին ատյանի դատարանը վճռել է Ձեզնից և Ձեր տիկնոջից բռնագանձել 1 միլիարդ 286 միլիոն դրամ, 2 գույք: Պատրաստվո՞ւմ եք վճարել այդ գումարը:

- Իհարկե` ոչ, չեմ պատրաստվում:

- Այսինքն` առաջիկայում պատրաստվում եք բողոքարկե՞լ վճիռը:

- Անպայման բողոքարկելու ենք:

- Իրավապահ համակարգը հաղորդագրություններ է տարածում, որից տպավորություն է ստեղծվում, որ այդ վճիռն արդեն ուժի մեջ է մտել և Դուք գումարը փոխհատուցելու եք:

- Նման բան չկա, Վերաքննիչ, Վճռաբեկ՝ բողոքարկելու ենք, հարկ եղած դեպքում դիմելու ենք ՄԻԵԴ։

- Քանի որ Դուք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան եք, կա տեսակետ, որ այս վճիռն ունի քաղաքական երանգներ: Հնարավո՞ր է, որ իշխանություններն այս քայլով փորձում են իրենց քաղաքական հակառակորդներին չեզոքացնել:

- Ես այս հարցն ընդհանրապես չեմ ցանկանում քաղաքականացնել: Լրատվամիջոցներն են առավել շատ այս հարցը քաղաքականացնում, բայց չեմ հասկանում ինչի՞ համար, ի՞նչ կապ ունի Գագիկ Ծառուկյանն առհասարակ այս գործի հետ: Ասում են, որ 1997 թվականից ապօրինի գույքեր են հայտնաբերել, ի՞նչ կապ կարող է ունենալ Ծառուկյանը դրա հետ: Ես հասկանում եմ, որ բոլորին քաղաքական ենթատեքստ է պետք, բայց 1997-ից տասը տարի անց եմ ես Գագիկ Ծառուկյանի հետ բարեկամացել:

- Քանի որ Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի անդամների դեմ էլ են գործեր հարուցվել, հավանաբար դրանով է պայմանավորված:

- Բայց իմ գործը լրիվ առանձին գործ է, ոչ համատեղ գույքի մասին է խոսքը, ոչ էլ ինչ-որ նման բան, ասեմ ավելին` իմ դեմ գործն ավելի շուտ է հարուցվել, քան Ծառուկյանի: Երկու տարի շուտ:

- Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ 1997 թվականին ձեռք բերված գույքի օրինականությունը մինչ օրս չեք կարողացել ապացուցել:

- Դե նայած թե ում կարծիքով չեմ կարողացել ապացուցել: Ես ամբողջովին ամեն ինչ ապացուցել եմ, այնտեղ կա իքս գումար, որին կանդրադառնան փաստաբանները: 2003 թվականին հայրս դրսից մեծ գումար է բերել, որից մի մասն է ընդամենը տրամադրել ինձ, բանկային ողջ գործարքն էլ երևում է: Նոտարով երդում- հավաստագիրը տրված է, դատարանում ամեն ինչ կա:

- Եվ դա որպես ապացույց չի՞ ընդունել դատարանը:

- Այո, չի ընդունել դա որպես ապացույց, եթե ընդունեին, ողջ գործն, այսպես ասած, փլվելու էր:

- Դա նշանակում է, որ հաջորդ ատյաններում, կամ գուցե միջազգային ատյաններում կարողանալու եք հասնե՞լ դատարանի որոշման չեղարկմանը:

- Հույս ունեմ, որ արդարադատությունը դեռ չի սատկել Հայաստանում, ինձ համար անհասկանալի է, որ ես թաք (մինուճար) տղա լինելով, ստացել եմ գումարը հորիցս, բայց իրենք չեն հավատում, որ թաք տղա լինելով այդ գումարը ինձ է տվել, այդ ժամանակ, ես 23 տարեկան տղա եմ եղել: Չեմ կարողանում հասկանալ, թե ո՞ր 23 տարեկան տղան կարող է 3 միլիոն դոլար գումար հայթայթել: Դա հնարավոր է միայն հանցագործություն կատարելու դեպքում, իսկ եթե 3 միլիոնի հանցագործություն արած լինեի, հիմա բերդում մեռած կլինեի:

- Իսկ Ձեր հայրը դատարանում չի՞ տվել վկայություն, որ այդ գումարը տվել է Ձեզ:

- Տվել է:

- Իսկ դատարանն ինչո՞ւ չի հավատում:

- Ասեմ ավելին` երդում- հավաստագիր է տվել անգամ հայրս: Ինչպես գիտենք, կեղծ վկայություն տալն ու սուտ երդում- հավաստագիր տրամադրելը քրեորեն պատժելի արարքներ են: Ասեմ ավելին` այդ ընթացքում ոչ ես, ոչ էլ հայրս չենք ունեցել պաշտոն և շատ լավ երևում է, որ փողը դրսից է եկել:

- Այսինքն, եթե վճիռը մտնի ուժի մեջ, Դուք կկարողանաք միջազգային ատյաններում այս գործը բողոքարկել եւ պետությունն այդ դեպքում ստիպված կլինի մեծ փոխհատուցում վճարե՞լ:

- Չեմ ուզում մեր դատական համակարգին գնահատականներ տալ, գուցե հաջորդ ատյաններում ամեն ինչ հաշվի առնեն: Հույսս չեմ կորցրել:

- Մեզ տեղեկություններ են հասնում, որ ապօրինի գույքի գործով մեղադրյալներին իրավապահները գործարքներ են առաջարկում, ասում են` մի մասը մեզ տուր, մնացած գույքը կդառնա օրինական, Ձեզ նման առաջարկ արե՞լ են:

- Ոչ, ինձ նման առաջարկ չի արվել:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայկո Գասպարյանը՝ Եվրոպայի Մ20 առաջնության բրոնզե մեդալակիր Ներքին Կարմիրաղբյուրում բնակչության պատսպարման և տարհանման վարժանքներ կանցկացվեն Գեղարքունիքի մարզի նախկին դատախազի դին են հայտնաբերել. Armlur.am Եվրո-2024. Նիդերլանդների հավաքականը կիսաեզրափակչում է Հուլիսի 7-ի աստղագուշակԼարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ավտոմեքենան շղթայական ամբարձիչից ընկել է 73-ամյա տղամարդու վրա․ վերջինս մահացել է Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինԱյսօր Վարդավառ էԵրևանում և մարզերում լույս չի լինիՌոնալդուն դիմել է Պորտուգալիայի հավաքականի երկրպագուներին՝ Եվրո-2024-ից դուրս մնալուց հետոՏարոն Ոսկանյանը կրկին «Փյունիկ»-ում էՉեխիայում 130 կգ-ից ավելի կշռող ձուկ են բռնելԵվրո 2024. Անգլիան անցավ կիսաեզրափակիչ փուլԿրակnցներ՝ Երևանի կենտրոնում. Քաջազնունու փողոցում «Նաչո Հոթել Երևան»-ի դիմաց հայտնաբերվել են պարկուճներԱշխարհի ամենահարուստ մարդը ծաղրել է Մարկ Ցուկերբերգին վիրուսային տեսանյութի պատճառովՎարդավառին անձրև կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասելԻրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ ահաբեկչական խմբավորում է ձերբակալվելԵՊՀ-ն բուհերի համաշխարհային վարկանիշում առաջ է անցել Բաքվի պետական համալսարանիցԵրևանի ՀԷԿ-ում բռնկված հրդեհը մարվել էԵվրո-2024. Նիդերլանդներ-Թուրքիա. մեկնարկային կազմերԻնքնասպանություն Ամասիայում․ 41-ամյա տղամարդուն մահացած վիճակում հայտնաբերել է եղբայրըԱԺ-ում մեկնարկում է «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրըՏարատեսակ ՀԿ-ների ճնշման ներքո Հայաստանի Ամերիկյան համալսարանի կողմից չեղարկվել է Քևին Սփեյսիի հետ հանդիպումը․ Կարեն ԱվետիսյանՍեղանին դրված է մեր պետականությունը, հայրենիքն ու չարիքից ազատվելը. Սրբազան (տեսանյութ)Երևանի ՀԷԿ-ում հրդեհ է բռնկվել. մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներում լույս չկաՀետևորդների քանակի «նվազումը» մեր իսկ ձեռքի գործն է. «Սրբազան պայքար»Սլովակիայի վարչապետը մահափորձից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջԽոշոր վթար՝ Զովունիում․ բախվել են Honda-ն և Toyota-ն. Honda-ն հայտնվել է դաշտում. կան վիրավորներՆոր մանրամասներ Սյունիքում 7 հոգանոց ընտանիքի թունավորման դեպքիցԱստանան պատրաստ է հարթակ առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների համար․ ՏոկաևԴшնակահարություն՝ Նոր Հաճնում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՀեռուստաաստղ Քլոե Քարդաշյանը նշել է 40-ամյակըԱլիևը մտադիր է մինչև տարեվերջ 20 հազար մարդ բնակեցնել օկուպացված ԱրցախումՀնդկաստանում կայծակի հարվածից 19 մարդ է զոհվելՋրափրկարարները քաղաքացիներին ափ են դուրս բերել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի հրամանով կադրային նշանակումներ են տեղի ունեցելՓարիզի Պոմպիդու կենտրոնը փակ է անձնակազմի գործադուլի պատճառովԿիրանց գյուղի նույն հատվածը` սահմազատումից առաջ և հետո. Կիրանցի բնակիչՀսկայական դիմագիծ ունեցող Բյուրական գյուղն այսօր դարձել է Արագածոտնի հերթական գյուղերից մեկը. Օշականի բնակիչ (տեսանյութ)Վրաստանի նախագահը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ զորավարժությունների հետաձգումըՍյունիքում ընտանիքի 7 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, հոսպիտալացվել են, 4 ամյա աղջնակը մահացել էԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը ֆեյք թեմա է․ Արմեն ԱշոտյանԹուրքական իշխանությունը Հայաստանից պետք ա քշվի. Բյուրականի բնակիչ (տեսանյութ)ՊՆ-ն, ԱԱԾ-ն, ՊԵԿ-ը, Դատախազությունը մրցել են բանակային խաղերումԺովորդի մեջ չպետք է երբեք թշնամություն լինի. Սրբազան (տեսանյութ)Ինձ համար հայրենիքը սկսվում է Տավուշից. Օշականի բնակիչ (տեսանյութ) Հույս ունեմ, որ արդարադատությունը դեռ չի սատկել Հայաստանում. ՀՐԱՊԱՐԱԿԿիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է աշխատանքների ընթացքին Չինաստանում տորնադոյի հետևանքով՝ 5 մարդ է զոհվել
Ամենադիտված