Ներքին Կարմիրաղբյուրում բնակչության պատսպարման և տարհանման վարժանքներ կանցկացվեն Գեղարքունիքի մարզի նախկին դատախազի դին են հայտնաբերել. Armlur.am Եվրո-2024. Նիդերլանդների հավաքականը կիսաեզրափակչում է Հուլիսի 7-ի աստղագուշակ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ավտոմեքենան շղթայական ամբարձիչից ընկել է 73-ամյա տղամարդու վրա․ վերջինս մահացել է Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Այսօր Վարդավառ է Երևանում և մարզերում լույս չի լինի Ռոնալդուն դիմել է Պորտուգալիայի հավաքականի երկրպագուներին՝ Եվրո-2024-ից դուրս մնալուց հետո 

Հազիվ թե ֆուտբոլն ու «Գորշ գայլերի» սիմվոլի հետ կապված սկանդալն ավելի կարևոր լինեին Էրդողանի համար, քան Շուշիի հանդիպումը. Սուրենյանց

Արտաքին Քաղաքական

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Էրդողանի «ֆուտբոլային դիվանագիտությունը»

Թուրքական և գերմանական մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ, նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հուլիսի 6-ին կմեկնի Բեռլին՝ ներկա գտնվելու ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի Թուրքիա-Նիդերլանդներ հանդիպմանը: Էրդողանը Բեռլին է մեկնում իբրև թե հավաքականի խաղացող Մերիհ Դեմիրալի շուրջ ծագած սկանդալից հետո նրան աջակցելու նպատակով: ՈւԵՖԱ-ն Դեմիրալի դեմ պաշտոնական հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ Ավստրիայի հետ խաղում խփած գոլից հետո նա ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամների կողմից լայնորեն օգտագործվող ժեստ էր ցուցադրել։

Սիմվոլիզմը թուրքական քաղաքականության կարևոր բաղադրիչ է, ուստի անկարևոր չեմ համարում Էրդողանի աջակցությունը իր հավաքականի խաղացողին, որին, ըստ էության, պատժում են սիմվոլիկ ժեստի համար: Բայց նաև թուրքական արտաքին քաղաքականության կարևոր, եթե չասենք՝ գերակա ուղղություն է Թյուրքական պետությունների կազմակերպությունը, որի ղեկավարները հուլիսի 6-ին հավաքվում են Շուշիում՝ ոչ պաշտոնական գագաթաժողովի՝ փաստորեն առանց Էրդողանի մասնակցության:

Հազիվ թե ֆուտբոլն ու «Գորշ գայլերի» սիմվոլի հետ կապված սկանդալն ավելի կարևոր լինեին Էրդողանի համար, քան Շուշիի հանդիպումը: Կարելի է ենթադրել, որ Աստանայում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի հետնաբեմում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք ստիպել են Էրդողանին՝ մոգոնել «ֆուտբոլային դիվանագիտության» այս դրվագը: Որպես վարկած, առաջ քաշեմ այն թեզը, որ «Միջին միջանցքի» ամերիկյան նախագիծը, որի լոբբիստը վերջին շաբաթներին դարձել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը, «բաժանարար» որոշակի գիծ է առաջացրել Բաքվի և Անկարայի հարաբերություններում:

Հայ-ադրբեջանական խաղաղության ամերիկյան պրոյեկտը ենթադրում է Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ազդեցության սահմանափակում Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում: Նման հետանկարին Անկարան ամենևին դեմ չէ, մանավանդ, վակուումը, մեծ հաշվով, լցվելու է հենց թուրքական գործոնով: Ալիևն, իհարկե, «Միջին միջանցքին» դեմ չէ, մանավանդ, որ դրա շնորհիվ առնվազն պարզեցված տրանսպորտային հաղորդակցություն է ստանալու Սյունիքում, բայց Բաքվում ակնհայտորեն ուզում են մեծացնել իրենց «գինը»՝ հատկապես, որ Մոսկվան ու Պեկինը պատրաստ են մասնակցել բարդ այս խաղին: Ըստ այդմ, Վաշինգտոնից հնչող առաջարկությունների ֆոնին Ալիևն Աստանայում «ռազմավարական» փաթեթավորմամբ հանդիպումներ է ունենում Պուտինի և Սի Ծինփինի հետ՝ վերջինս հետ կնքելով նաև ռազմավարական համագործակցության հռչակագիր:

Սրան հավելենք նաև այն փաստը, որ նույն Աստանայում, ըստ ամենայնի, անարդյունավետ են անցել Պուտին- Էրդողան բանակցությունները. այդպես էլ չի հստակեցվել Ռուսաստանի նախագահի Թուրքիա այցի ժամկետը, իսկ Պուտինի խոսնակը բացառել է Անկարայի միջնորդությունը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում: Անգամ անզեն աչքով նկատելի է, որ Աստանայում միանգամայն տարբեր, եթե չասենք՝ հակադիր օրակարգեր են ունեցել Ալիևն ու Էրդողանը: Ահա, թե ինչու Շուշիի փոխարեն Էրդողանը նախընտրեց Բեռլինը»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ներքին Կարմիրաղբյուրում բնակչության պատսպարման և տարհանման վարժանքներ կանցկացվեն Գեղարքունիքի մարզի նախկին դատախազի դին են հայտնաբերել. Armlur.am Եվրո-2024. Նիդերլանդների հավաքականը կիսաեզրափակչում է Հուլիսի 7-ի աստղագուշակԼարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ավտոմեքենան շղթայական ամբարձիչից ընկել է 73-ամյա տղամարդու վրա․ վերջինս մահացել է Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինԱյսօր Վարդավառ էԵրևանում և մարզերում լույս չի լինիՌոնալդուն դիմել է Պորտուգալիայի հավաքականի երկրպագուներին՝ Եվրո-2024-ից դուրս մնալուց հետոՏարոն Ոսկանյանը կրկին «Փյունիկ»-ում էՉեխիայում 130 կգ-ից ավելի կշռող ձուկ են բռնելԵվրո 2024. Անգլիան անցավ կիսաեզրափակիչ փուլԿրակnցներ՝ Երևանի կենտրոնում. Քաջազնունու փողոցում «Նաչո Հոթել Երևան»-ի դիմաց հայտնաբերվել են պարկուճներԱշխարհի ամենահարուստ մարդը ծաղրել է Մարկ Ցուկերբերգին վիրուսային տեսանյութի պատճառովՎարդավառին անձրև կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասելԻրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ ահաբեկչական խմբավորում է ձերբակալվելԵՊՀ-ն բուհերի համաշխարհային վարկանիշում առաջ է անցել Բաքվի պետական համալսարանիցԵրևանի ՀԷԿ-ում բռնկված հրդեհը մարվել էԵվրո-2024. Նիդերլանդներ-Թուրքիա. մեկնարկային կազմերԻնքնասպանություն Ամասիայում․ 41-ամյա տղամարդուն մահացած վիճակում հայտնաբերել է եղբայրըԱԺ-ում մեկնարկում է «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրըՏարատեսակ ՀԿ-ների ճնշման ներքո Հայաստանի Ամերիկյան համալսարանի կողմից չեղարկվել է Քևին Սփեյսիի հետ հանդիպումը․ Կարեն ԱվետիսյանՍեղանին դրված է մեր պետականությունը, հայրենիքն ու չարիքից ազատվելը. Սրբազան (տեսանյութ)Երևանի ՀԷԿ-ում հրդեհ է բռնկվել. մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներում լույս չկաՀետևորդների քանակի «նվազումը» մեր իսկ ձեռքի գործն է. «Սրբազան պայքար»Սլովակիայի վարչապետը մահափորձից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջԽոշոր վթար՝ Զովունիում․ բախվել են Honda-ն և Toyota-ն. Honda-ն հայտնվել է դաշտում. կան վիրավորներՆոր մանրամասներ Սյունիքում 7 հոգանոց ընտանիքի թունավորման դեպքիցԱստանան պատրաստ է հարթակ առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների համար․ ՏոկաևԴшնակահարություն՝ Նոր Հաճնում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՀեռուստաաստղ Քլոե Քարդաշյանը նշել է 40-ամյակըԱլիևը մտադիր է մինչև տարեվերջ 20 հազար մարդ բնակեցնել օկուպացված ԱրցախումՀնդկաստանում կայծակի հարվածից 19 մարդ է զոհվելՋրափրկարարները քաղաքացիներին ափ են դուրս բերել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի հրամանով կադրային նշանակումներ են տեղի ունեցելՓարիզի Պոմպիդու կենտրոնը փակ է անձնակազմի գործադուլի պատճառովԿիրանց գյուղի նույն հատվածը` սահմազատումից առաջ և հետո. Կիրանցի բնակիչՀսկայական դիմագիծ ունեցող Բյուրական գյուղն այսօր դարձել է Արագածոտնի հերթական գյուղերից մեկը. Օշականի բնակիչ (տեսանյութ)Վրաստանի նախագահը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ զորավարժությունների հետաձգումըՍյունիքում ընտանիքի 7 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, հոսպիտալացվել են, 4 ամյա աղջնակը մահացել էԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը ֆեյք թեմա է․ Արմեն ԱշոտյանԹուրքական իշխանությունը Հայաստանից պետք ա քշվի. Բյուրականի բնակիչ (տեսանյութ)ՊՆ-ն, ԱԱԾ-ն, ՊԵԿ-ը, Դատախազությունը մրցել են բանակային խաղերումԺովորդի մեջ չպետք է երբեք թշնամություն լինի. Սրբազան (տեսանյութ)Ինձ համար հայրենիքը սկսվում է Տավուշից. Օշականի բնակիչ (տեսանյութ) Հույս ունեմ, որ արդարադատությունը դեռ չի սատկել Հայաստանում. ՀՐԱՊԱՐԱԿԿիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է աշխատանքների ընթացքին Չինաստանում տորնադոյի հետևանքով՝ 5 մարդ է զոհվել Համոզված եմ, որ Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունը կշարունակի ընդլայնվել․ նախագահ
Ամենադիտված