Բանակից զորացրվելու խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով. վրաերթի են ենթարկվել ու տեղափոխվել հիվանդանոց Սևանում կորել են 3 երեխաներ. մանրամասներ Վարդավառը` Ջերմուկում (լուսանկարներ) Չարիքի իշխանությունից ազատվելու հարցում մեր ժողովուրդը վճռական է. Գառնիկ Դանիելյան Վարդավառը՝ Գյումրիում (լուսանկարներ) Հայտնի է բոլորի համար ունիվերսալ մարզաձեւը Օդային տագնապ` Տավուշի մարզում Խաչատրյանը ատրճանակը գնել էր օրեր առաջ․ նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի նախկին դատախազի մահվան դեպքից Ինչ ճակատագիր ունեցավ մեկ տարի անց ՔՊ-ականի կողմից համագյուղացուն ծեծի ենթարկելու գործը Գեղամ Մանուկյանի դուստրն ամուսնացել է 

Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները

Հրապարակումներ

Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած ֆիզիկական անձանց պետությունը կփոխհատուցի մինչև 1.200.000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ: Վճարումը կատարվում է դիմումի հաստատումից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում: Փոխհատուցման մանրամասները` ստորեւ:

Ո՞վ կարող է ստանալ փոխհատուցում։

Արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման շահառու են հանդիսանում օրենքով չարգելված ցանկացած եղանակով (ներառյալ այնպիսի եղանակով, որն այլ հավասար պայմաններում սեփականության իրավունքի ծագման հիմք կարող էր լինել) ձեռք բերած անշարժ գույքի սեփականատերերը, որոնց գույքը վնասվել (ոչնչացվել, փլուզվել, կորել, վթարային՝ քանդման ենթակա դարձել, մասնակի վնասվել) է Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով արտակարգ իրավիճակի հետևանքով։

Ո՞ր վնասներն են ենթակա փոխհատուցման։

Ընդունված կարգի շրջանակներում փոխհատուցվելու են բազմաբնակարան շենքի բնակարանին կամ անհատական բնակելի տանը և կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասները։ Պատճառված մյուս վնասների փոխհատուցման հարցերն առաջիկայում կկարգավորվեն.

Ե՞րբ կարելի է դիմել փոխհատուցում ստանալու համար։

Փոխհատուցում նշանակելու և վճարելու համար անձը էլեկտրոնային եղանակով կարող է ներկայացնել դիմում 2024 թվականի հուլիսի 15-ից 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ։ Դիմումի ներկայացման մանրամասների մասով կտրվի պարզաբանում, կմշակվեն ձևաչափեր։

Ի՞նչ եղանակով և չափով են փոխհատուցվելու շահառուների վնասները։

- Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի դեպքում ֆիզիկական անձին տրամադրվելու է բնակարանի գնման վկայագիր: Կորուստ է համարվում արտակարգ իրավիճակի հետևանքով տուժած ֆիզիկական անձի՝ բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան՝ աղետի հետևանքով ոչնչացումը, փլուզումը կամ վթարային՝ քանդման ենթակա (4-րդ կամ 5-րդ աստիճանի վնասվածության) դառնալու փաստը։

- Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի (բացառությամբ վթարային՝ քանդման ենթակա բազմաբնակարան շենքի այն բնակարանների, որտեղ արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի կողմից հեղեղման փաստ չի արձանագրվել) դեպքում ֆիզիկական անձին տրամադրվում է նաև կենցաղային առաջնային գույքի կազմի մեջ մտնող գույքային միավորների ապահովման համար անհրաժեշտ դրամական փոխհատուցում 1.200.000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։

Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան բնակելի տարածքին պատճառված վնասի դեպքում ֆիզիկական անձինք ստանում են փոխհատուցման գումար վերանորոգման համար, ինչպես նաև կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասի փոխհատուցման համար։

Յուրաքանչյուր քառակուսի մետրի վերանորոգման համար (բայց ոչ ավելի 80 քառակուսի մետրից) հատուցվում է՝

1) Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրի դեպքում՝ 60․000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ,

2) Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում՝ 40․000 (քառասուն հազար) ՀՀ դրամ։

Իսկ կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասի համար փոխհատուցվում է՝

1) Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրի դեպքում՝ 1.200.000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ,

2) Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում՝ 800․000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ։

Ե՞րբ է տրամադրվելու փոխհատուցումը։

Դիմումը հաստատվում կամ մերժվում է այն ներկայացնելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Որոշման մասին անմիջապես էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկվում շահառուի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին կամ բջջային հեռախոսահամարին։ Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան բնակելի տարածքի վերանորոգման վնասի և կենցաղային առաջնային գույքի փոխհատուցման դեպքում առաջին վճարումը կատարվում է դիմումի հաստատումից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Իսկ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու ձևով փոխհատուցման հաստատման դեպքում վկայագիրը համապատասխան մարզպետի աշխատակազմի կողմից տրամադրվում է շահառուի դիմումի հաստատումից հետո՝ երկամսյա ժամկետում։

Մնացյալ վճարումները կատարվում են համապատասխան պայմանների պահպանմամբ՝ մասերով և անկախիկ վճարման սահմանաչափի կիրառմամբ։

Փոխհատուցման կարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բանակից զորացրվելու խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով. վրաերթի են ենթարկվել ու տեղափոխվել հիվանդանոց Սևանում կորել են 3 երեխաներ. մանրամասներՎարդավառը` Ջերմուկում (լուսանկարներ)Չարիքի իշխանությունից ազատվելու հարցում մեր ժողովուրդը վճռական է. Գառնիկ Դանիելյան Վարդավառը՝ Գյումրիում (լուսանկարներ) Հայտնի է բոլորի համար ունիվերսալ մարզաձեւը Օդային տագնապ` Տավուշի մարզում Խաչատրյանը ատրճանակը գնել էր օրեր առաջ․ նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի նախկին դատախազի մահվան դեպքից Ինչ ճակատագիր ունեցավ մեկ տարի անց ՔՊ-ականի կողմից համագյուղացուն ծեծի ենթարկելու գործը Գեղամ Մանուկյանի դուստրն ամուսնացել է Իրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Դեսպանությունից նշել են՝ սենատորի այցը միտված էր ԱՄՆ-Հայաստան գործընկերության ամրապնդմանը (տեսանյութ) Գազ չի լինիԵրեկվա ամպրոպների նկարչությունից․ Սուրենյանը լուսանկար է հրապարակելԵվրո-2024․ Անգլիան հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Շվեյցարիային Նոր մանրամասներ՝ Երևանի ՀԷԿ-ում բռնկված հրդեհից Մարաշլյանը շարունակում է փայլել․ Կոլամբուսը վստահ հաղթանակ տոնեց, Ինտեր Մայամին պարտվեց խոշոր հաշվով Ինձ վախեցնում է այս ամենը. ինչ է կատարվում Մաշտոցի պուրակում. «Իրավունք» Այս տարիներին առնվազն 2000 քկմ Հայաստանից տրվել է Ադրբեջանին․ ԲՆ նախկին նախարար (տեսանյութ) Եղանակը՝ առաջիկա օրերինԵրբ Երևանն ընկել է լնգու լավազի ձեռը. Վիկտոր Մնացականյան (լուսանկարներ)ՌԴ քաղաքացին ոչ սթափ վիճակում, մեքենայով բախվել է ավտոբուսին. կան վիրավորներ«Այսօր Վարդավառ է` տոն մաքրագործման, սիրո ու միավորման»․ Արմեն Սարգսյան Եվրոն թանկացել է, ռուբլին նվազել Հայտնի է՝ երբ տեղի կունենա Քևին Սփեյսիի հետ հանդիպումը Ո՞ր հասցեներում ջուր չի լինիՍա դժվար ընկալելի է հատկապես հայերիս համար․ իրանագետ Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Moody's. Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր էսկալացիայի հավանականությունը պահպանվում է Վարդավառի տոնին նվիրված՝ ջրցաններն անցել են Հրապարակով (տեսանյութ) Հայկո Գասպարյանը՝ Եվրոպայի Մ20 առաջնության բրոնզե մեդալակիր Գեղարքունիքի մարզի նախկին դատախազի դին են հայտնաբերել. Armlur.am Եվրո-2024. Նիդերլանդների հավաքականը կիսաեզրափակչում է Հուլիսի 7-ի աստղագուշակԼարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ավտոմեքենան շղթայական ամբարձիչից ընկել է 73-ամյա տղամարդու վրա․ վերջինս մահացել է Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինԱյսօր Վարդավառ էԵրևանում և մարզերում լույս չի լինիՌոնալդուն դիմել է Պորտուգալիայի հավաքականի երկրպագուներին՝ Եվրո-2024-ից դուրս մնալուց հետոՏարոն Ոսկանյանը կրկին «Փյունիկ»-ում էՉեխիայում 130 կգ-ից ավելի կշռող ձուկ են բռնելԵվրո 2024. Անգլիան անցավ կիսաեզրափակիչ փուլԿրակnցներ՝ Երևանի կենտրոնում. Քաջազնունու փողոցում «Նաչո Հոթել Երևան»-ի դիմաց հայտնաբերվել են պարկուճներԱշխարհի ամենահարուստ մարդը ծաղրել է Մարկ Ցուկերբերգին վիրուսային տեսանյութի պատճառովՎարդավառին անձրև կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասելԻրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ ահաբեկչական խմբավորում է ձերբակալվելԵՊՀ-ն բուհերի համաշխարհային վարկանիշում առաջ է անցել Բաքվի պետական համալսարանիցԵրևանի ՀԷԿ-ում բռնկված հրդեհը մարվել էԵվրո-2024. Նիդերլանդներ-Թուրքիա. մեկնարկային կազմեր
Ամենադիտված